Տեսաժողովներ 2015

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ տեսակոնֆերանս Վլադիկավկազի հայ համայնքի հետ

 

Հոկտեմբերի 9-ին տեսակապ հաստատվեց  ՀՀ սփյուռքի նախարարության և Հյուսիսային Օսիա-Ալանիայի ‹‹Էրեբունի›› հայկական ազգամշակութային ընկերության ներկայացուցիչների միջև, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը, նախարարության աշխատակիցներ և Վլադիկավկազից՝ Հյուսիսային Օսիա-Ալանիայի ‹‹Էրեբունի›› հայկական ազգամշակութային ընկերության նախագահ  Ասյա Սաֆրոնիդի-Մելիքյանը, տեղակալ Ռազմիկ Մեձերյանցը,  ավագանու բաժնի վարիչ Սերգեյ Մուրադյանը,  մշակութային, կրթության, կանանց և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բաժինների վարիչները:

Արձանագրություն

 


Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ստավրոպոլի ‹‹Նաիրի›› ազգամշակութային ինքնավարության ներկայացուցիչների հետ

 

Հոկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ստավրոպոլի ‹‹Նաիրի››ազգամշակութային ինքնավարության ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության  Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ՝ Տարոն Շագոյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:

 

Ստավրոպոլի  ‹‹Նաիրի›› ազգամշակութային ինքնավարությունը ներկայացնում էին  ինքնավարության նախագահ Միքայել Բեյրյումովը, ինքնավարության տնօրեն Անտոն Վարդանյանը, ‹‹Նաիրի›› ազգամշակութային ինքնավարության խորհրդի անդամ Աննա Բաղդասարովան և այլք:

Արձանագրություն

 

 

Սեպտեմբերի 30-ին  տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Սեպտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:


Ղրիմի հայ համայնքից հեռակոնֆերանսին մասնակցում էին Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ Վաղարշակ Մելքոնյանընախագահի տեղակալ, «Մասյաց աղավնի» ամսագրի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանը, Ղրիմի հայերի ազգային խորհրդի նախագահ Վարդան Սարգսյանը, Յալթայի հայկական երիտասարդական կազմակերպության նախագահ Տատյանա Սարգսյանը և այլք:

Արձանագրություն

 

 

Օգոստոսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հեռակոնֆերանս

 

Օգոստոսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հեռակոնֆերանս Հայոց ցեղասպանության 100-ամյակի՝ Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Սեդա Խտշյանի և փոխատենապետ, ՀՅԴ ներկայացուցիչ, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ: Հեռակոնֆերանսը վարում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:


Քննարկվեցին Լիբանանում տիրող քաղաքական իրավիճակին և Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայկական համայնքում տիրող ներկա դրությանը վերաբերող հարցեր:


Շահան Գանտահարյանը և Սեդա Խտշյանը ներկայացրին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացված և մինչև տարեվերջ սպասվող միջոցառումները: Կարևորվեց տարելիցին ուղղված տեղեկատվաքարոզչական ողջ կապիտալի լիարժեք և արդյունավետ օգտագործումը:


Սերժ Սրապիոնյանը անդրադարձավ նախարարության կողմից իրականացված ծրագրերին և մինչև տարեվերջ սպասվող միջոցառումներին:


Երկուստեք կարևորվեց Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Համահայկական խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը:

Արձանագրություն

 

 

Օգոստոսի 7–ին տեղի ունեցավ Հորդանանի հայ hամայնքի ներկայացուցիչների hետ կայացավ հեռակոնֆերանս

 

Սփյուռքի նախարարությունում Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ հեռակոնֆերանս, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը,  Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, վարչության աշխատակիցները:


 Հորդանանի հայ համայնքից հեռակոնֆերանսին մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հորդանանի հանձնախմբի ատենապետ, Ամմանի Ազգային մարզական միության ատենապետ, ՌԱԿ Հորդանանի շրջանային վարչության ատենապետ Ներսես Ներսեսյանը, հանձնախմբի անդամներ Հակոբ Հակոբյանը,  Կարո Հերդեմյանը (ՀՄԸՄ Հորդանանի շրջանային վարչության անդամ.), Հակոբ Սերփեքյանը, Պետրոս Վարդանյանը, Արսինե Ջամբազյանը (ՀՕՄ Հորդանանի շրջանային վարչության փոխատենապետ), Պետրոս Ասլանյանը (ՀՄԸՄ Հորդանանի շրջանային վարչության անդամ) և Մարալ Ներսեսյանը (ՌԱԿ Երիտասարդական Կենտրոնական մարմնի փոխատենապետ):

Արձանագրություն

 


Ապրիլի 1–ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս Գելենջիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ապրլի 1-ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս Գելենջիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ:


Գելենջիկի հայ համայնքից հեռակոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի հայերի միության Գելենջիկի բաժանմունքի նախագահ Սուրեն Վարդանյանը, տեղի բաժանմունքի Հայկական մշակույթի կենտրոնի ղեկավար Գայանե Առաքելյանը, ներկայացուցիչներ Տուապսեից և Նովոռոսիյսկից:


Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ Ֆիրդուս Զաքարյանը շնորհավորեց Մշակութային կենտրոնի հիմնադրման միամյակի կապակցությամբ՝ ընգծելով մշակույթի կարևորությունը ինքնության պահպանման հարցում: Ֆ.Զաքարյանը հորդորեց նաև առավել ակտիվ մասնակցություն ունենալ Սփյուռքի նախարարության ծրագրերին:


Հայկական մշակույթի կենտրոնի ղեկավար Գայանե Առաքելյանը նշեց, որ կենտրոնը անում է հնարավոր ամեն ինչ հայապահպանությունը և ազգային ինքնագիտակցությունը բարձր պահելու համար: Նա նաև ցանկություն հայտնեց, որ նման հեռակոնֆերանսները առավել հաճախ լինեն:

 

Մարտի 20–ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ

Մարտի 20–ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հետ:


Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Դիմելով երիտասարդներին՝ նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ողջունել ձեզ, սիրելի երիտասարդներ: Կարևոր եմ համարում երիտասարդության ակտիվությունը, որովհետև դրսում ազգի գոյատևման, զարգացման հիմքը, հենարանը երիտասարդությունն է, որին պետք է փոխանցենք մեր լեզուն, մեր ավանդույթները»:

Արձանագրություն

 

 

Մարտի 17-ին տեղի ունեցավ աշխատանքային հեռակոնֆերանս Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հեռակոնֆերանս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հորդանանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Մասնակցեցին հանձնախմբի ատենապետ, Ամմանի Ազգային մարզական միության ատենապետ, ՌԱԿ Հորդանանի շրջանային վարչության ատենապետ Ներսես Ներսեսյանը, հանձնախմբի անդամներ Հակոբ Հակոբյանը, Կարո Հերդեմյանը, Պետրոս Վարդանյանը, Մարալ Ներսեսյանը:


Քննարկվեցին Հորդանանի հայ համայնքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ արդեն իրականացված և նախատեսված միջոցառումներին, մարտի 18-20-ը կայանալիք «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումին, ապրիլի 22-23-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումին առնչվող հարցեր: 

Արձանագրություն

 


Մարտի 12-ին տեղի ունեցավ տեսակոնֆերանս Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հեռակոնֆերանս Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարի խորհրդական Ս. Պետրոսյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ:


Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայից հեռակոնֆերանսին մասնակցում էին ասոցիացիայի նախագահ Ա. Հովսեփյանը, ասոցիացիայի փոխնախագահ Մ. Թարխանյանը, ասոցիացիայի անդամ՝ Հ. Մնացականյանը:

Արձանագրություն

 


Փետրվարի 23–ին  տեղի ունեցավ տեսակոնֆերանս Ալմաթիի հայկական համայնքի երի­տասարդական թևի հետ

 

Փետրվարի 23 –ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ալմաթիի հայկական համայնքի երի­տասարդական թևի՝ Ղազախստանի հայկական երի­տա­սարդական հիմնադրամի հետ:


Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ներկաներին ողջունեց նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը:


Ալմաթիից ողջույնի խոսքով հանդես եկավ և տեսակոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց  Ղազախստանի հայկական երի­տա­սարդական հիմնադրամի նախագահ Արմեն Աթանեսյանը: 

Արձանագրություն

 


Փետրվարի 17-ին տեղի ունեցավ տեսակոնֆերանս Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

Փետրվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ կայացավ տեսակոնֆերանս Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, նախարարի խորհրդական Ս. Պետրոսյանը, նախարարության համապատասխան վարչության պետեր և այլ աշխատակիցներ:


Սոչիի հայ համայնքը ներկայացնում էին Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Սոչիի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Համայակ Ուստյանը, նախագահի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, Միջազգային կապերի գծով բաժանմունքի տեղակալ Միքայել Պետրոսյանը, ՌՀՄ-ի նախագահի կրթության գծով տեղակալ ԹումասՎարդանյանը և այլք:

Արձանագրություն

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։