Հեռուստակամուրջներ` 2009թ.
Սեպտեմբերի 30-ին կայացավ նախարարության գործունեության մեկամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսը ուղիղ եթերով հեռարձակվեց Հյուսիսային Ամերիկայում, www.artn.tv ինտերնետային հասցեով նույնպես հանարվոր էր հետևել ասուլիսի բնական ընթացքին:
Հուլիսի 19-ին Լոս Անջելեսում երեկոյան ժամը 6-12-ին տեղական երեք հայկական հեռուստաալիքներով` Հորիզոն, AABC եւ Հայվիժն, ուղիղ եթերով հեռարձակվեց Ամերիկյան պետական դպրոցներում հայերենի դասընթացների որակի բարձրացման նպատակով կազմակերպված դրամահավաք-հեռուստամարաթոնը:
Մարաթոնի կազմակերպիչներն առանձնակի ջերմությամբ ընդունեցին ՀՀ սփյուռքի նախարարության նվիրաբերված 5 հազար դոլարի մասին լուրը:
Թելեթոնին ակտիվ մասնակցեցին ոչ միայն Լոս Անջելեսի եւ Գլենդելի հայազգի բնակիչները, այլեւ անհատներ Երեւանից, որոնք հուլիսի 20-ին Երեւանի ժամանակով առավոտյան 6-12-ին Թելեթոնին էին հետեւում Horizon հեռուստակայանի www.horizonarmeniantv.com" կայքից, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության mindiaspora.am եւ hayernaysor.am էլեկտրոնային թերթի կայքէջերից: Ընդհանուր առմամբ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց ավելի քանի 100 հազար դոլար:
ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության նպատակներից է ուսումնասիրել հայկական Սփյուռքը, հասկանալ նրա խնդիրներն ու առանձնահատկությունները: Այս մասին նախարարության 2009թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքներին նվիրված հունիսի 23-ի ասուլիսում հայտնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հավելելով, որ նախարարության առաքելությունն է իրականացնել Հայրենիք-Սփյուռք գործակցության խորացմանը եւ զարգացմանը միտված պետական քաղաքականություն:




