Տեսաժողովներ 2016

 

Դեկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս՝ Կիևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 

 

Դեկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս՝ Կիևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Կիևի հայկական  համայնքից տեսակոնֆերանսին մասնակցեցին համայնքի նախագահ  Նորիկ Գևորգյանը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, խորհրդի անդամներ Օշին Պողոսյանը, Մարինե Խաչատրյանը, Նախագահի օգնական  Լիլիթ Յանուշևսկայան, համայնքի ներկայացուցիչներ  Նադեժդա  Ազարենկոն, Նաիրա Ղազարյանը, Արմեն Թևոսյանը:

Արձանագրություն

 

 

 

Դեկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  տեսակոնֆերանս՝ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս՝ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, հայկական փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Յենդժեյովիչը, Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, Լեհաստանի Հայ դատի հանձնախմբի  ատենապետ Արա Սայեղը, Լեհաստանում հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահ և հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը, «Արմենիան Ֆաունդեյշն» հիմնադրամի խորհրդի նախագահ Մարթա Աքսենտովիչ–Բոհոսևիչը, դեսպանատան աշխատակիցներ, Լեհաստանի տարբեր քաղաքներից ձեռնարկին մասնակցելու նպատակով Վարշավա ժամանած հայ համայնքի գործիչներ, արվեստագետներ ու մտավորականներ: 

Արձանագրություն



Նոյեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս՝ Թբիլիսիի հայ համայնքի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչների հետ 


Նոյեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս՝ Թբիլիսիի հայ համայնքի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչների հետ:


Քննարկվեցին Թբիլիսիի հայ համայնքի ուծացման հիմնախնդիրներին և դրանց լուծման նպատակով ազգային դպրոց հիմնելու անհրաժեշտությանը վերաբերող հարցերը: Հեռակոնֆերանսի մասկնակիցներն անդրադարձան Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրվող դասագրքերի և մեթոդական ձեռնարկների բաշխման խնդիրներին, ինչպես նաև՝ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող համահայկական ծրագրերին Վրաստանի հայ համայնքի ներգրավվածությանը ու մասնակցության ակտիվացմանը:

Արձանագրություն

 

 


Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական համայնքի հետ


ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:


Տեսակապով հեռակոնֆերանսին մասնակցեցին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, համայնքի ներկայացուցիրներ:

Արձանագրություն

 


Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանն ու Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:

 

Տեսակապով հեռակոնֆերանսին մասնակցեցին Ռումինիայում ՀՀ դեսպան՝ Համլետ Գասպարյանը, Ռումինահայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսոկոպոս Հակոբյանը, ՌՀՄ փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, դեսպանատան աշխատակիցներ, համայնքի ներկայացուցիչներ:

Արձանագրություն


 

Հունիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Լիբանանի հայհամայնքիազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ


Հունիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Բեյրութից կապ հաստատեցին Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՀ դեսպանության հյուպատոս Աշոտ Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանը, դեսպանատան աշխատակիցներ, Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:

Արձանագրություն



Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Պյատիգորսկ քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

 

Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:

 

Հեռակոնֆերանսին Պյատիգորսկ քաղաքից կապ հաստատեցին Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր  Արամ ավագ քահանա Հունանյանը, հայկական ազգամշակութային ինքնավարություն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Սերգեյ Բողդասարովը, Պյատիգորսկի քաղաքային դումայի պատգամավոր Վալերի Առուստամովը, Պյատիգորսկի Պետական Լեզվաբանական Համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի համակարգող Նարինե Ավանեսյանը, մշակութային կենտրոնի ադամներ, համայնքի ներկայացուցիչներ:

Արձանագրություն

 


 

Հունիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

Հունիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանն ու Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:

 

Շվեդիայից տեսակապով միացել էին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի ղեկավար Արշակ Գավաֆյանը, Շվեդիայի ՀՕՄ-ի ատենապետուհի Սիլվա Գուլուզյանը, դեսպանատան աշխատակիցներ, համայնքի ներկայացուցիչներ:

Արձանագրություն


 


Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

Հունիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը, վարչության պետեր, նախարարության աշխատակիցներ:

 

Երուսաղեմից տեսակապով միացել էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ և միջեկեղեցական հարաբերությունների վարիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Կորյուն վրդ. Բաղդասարյանը, Երուսաղեմի Հայ դատի հերթապահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Ժորժետ Ավագյանը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Գևորգ Հինդլյանը, Հայ օգնության միության Իսրայելի մասնաճյուղի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Մարի Օհաննեսյանը, Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության փոխատենապետ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Սարո Նագաշյանը, Երոսաղեմի Հայ բարեսիրաց միության ատենապետ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Արամ Խաչատուրյանը, Երուսաղեմի ՀՄԸԵ-ի ատենապետուհի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Նոյեմի Նալբանդյանը, Երուսաղեմի Հայ դատի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանը, ՀՅԴ ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Սերոբ Սահակյանը, Երոսաղեմի Հայ բարեսիրաց միության ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Հեյզել Մարոկին, Թել Ավիվի «Նաիրի» միության անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի անդամ Տիգրան Մամաջանյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Իսրայելի հանձնախմբի ատենադպիր Նորա Նագաշյանը, Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արձանագրություն



 

Մայիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Մայիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը, վարչության պետեր, նախարարության աշխատակիցներ:


Եգիպտոսից տեսակապով միացել էին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Արմեն Մելքոնյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս եպս. Գուսանը, Թեմական ժողովի ատենապետ Նուբար Սիմոնյանը, Քաղաքական ժողովի ատենապետ Գոքո Երզնկացյանը, Կահիրեի քաղաքական ժողովի ատենապետ Օնիկ Պլկտանյանը (ՀԲԸՄ), Լևոն Թելպյանը (Հուսաբեր մշակութային ընկերակցություն), Կահիրեի Հայկական ընթերցասրահ «Ջահակիր» շրջանակի նախագահ Մարտիկ Բալայանը (ՍԴՀԿ), Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արձանագրություն


 

 

Մայիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

Մայիսի 27-ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնական դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը, Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղադրված «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր» կառույցի նախագահ Հարություն Պողոսյանը:

 

Նիդերլանդների հայ համայնքից հեռակոնֆերանսին մասնակցում էին Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Ալմելոյի մասնաճյուղի ներկայացուցիչներ, Ալմելոյի «Ս.Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը, Վեստերֆորտ քաղաքի Հայ Տիկնաց Միության մեկօրյա «Նոր Այգ» դպրոցի տնօրեն Ալիս Թովմասյանը, «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության նախագահ և մեկօրյա դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանը և համայնքային այլ ներկայացուցիչներ:

Արձանագրություն

 

 


Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  հեռակոնֆերանս Պերմի հայկական մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների հետ


Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  հեռակոնֆերանս Պերմի հայկական մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Հեռակոնֆերանսին Պերմի մարզից կապ հաստատեցին Հայկական մշակույթի կենտրոնի նախագահ Վաղարշակ Սարգսյանը, հասարակական հարցերով տեղակալ Արմեն Գարսլյանը, ընդհանուր հարցերով տեղակալ Արթուր Գուլյանը, Պերմի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագ հայր Կարեն Պապյանը, համայնքի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական դպրոցի տնօրեն Ժասմենա Հայրապետյանը, մշակութային կենտրոնի անդամներ, հյուրեր:

Արձանագրություն




Մայիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հեռակոնֆերանս՝ Ռուսաստանի Օրենբուրգի մարզի «Տերյան» հայկական մշակույթի հասարակական հիմնադրամի և «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնի հետ


Մայիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Օրենբուրգի մարզի «Տերյան» հայկական մշակույթի հասարակական հիմնադրամի և «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնի մասնակցությամբ հեռակոնֆերանս, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Հեռակոնֆերանսին Օրենբուրգից կապ հաստատեցին «Տերյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Աննա Օսեփյանը, ղեկավավարներ և ձեռնարկատերեր՝ Սամվել Հովհաննիսյանը, Գևորգ Սարգսյանը, Հարություն Վանյանը, Աշոտ Օրդուխանյանը, Միխայիլ Մարությանը, Արմեն Բաղդասարյանը, Արմեն Հովհաննիսյանը, ուսուցիչներ, գործարարներ:

Արձանագրություն




Ապրիլի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Մոլդովայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ


Ապրիլի 1-ին  տեղի ունեցավ տեսակոնֆերանս Մոլդովայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:


Մոլդովայի հայկական համայնքից տեսակոնֆերանսին մասնակցում էին Մոլդովայում ՀՀ պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանը,  համայնքի նախագահ Արթուր Ավանյանը, համայնքի փոխնախագահ Էդուարդ Ալխազովը, համայնքի խորհրդի անդամներ:

Արձանագրություն



 

Մարտի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Տվերի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

 

Մարտի 22-ին տեղի ունեցավ տեսակոնֆերանս  ՀՀ սփյուռքի նախարարության և Տվերի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:


Քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության և Տվերի հայկական համայնքի միջև գործակցության զարգացմանը, համահայկական ծրագրերին Տվերի հայկական համայնքի մասնակցության ակտիվացմանը, ինչպես նաև համայնքում Հայոց ցեղասպանության՝ 101-րդ տարելիցին ընդառաջ, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Արձանագրություն


 

 

Հունվարի 26-ին տեղի ունեցավ հեռուստակամուրջ ՀՀ սփյուռքի նախարարության և Լոս Անջելեսի  հայ համայնքի ներկայացուցիչների միջև


Հուվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդել քաղաքի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության մասնակցությամբ կազմակերպվեց հեռուստակամուրջ, որն ուղիղ հեռարձակվում էր Գլենդելի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ՝ սփռվելով նաև Մեքսիկայի և Կանադայի տարածքներում:


Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Համահայկական ծրագրերի և Ամերիկայի հայ համայնքների վարչությունների և նախարարության այլ աշխատակիցներ: Գլենդելից մասնակցում էին Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության նախագահ Վահիկ Ծատուրյանը, կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը, հայոց լեզվի ուսուցիչներ Սիրանուշ Բակունցը և Կարինե Բաբայանը, ինչպես նաև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանը,  Գլենդելի կրթական խորհրդի անդամ Արմինե Կարպետյանը, Բըրբանկի կրթական խորհրդի անդամ Արմոնդ Աղախանյանը, Բալբոայի և Թոմաս Ջեֆերսոն տարրական դպրոցների տնօրենններ Սոնա Առաքելյանը և Մարինե Ավագյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի անդամ Մարատ Հայրապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Արմելլա Շաքարյանը և այլք:


Քննարկվեցին ԱՄՆ պետական դպրոցներում սովորող հայ աշակերտների շրջանում հայոց լեզվի իմացությանն ու պահպանմանն ուղղված աշխատանքները, սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, հայոց լեզվի արագացված ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին ակտիվ մասնակցություն ապահովելու հարցեր:

Արձանագրություն

 



 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ԳԼԵՆԴԵԼԻ ՄԻԱՑՅԱԼ ԿՐԹԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 

Հարգելի հայրենակիցներ,

 

Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ տեղեկացա ապրիլի 4-ին Գլենդելում կայացած ընտրություններում հայ թեկնածուների գրանցած հաջողությունների մասին: ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։