Տեսաժողովներ 2014 

  

Նոյեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ  տեսակոնֆերանս Ուզբեկստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

  

Այն վարեց ԱՊՀ համայնքների վարչության պետ Թ. Ներսիսյանը:


Տեսակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս.Սրապիոնյանը և փոխանցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: Նա մասնավորապես նշեց. «Մեր գերխնդիրը հայկական սփյուռքը հայեցի պահելն է: Կարծում ենք՝ եկեղեցու շուրջ համախմբումը դարեր շարունակ հանդիսացել է ազգի գոյատևման գրավական, և մի՛ մոռացեք, որ Հայրենիքը միշտ ձեզ հետ է՝ իր ունեցած բոլոր հնարավորություններով: Միասին մենք բռունցք ենք, ուժ ենք և միասին կարող ենք դիմակայել այսօրվա բոլոր մարտահրավերներին: Պետք է ապրենք, գոյատևենք ու շենացնենք մեր հայրենիքը»:


Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ Ուզբեկստանի հայկական համայնքի խնդիրներն ու կարիքները ներկայացրեց Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Մարտին Սեթյանը: Նա նշեց, որ 60.000 անդամ ունեցող համայնքը միասնական է, ամուր և համախմբված: Շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարության ուղարկած դասագրքերի համար: Համայնքի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց Տաշքենդում դիվանագիտական ներկայացուցչություն չունենալու և Տաշքենդ Երևան օդային կապի բացակայության հարուցած դժվարությունների վերաբերյալ:


Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերը, կարևորեց այդ ծրագրերին, հատկապես՝ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար»  2014թ. մրցանակաբաշխությանը և «Սփյուռք» ամառային դպրոցի աշխատանքներին Ուզբեկստանի հայկական համայնքի մասնակցությունը:


Համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին համահայկական 5-րդ համաժողովի կողմից որպես Հայաստան-Սփյուռք գործակ­ցության գաղափարական հենք հռչակված համազգային առաջնահեր­թու­թյուն­ները և դրանց կենսագործ­մանն ուղղված աշխատանքները, ԱՊՀ հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն  օժանդակության ծրագրին Ուզբեկստանի հայկական համայնքի մասնակցության, Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների հետ կապված հարցեր: Քննարկմանը Ուզբեկստանի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Մարթին Սեթյանից բացի մասնակցեում էին նաև «Դեպի ապագա» ամսագրի խմբագիր Գեորգի Սահակովը, Տաշքենդի հայկական մշակութային կենտրոնի նախագահ Կարինե Մարտիրոսյանը, Տաշքենդի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրենը և ուսուցիչներ:


Տեսակոնֆերասի արդյունքներն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Ա. Զոհրաբյանը: Նա կոչ արեց ավելի սերտացնել համագործակցությունը Սփյուռքի նախարարության հետ՝ ի շահ մեր ընդհանուր հայրենիքի, համատեղ լուծել համահայկական նշանակության խնդիրները:

                                                          --------------------------------------------------------------------

 

Հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Նինոծմինդայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

  

Մասնակցում էին ՀՀ Կովկասի տարածաշրջանի հայ համայնքերի հետ կապերի բաժնի պետ Տ. Շագոյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վ. Վարդանյանը, իսկ Նինոծմինդայի հայ համայնքից՝ Նինոծմինդայի շրջանի քաղաքապետարանի կրթամշակութային վարչության պետ, «Ռաֆայել Ջավախք» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, երիդասարդական կազմակերպության անդամներ:

 

Տեսակոնֆերանսի հիմնական նպատակն էր վերհանել հայ համայնքում առկա հիմնախնդիրները, ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ինչպես նաև քննարկել  համահայկական ծրագրերին համայնքի ներգրավվածության ու մասնակցության ակտիվացմանն ուղղված քայլերը:

 

Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը ներկայացրեց 2014թ. «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը՝ հույս հայտնելով, որ Վրաստանի մասնակիցները առավել ակտիվ մասնակցություն կունենան ծրագրերին:

 

«Ռաֆայել Ջավախք» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը ներկայացրերց կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև անդրադարձավ սփյուռքի հետ կապերի ամրապնդման հնարավոր հեռանկարներին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող միջոցառումներին:

 

Քննարկվեցին նաև հայապահպանության, լեզվապահպանության, մշակույթի և այլ բնագավառներին վերաբերող մի շարք հարցեր:

                                                              --------------------------------------------------------------------

 

Հոկտեմբերի 16-ին  ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Օդեսայի հայ համայնքի ներկայացուցիչնեի հետ

  

Մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Թ. Ներսիսյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վ. Վարդանյանը, ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության Կովկասի տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տ. Շագոյանը, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Է. Հովսեփյանը, Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Ա. Զոհրաբյանը, նախարարության աշխատակիցներ: Օդեսայից տեսակոնֆերանսին մասնակցեցին  Օդեսայի հայկական համայնքի ղեկավար Ս. Տիգրանյանը, Օդեսայի հայկական համայնքի փոխնախագահ Ա. Կարաջյանը, Օդեսայի «Հայկական լրատու» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանը, Օդեսայի Կալուստյանի անվ. Մշակույթի կենտրոնի տնօրեն Աննա Գևորգյանը, Օդեսայի Մ. Մաշտոցի անվ. Կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանը:

 

Ողջունելով հեռակոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը կարևորեց այն, որ չնայած երկրում  տիրող քաղաքական ճգնաժամին՝ հայ համայնքը շարունակում է իր հայապահպան գործունեությունը և Օդեսայի համայնքի բարօրությանն ուղղված ջանքերը:

 

Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը խոսեց Օդեսայի հայ համայնքի հետ տարվող աշխատանքների, Սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերի, ՀՀ սփյուռքի նախարարության և Օդեսայի հայ համայնքի միջև գործակցության զարգացման և ամրապնդման, մասնակցության ակտիվացման մասին:

 

Օդեսայի հայկական համայնքի խնդիրներին անդրադարձավ համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը: Նա ասաց, որ չնայած երկրում տիրող լարված իրավիճակին, Օդեսայի հայ համայնքը շարունակում է ապրել հասարակական և մշակութային բնականոն կյանքով: Նա ներկայացրեց Օդեսայի հայ համայնքին նվիրված և «Արարատից Կարպատներ. Ուկրաինայի հայերը« գիրքը, ինչպես նաև խոսեց հայ համայնքի  արտաքին կապերի զարգացմանն ուղղված քայլերի մասին:

 

Համայնքի ներկայացուցիչներից Էլեն Պողոսյանը՝ շնորհավորելով նախարարության 6-ամյակի կապակցությամբ, նշեց.«Այս նախարարությունը ավելի շուտ պետք է ստեղծվեր: Սփյուռքի և նախարարություն կապը արդյունավետ է, մենք պատրաստ ենք շարունակել մեր հետագա համագործակցությունը»:

 

Քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայ համայնքի կողմից իրկանցվող միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր:

 

                                                                    -----------------------------------------------------------------------

 

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Կանադայի հայ համայնքի հետ

  

Այն նպատակ ուներ նախորդ` ապրիլի 25-ին կայացած հեռակոնֆերանսում բարձրացված հարցերը գործնական հողի վրա դնել: Հեռակոնֆերանսին մասնակցում էին Կանադայից` Գոլոլյան հիմնադրամի նախագահ Վահան Գոլոլյանը,  նույն հիմնադրամի ծրագրերի խմբագիր Կամո Մայիլյանը, Հայաստանից` Շիրակի փոխմազպետ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, աշխատակազմի Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ Ռոզա Հովհաննեսյանը, նախարարության այլ աշխատակիցներ:


 

Պարոն Գոլոլյանը հանդես եկավ Գյումրու զարգացման 10-ամյա ծրագիր մշակելու և իրականացնելու առաջարկությամբ` նշելով հիմնադրամի դերը ծրագրի ֆինանսավորման խնդիրների լուծման հարցում: Այդ նպատակով առաջարկվեց ստեղծել մարմին, որը կազմված կլինի հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, ՀՀ կառավարության և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներից և կզբաղվի ծրագիրը կյանքի կոչելու խնդիրներով:


 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց Գոլոլյան հիմնադրամի առաջարկությունը և գյումրեցիների անունից պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել ծրագրի իրականացման համար:


 

Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը նշեց, որ մարզպետարանն էլ իր հերթին կանի պահանջվող քայլերը` ծրագրին աջակցելու համար:


 

ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կարևորելով ձեռնարկվելիք քայլերը, ընդգծեց ժամանակացույցի հաստատման անհրաժեշտությունը:


 

Որպես առաջին քայլ` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ստորագրել եռակողմ (ՀՀ սփյուռքի նախարարություն, Գյումրու քաղաքապետարան, Գոլոլյան հիմնադրամ) հուշագիր:


                                                              -----------------------------------------------------------------------

 

Ապրիլի  25-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Կանադայի Տորոնտո քաղաքի «Գոլոլյան» հիմնադրամի նախագահ Վահան Գոլոլյանի,  նույն հիմնադրամի աշխատակից Կամո Մայիլյանի և Տորոնտոյում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանի հետ:


 

Պարոն Գոլոլյանը ներկայացրեց հիմնադրամի աջակցությամբ Ռուս-հայկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հետազոտական խմբերի, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի և մի շարք այլ հետազոտողների խմբի կողմից իրականացված հետազոտական աշխատանքի համառոտ նկարագրությունը: Հետազոտությունը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին:


 

Քննարկվեցին արտագաղթին դիմակայելու, Հայաստանում փոքր և միջին բիզնեսի խթանման, այդ նպատակով ներդրումներ ներգրավելու և մի շարք  հարցեր:


 

Պարոն Գոլոլյանը ներկայացրեց Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրիի զարգացմանը վերաբերող ծրագիր, առաջարկեց ստեղծել մարմին, որը կազմված կլինի հիմնադրամի, Հայ բարեգործական ընդհանուր միության, պետության և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներից, որը կզբաղվի ծրագիրը կյանքի կոչելու խնդիրներով: Նա մասնավորապես ասաց՝ «Ամենաերկար ճամփան սկսվում է մեկ քայլով, այդ քայլը թող դառնա Գյումրիում մի նոր համապարփակ հետազոտություն իրականացնելը, որի միջոցով վեց ամսվա ընթացքում կբացահայտվեն այն առաջնահերթությունները, հիմնախնդիրներն ու կարիքները, որոնց լուծման ուղղությամբ համատեղ ծրագրեր մշակենք և իրականացնենք»:


 

Նախարար Հրանուշ Հակոբյանը առաջարկեց հնարավորության սահմաններում աջակցել նաև սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հանգրվանած սիրիահայերի բնակարանաշինության ծրագրին՝ «Նոր Հալեպ» թաղամասի շինարարությանը:


 

Հեռակոնֆերանսի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ծրագիրը ներկայացնել Շիրակի մարզպետին և Գյումրիի քաղաքապետին, քննարկել և կազմակերպել նոր հեռակոնֆերանս:

                                                                         --------------------------------------------------------------------

 

Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ տեսակոնֆերանս Բելառուսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:


Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 2014թ. իրականացվող համահայկական ծրագրերը և կոչ արեց առավել ակտիվացնել համայնքի մասնակցությունը և ներգրավվածությունը դրանցում:


Շնորհակալություն հայտնելով տեսակոնֆերանսին ներկա Բելառուսի Հանրապետության կրոնների և ազգությունների հարցերով լիազորի տեղակալ Վլադիմիր Լամեկոյին հայ համայնքի հանդեպ պետական բարձր հոգածության համար՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը նշեց, որ Բելառուսի Հանրապետությունում այսօր ապրում է շուրջ 30 հազար հայ և միայն պետական մակարդակով ազգային փոքրամասնություններին ընձեռած կրոնական, ազգային ու մշակութային ազատությունների պայմաններում է հնարավոր պահպանել համայնքի ազգային ոգին:


Պարոն Լամեկոն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին տեսակոնֆերանսին մասնակցելու հրավերի համար, նշեց, որ ցանկացած ազգի գոյության գրավականը լեզվի պահպանումն է, իսկ Բելառուսում խորապես հարգում են հայերին և հայ համայնքը: Վ.Լամեկոն հավաստիացրեց, որ հայերը Բելառուսում օրինակելի քաղաքացիներ են և իրենց ակտիվ մասնակցությունն են բերում երկրի հասարակական, մշակութային, տնտեսական կյանքի, ինչպես նաև այլ ոլորտներում:


Այնուհետև Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական ընկերության նախագահ Գեորգի Եղիազարյանը ներկայացրեց Բելառուսի հայկական համայնքի հիմնախնդիրները, ինչպես նաև խոսեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող 2014թ. ծրագրերին Բելառուսի հայկական համայնքի մասնակցության մասին:


Նշվեց, որ նախարարության բոլոր ծրագրերը մեծ արձագանք են գտնում համայնքում և հատկապես «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին մասնակցած և Բելառուս վերադարձած երիտասարդներն ու մասնագետներն իրենց մերձավորների և ընկերական շրջանակներում խրախուսում և առաջարկում են անպայման մասնակցել այդ ծրագրերին:

Մինսկի «Էրեբունի» պարային համույթի ղեկավար Ռուզաննա Ավանեսյանը հավելեց, որ Բելառուսում գործող բոլոր հայկական կայքերում ակտիվ ծանուցվում է  ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մեկնարկի և ընթացքի մասին: Տիկին Ավանեսյանը հավաստիացրեց, որ «Իմ Հայաստան», «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց»  ծրագրերին մասնակից բազմաթիվ երիտասարդներ ուղղակի ցանկություն ունեն գալ և հաստատվել Հայաստանում:


Տեսակոնֆերանսին պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարի Բելառուսի համայնքից հատկապես «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների դասընթացին, նաև սեպտեմբերին կայանալիք Լրագրողների համահայկական համաժողովին մասնակցելու, «Հայկական Սփյուռք 2014» տարեգրքի համար անհրաժեշտ նյութեր և հաշվետվություններ ուղարկելու գործընթացը ավելի ակտիվացնելու վերաբերյալ:


ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը նշեց, որ կշարունակվի դասագրքերի, գեղարվեստական գրականության եւ հայկական հեքիաթների գրքերի առաքումը համայնք: Պարոն Սրապիոնյանը համայքնի ներկայացուցիչներին կոչ արեց պահպանել և զարգացնել Հայաստանի հետ ինչպես ուղղահայաց, այնպես էլ այլ երկրների հայ համայնքների հետ հորիզոնական հարաբերությունները, ինչին միտված են և մեծապես կօգնեն ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ամենօրյա թողարկումներում տեղ գտած հրապարակումները:

 

                                                                           ------------------------------------------------------------------------

Մարտի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

 

Մասնացեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության Կովկասի տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տ. Շագոյանը, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Է. Հովսեփյանը, Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Ա. Զոհրաբյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը, Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը, նախարարության աշխատողներ: Աբխազիայից տեսակոնֆերանսին մասնակցեցին  հայկական համայնքի ղեկավար Խաչիկ Մինասյանը, հայկական համայնքի ղեկավարի տեղակալ, Աբխազիայի նախագահի խորհրդական, Գագրայի հայկական դպրոցի տնօրեն Գալուստ Տրապիզոնյանը, համայնքի ակտիվիստներ:


Տեսակոնֆերանսը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը: Նա կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության և Աբխազիայի  հայկական համայնքի միջև գործակցության  զարգացումը և ամրապնդումը, համահայկական ծրագրերում Աբխազիայի հայ համայնքի ներգրավվածության և մասնակցության ատիվացումը:


Այնուհետև Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը խոսեց 2014 թ. ծրագրերի՝ «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց, «Մեր մեծերը» ծրագրերի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, ինչպես նաև գրականության առաքման խնդիրների մասին: Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը ներկայացրեց  ծրագրերում տեղ գտած փոփոխությունները:


Աբխազիայի հայկական համայնքի հիմնախնդիրները ներկայացրեց համայնքի ղեկավար Խաչիկ Մինասյանը: Նա մասնավորապես նշեց, որ արդեն «Արի տուն» ծրագրին մասնակցելու 50-ից ավելի հայտ է ստացվել: Աշխատում են նաև մյուս ծրագրերին մասնակցությունը ավելացնելու ուղղությամբ: Բոլոր դպրոցների մասին արդեն տեղեկանքներ են ուղարկվել, ճշտվել է անհրաժեշտ դասագրքերի ցանկը:


Ապրիլի 24-ին դպրոցներում Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն, այնուհետև բոլորը կհավաքվեն Գագրայի հայկական եկեղեցու բակում: Մայիսի 2-ին կանցկացվի հայկական երգի ավանդական փառատոն: Համայնքի ղեկավարը կարևորեց հայկական դպրոցների պահպանման հարցը, որոշ դպրոցներում աշակերտների թիվը շատ փոքր է:


Քննարկվեցին Աբխազիայի հայ համայնքին և հայկական դպրոցներին աջակցության հարցեր:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: