Տեսաժողովներ 2013 

 

Դեկտեմբերի 11-ին կայացավ Լրագրողների համահայկական համաժողովների համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարում էր համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նիստի օրակարգում քննարկվում էր 2014թ. նախատեսվող Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի խորագիրը և մասնակցության ձևաչափը:


 

Ողջունելով նիստի անդամներին ու հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին սփյուռքի հիմնախնդիրները վեր հանելու, լուսաբանելու և լուծմանը նպաստելու համար, նշելով, որ դրանք ճիշտ ներկայացնելով է պայմանավորված Հայաստան-Սփյուռք գործակցության հետագա զարգացումը: Նախարարը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների բարձրաձայնումը, խնդրեց նիստի մասնակից խմբագրապետերին ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի օգության ծրագիրը:


 

Հեռակապով նիստին մասնակցող Ժիրայր Չոլաքյանը (Ֆրանսիայ), Դերենիկ Մելիքյանը (Իրան), Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան), Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ) և Կիմ Գաբրիելյանը (Արցախ) ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: 2014թ. նախատեսվող՝ Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի ձևաչափի, թեմայի, անցկացման վայրի և ժամկետի վերաբերյալ քննարկումներին մասնակցեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, համակարգող մարմնի մյուս անդամները՝ Հարութ Սասունյանը, Շահան Գանտահարյանը, Աստղիկ Գևորգյանը, Նաղաշ Մարտիրոսյանը, Աստղիկ Ավետիսյանը, Էվելինա Բաղդասարյանը:


 

Շնորհակալություն հայտնելով բոլոր արժեքավոր առաջարկությունների համար, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի թեմայի, ձևաչափի, վայրի ու ժամկետի վերաբերյալ համահայկական համաժողովների համակարգող մարմնի հերթական նիստը:

 

                                                                          -----------------------------------------------------------

 

Հոկտեմբերի 9-ին կայացավ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նիստը: Ողջունելով նիստի անդամներին ու հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին սփյուռքի հիմնախնդիրները վեր հանելու, լուսաբանելու և լուծմանը նպաստելու համար: Այնուհետև նախարարն ամփոփ ներկայացրեց սփյուռքի նախարարության կայացման 5 տարիները, ծրագրերն ու միջոցառումները: «Սփյուռքի նախարարության կայացման գլխավոր դերակատարը Սփյուռքն է, առանց որի մեր ծրագրերը պարզապես չէին իրականանա», ասաց նա:


 

Համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը շնորհավորեց ՀՀ սփյուռքի նախարարության 5 ամյա հոբելանի առթիվ և խոսքը փոխանցեց հեռակապով նիստի անդամներին միացած «Արմինիըն միրըր սփեքթէյթըր» պարբերականի խմբագիր եւ հայկական լրատվամիջոցների համակարգող խորհրդի անդամ Հակոբ Վարդիվառյանին:


 

Ընթացիկ աշխատանքների մասին հակիրճ զեկույցներով հանդես եկան նաև համակարգող մարմնի մյուս անդամները:

 

Միջին Արևելքի իրադարձությունների, համայնքային խնդիրների լուսաբանման և թուրքական գործոնի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ Շահան Գանտահարյանը:


 

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 2013թ. Սփյուռքի լրագրողների համար   կազմակերպած դասընթացների և դրանց արդյունքների մասին զեկուցեց մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը:


 

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը առաջարկեց լրագրողների դպրոցի ծրագրում ընդգրկել Սփյուռքի լավագույն ցեղասպանագետների դասախոսությունները:


 

Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի թեմայի, ձևաչափի, վայրի ու ժամկետի վերաբերյալ առաջարկություններն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

                                                       -----------------------------------------------

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ԱՄՆ «Անի և Նարոտ» հիշատակի հիմնադրամի հիմնադիր և ղեկավար, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար կազմակերպության տնօրեն Րաֆֆի Արտհալջյանի հետ տեսաժողովին:


 

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց «Անի և Նարոտ» հիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհասփյուռ հայ համայնքներում սոցիալական և բարեգործական ծրագրերի իրականացումը, ներկայացրեց Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի հիմնադրման ծրագիրը, որն արդեն մեկնարկել է: Նշվեց, որ թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար և իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ:


 

Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրերը 2012-2013 թվականների ընթացքում իրականացվել են հիմնականում պետական բյուջեի շրջանակներում և համահայկական կազմակերպությունների աջակցութամբ:


 

Պարոն Արտհալջյանին ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, սիրիահայ Լենա Հալաջյանին, տիկին Հակոբյանը նշեց, որ կենտրոնը զբաղվում է Հայաստանում սիրիահայերի ինտեգրման աշխատանքներով:


 

ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Նոր Հալեպ թաղամասի կառուցման աշխատանքներին հայկական և համահայկական բոլոր կառույցների և կազմակերպությունների ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը:


 

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հեռակապի միջոցով ծրագրի մասին ամբողջական տեղեկատվություն փոխանցելու և գործակցության առաջարկության համար՝ պարոն Արտհալաջյանը նշեց, որ ԱՄՆ-ի հայ համայնքներում կներկայացնի Նոր Հալեպ թաղամասի շինարարության հետ կապված աշխատանքները:


 

Պարոն Արտհալաջյանը պատրաստակամություն հայտնեց նաև ծրագրի ղեկավարներին տրամադրելու մասնագիտական խորհրդատվություն և մի շարք նորարարական առաջարկութներ:


                                                                          -----------------------------------------------------------

Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի և Շահան Գանտահարյանի (համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագրապետ) համանախագահությամբ կայացավ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմնի հերթական նիստը, որին հեռակապով միացել էին Հարութ Սասունյանը («Կալիֆոռնիան կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, ԱՄՆ),  Գրիգոր Անիսոնյանը («Նոեվ կովչեգ» մեդիայի գլխավոր խմբագիր, ՌԴ), Հակոբ Վարդիվառյան (լրագրող, ԱՄՆ), Համբիկ Մարտիրոսյան («Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լիբանան) և Կիմ Գաբրիելյան (Արցախի ժուռնալիստների միության նախագահ, ԼՂՀ):


 

Վերջին եռամսյակում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» հրապարակումների շուրջ զեկույցներով հանդես եկան տարածաշրջանային ներկայացուցիչները՝ ներկայացնելով արդեն իսկ կատարված և կատարվելիք աշխատանքները:


 

Որոշվեց առաջիկա ամսում գումարել համակարգող մարմնի ևս մեկ նիստ՝ քննարկելու 2014 թվականին կայանալիք լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի անցկացման վայրն ու թեմատիկան:

 

 

                                                                         ------------------------------------------------------------

Ապրիլի 12-ին, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ, կայացավ տեսակոնֆերանս Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հայ համայնքի հայկական դպրոցների տնօրենների, մանկավարժների և ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու աշխատակիցների միջև:


 

Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Ավստրալիայի հայ համայնքի ինքնակազմակերպման արդյունավետ ջանքերը, Հայրենիքի հետ կապի պահպանումը և ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ակտիվ մասնակցությունը:


 

Ներկայացնելով գերատեսչության աշխատանքները` տիկին Հակոբյանն առանձնացրեց Հայաստան եկած սիրիահայերի հետ տարվող աշխատանքը: Նա նշեց, որ սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մասիսի, Աշտարակի և Վաղարշապատի քաղաքապետերի հետ: Հայտնի են առաջին հովանավորները: Նոր բնակարանների կառուցման ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները: «Սակայն ուզում ենք ներգրավել նաև Սփյուռքի մեր համայնքներին: Եթե յուրաքանչյուր համայնք իր վրա վերցնի 3-4 սիրիահայի օժանդակությունը, ապա «Նոր Հալեպ» անվամբ այս ծրագիրն արագ իրականություն կդառնա»,-հավաստիացրեց Հ. Հակոբյանը` կոչ անելով համայնքում սիրիահայերի օգնության շարժում սկսել:


 

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը Հայրենիքի հետ կապն ամրապնդելու և գործնական հիմքի վրա դնելու համար՝ տեսաժողովի մասնակիցները ներկայացրին Ավստրալիայի հայ համայնքի խնդիրներն ու ծրագրերը:


 

Տեսակոնֆերանսի մասնակիցները հավանության արժանացրին ՀԲԸՄ Ալեքսանդր վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանի առաջարկությունը` ստեղծել «Հայկական դպրոց» անվամբ էլեկտրոնային տեղեկատու, ուր տեղ կգտնեն բոլոր կրթական ձեռնարկների, դասագրքերի, խտասալիկների, թանգարանների և գրադարանների հղումները և դրանց մասին ամփոփ տեղեկատվություն:


 

«Մենք կարևորում ենք ՀԲԸՄ-ի ստեղծված Հայկական վիրտուալ համալսարանը, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց համացանցի միջոցով սովորել հայերեն», - նշեց տիկին Հակոբյանը` հավելելով. «Իհարկե շատ կարևոր է նաև ուսուցիչների վերապատրաստումը, որ մենք իրականացնում ենք ինչպես «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում՝ Հայրենիքում, այնպես էլ` Հայաստանից հայ համայնքներ գործուղված մասնագետների օգնությամբ»:

 

 

 

Հեռավար հանդիպման ավարտին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ավստրալիայի հայ համայնքին, որի ջանքերով երկրի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու  բանաձևը:

                                                                 

 

                                                                              -----------------------------------------------------

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ կայացավ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նիստը, որին ներկա էին Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:


 

Նիստը վարում էր Լրագրողների համահայկական ընկերակցության համակարգող մարմնի ղեկավար Շահան Գանտահարյանը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համաժողով կազմակերպելու համար՝ նա նշեց, որ համաժողովից հետո էապես ակտիվացել է կապը հայաստանյան և Սփյուռքի մամուլի միջև, հայաստանյան մամուլն ավելի շատ է սկսել հետաքրքրվել Սփյուռքի կյանքով:

 

 

 

Քննարկվեցին  Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի արդյունքների, առաջ քաշած խնդիրների ու ըստ առաջնահերթության` դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր: Նիստի մասնակիցներն անդրադարձան նաև ԶԼՄ-ներում Ղարաբաղյան շարժման և սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի արձագանքներին,  2013թ. «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացներին, ԶԼՄ-ների տարածաշրջանային առաջիկա  հավաքներին հրավիրելու հարցերին:


 

Խոսելով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի ընթացիկ աշխատանքների մասին` Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել և համակարգվել են բոլոր առաջարկությունները:


 

Նիստին հեռակապով մասնակցեցին Ռուսաստանի «Նոեվ կովչեգ» մեդիայի տնօրեն և համանուն թերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը, ԱՄՆ-ից` լրագրող Հակոբ Վարդիվառյանը, Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը և Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:


 

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մինչև 2015թ.` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, պետք է օգտագործվեն բոլոր հնարավոր ամբիոնները, լսարանները թեմայի շուրջ լայն քննարկումներ ծավալելու համար: Այս իմաստով անհրաժեշտ են որոշակի աշխատանքներ օտարալեզու մամուլի ներկայացուցիչների հետ: Նախարարը մասնավորապես ասաց. «Մենք` հայերս գիտենք պատմական ճշմարտությունը, իսկ օտարին իրազեկելու համար անհրաժեշտ են նյութեր իրենց հասկանալի լեզուներով»: Գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև աշխատանքը այն թուրք լրագրողների հետ, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանությունը և աշխատանք տանում Թուրքիայում և աշխարհի տարբեր երկրներում հարցի ճշմարտացի վերհանման ուղղությամբ:


 

Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև Մայրենի լեզվի անաղարտության պահպանման ուղղությամբ տարվող լեզվաքաղաքականության խնդրին և այդ ուղղությամբ լրագրողների անելիքներին:


 

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Ա.Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը համահայկական և տեղեկատվական դաշտի ձևավորման գործում ձեռնարկած բազմաբնույթ միջոցառումների համար:


 

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին անդրադարձավ «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հ.Սասունյանը, նա  հստակեցրեց երեք գլխավոր անելիքներ` մեր առջև դրված գլխավոր նպատակը, դրա իրագործման համար կազմակերպվելիք միջոցառումները և այն միջոցները, որոնք պահանջվելու են այդ միջոցառումների իրականացման համար:


 

ԱՄՆ-ից` լրագրող Հակոբ Վարդիվառյանը հեռակապի միջոցով նշեց 100-ամյա տարելիցի միջոցառումներին օտարալեզու լրագրողների ներգրավման անհրաժեշտության մասին:


 

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը «Ամառային դպրոց» ծրագիրը կյանքի կոչելու և արդյունավետ կազմակերպմանը մեծապես աջակցելու համար` ներկայացրեց դպրոցի 2013թ. ծրագիրը:


 

Ն.Մարտիրոսյանը նիստին ներկա Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ արեց Ամառային դպրոցի դասընթացների շրջանակներում մասնակիցների համար հանդես գալ անմիջական կամ հեռավար դասախոսությամբ:


 

Դիմելով Սփյուռքում գործող լրատվամիջոցների ղեկավարներին և խմբագիրներին` ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ նրանք հեղինակություններ են իրենց համայնքնեում և այս ուղղություններով աշխատանքների իրականացման գործում հայ համայնքների կողմից իրականացվող լոբբինգը կարող է մեծ արդյունքների բերել: Նախարարն ասաց, որ այս գործում լավագույն կարգախոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ առաջինի  պատգամն է. «Հիշել, հիշեցնել, պահանջել»:

 

                                                                 ----------------------------------------------------------------

 

Մարտի 20-ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Դոնի Ռոստովի հայկական համայնքի ներկայացուցիչների միջև, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալներ Վ. Ջիլավյանը և Դ. Կարապետյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ և Դոնի Ռոստովի  համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:


Հեռակոնֆերանսը վարում էր ԱՊՀ հայ համայնքների վարչության Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժին պետ Է. Հովսեփյանը:


 

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ. Ջիլավյանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և հույս հայտնեց, որ համայնքի ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն կունենան նախարարության 2013թ. ծրագրերին:


 

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանն ամփոփ ներկայացրեց «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերը, մանրամասն խոսեց ապրիլի 22-24-ը Երևանում կայանալիք «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասին:


 

Դոնի Ռոստովի «Դոնի Նախիջևանի հայ համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, «Հայազգ» մշակութալուսավորչական նախագծի ղեկավար Սերգեյ Սայադովը ներկայացրեց «Հայազգ» ծրագիրը: Նախագծի ղեկավարը նշեց, որ «Հայազգի» հիմնական խնդիրը հայկական մշակութային ժառանգության պահպանումն ու բազմապատկումն է և առաջարկեց միասնական ուժերով զարգացնել ծրագիրը, ինչը կօգնի տեղեկատվական դաշտում գերիշխող դիրք գրավել:


 

Համշենահայ կանանց «Համշենկա» միջազգային միավորման ղեկավար Սաիդա Օհանյանը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց համշենահայերին ուղղված ծրագրերը:


 

Մասնակիցները քննարկեցին համատեղ իրականացման ծրագրեր:

Մարտի 20-ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Դոնի Ռոստովի հայկական համայնքի ներկայացուցիչների միջև, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալներ Վ. Ջիլավյանը և Դ. Կարապետյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ և Դոնի Ռոստովի  համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:


Հեռակոնֆերանսը վարում էր ԱՊՀ հայ համայնքների վարչության Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժին պետ Է. Հովսեփյանը:


 

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ. Ջիլավյանը ողջունեց հեռակոնֆերանսի մասնակիցներին և հույս հայտնեց, որ համայնքի ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն կունենան նախարարության 2013թ. ծրագրերին:


 

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանն ամփոփ ներկայացրեց «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերը, մանրամասն խոսեց ապրիլի 22-24-ը Երևանում կայանալիք «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասին:


 

Դոնի Ռոստովի «Դոնի Նախիջևանի հայ համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, «Հայազգ» մշակութալուսավորչական նախագծի ղեկավար Սերգեյ Սայադովը ներկայացրեց «Հայազգ» ծրագիրը: Նախագծի ղեկավարը նշեց, որ «Հայազգի» հիմնական խնդիրը հայկական մշակութային ժառանգության պահպանումն ու բազմապատկումն է և առաջարկեց միասնական ուժերով զարգացնել ծրագիրը, ինչը կօգնի տեղեկատվական դաշտում գերիշխող դիրք գրավել:


 

Համշենահայ կանանց «Համշենկա» միջազգային միավորման ղեկավար Սաիդա Օհանյանը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց համշենահայերին ուղղված ծրագրերը:


 

Մասնակիցները քննարկեցին համատեղ իրականացման ծրագրեր:


                                                                  -------------------------------------------------------------

 

Մարտի 16-ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Կանադայի Տորոնտո քաղաքում ստեղծված Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության Բարեկամության Խորհրդի անդամների հետ: ՀՀ սփյուռքի նախարարությունից հեռակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալներ Վ. Ջիլավյանը և Դ. Կարապետյանը, նախարարության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, Կանադայից՝ նորաստեղծ միությանը անդամակցած Տորոնտոյի Հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:


ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանը մանրամասն ներկայացրեց նախարարության 2013թ. իրականացվելիք ծրագրերը՝ կոչ անելով ակտիվացնել մասնակցությունը:


ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ. Ջիլավյանը ներկայացրեց սփյուռքի նախարարության հրատարակած գրքերը, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին կոնֆերանսին Կանադայի կողմի մասնակիցների մոտ՝ նրանք ցանկություն հայտնեցին ձեռք բերել այդ գրքերը:


ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրեց Հայաստանում գտնվող սիրահայերի խնդիրները, ՀՀ-ի կողմից նրանց աջակցությանն ուղղված ծրագրերը, այս ուղղությամբ իրականացված և իրականացվելիք աշխատանքները:


Կանադայի կողմը ևս ներկայացրեց սիրիահայերի աջակցությանն ուղղված հայ համայնքում ծավալած գործունեությունը:


Երկու կողմերի միջև տեղի ունեցավ երկկողմանի կարծիքների փոխանակում, քննարկում:


Համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» միջոցառումների շրջանակում համայնքի անելիքներն ու հետագա ծրագրերը:

 

                                                            -------------------------------------------------------------

 

Մարտի 6-ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Ղազախստանի Կոստանայ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների միջև, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալներ Վ. Ջիլավյանը և Դ. Կարապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ: Կոստանայից մասնակցում էին Ղազախստանի Հանրապետության «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների միավորման նախագահի տեղակալ Շանթ Մկրտչյանը, «Էրեբունի» մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Աբրահամյանը, Կոստանայի կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցիչներ:


 

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանը ներկայացրեց 2013թ իրականացվելիք նախարարության համահայկական ծրագրերը, դրանց մասնակցության պայմանները՝ կոչ անելով ակտիվացնել մասնակցությունը:  


 

Կոստանայի կիրակնօրյա հայկական դպրոցի ուսուցչուհի Գ. Չիչոյանը ներկայացրեց մայրենի լեզվի և պատմության դասավանդման դժվարությունները: ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստակամություն հայտնեց դպրոցին տրամադրել այբբենարաններ, ուսումնաօժանդակ նյութեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, բառարաններ: Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով Կոստանայ քաղաքի «Էրեբունի» հայկական մշակութային կենտրոնին կառաքվեն նաև հայկական տարազներ:


 

Համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» միջոցառումների շրջանակում համայնքի կողմից իրականացվելիք հետագա ծրագրերը:

 

                                                      ---------------------------------------------------------------------

 

Մարտի 1-ին կայացավ հեռակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Տաշքենդի հայակական համայնքի ներկայացուցիչների  մասնակցությամբ:


 

Ողջունելով հեռակոնֆերանսի մասնակիցներին՝  նախարար Հ. Հակոբյանը համայնքի բոլոր հայկական կազմակերպություններին և կառույցներին կոչ արեց համախմբվելու՝ հայ ինքնության պահպանման և համայնքային նշանակության հարցերի արդյունավետ լուծման համար: Կարևորելով Ուզբեկստանի հայ համայնքում մայրենի լեզվի իմացությունն ու պահպանությունը՝ պայամանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Տաշքենդի կիրակնօրյա հայկական դպրոցին առաքել մայրենիի դասավանդման ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր, ուսումնական ձեռնարկներ, այբբենարաններ:


 

Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց սփյուռքահայ երիտասարների համար հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալու պայմանները՝ նշելով հայագիտական մասնագիտությունների գծով անվճար կրթություն ստանալու հնարավորությունը: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող համահայկական երիտասարդական ծրագրերը և հորդորեց համայնքի երիտասարդներին մասնակցել այդ ծրագրերին:


 

Տաշքենդի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Կարինե Մարտիրոսյանը ներկայացրեց առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրները և գոյություն ունեցող դժվարությունները:


 

Քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հետագա անելիքները:

 

                                                        ---------------------------------------------------------------------------

 

Հունվարի 31-ին կայացավ հեռակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Գլենդեյլ քաղաքում գործող «Նարեկ» կրթամշակութային հաստատության միջև (ԱՄՆ, Կալիֆորնիա):


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց և շնորհավորեց «Նարեկ» մշակութային հաստատության ողջ աշխատակազմին` 24-ամյա հայապահպան գործունեության համար:


Կրթօջախի տնօրեն Ռիմա Սարյանը ներկայացրեց «Նարեկի» գործունեությունը, կառուցվածքը,  նշեց, որ «Նարեկի» ամենօրյա մանկապարտեզ  է հաճախում 2-5 տարեկան 90 հայ երեխա` ստանալով  գիտելիքներ և հայեցի  դաստիարակություն: Յուրաքանչյուր տարի մանկապարտեզը դպրոց է ճանապարհում 30-40 երեխա: Իբրև մանկական լավագույն հաստատություն` մանկապարտեզն արժանացել է թե՛ տեղի հայության, և թե՛ ՀՀ Սփյուռքի ու Մշակույթի նախարարությունների բարձր  գնահատականին:


«Նարեկ» մշակութային հաստատության շաբաթօրյա հայկական դպրոցը, հիմնադրվելով 1989 թվականին, իր գործունեությունը սկսել է  չորս աշակերտով: Կարճ ժամանակահատվածում երեխաների  թիվը հարյուրապատկվել է և այսօր «Նարեկ» դպրոցում սովորում է շուրջ 400 աշակերտ: Ուսուցումը կատարվում է գրական արևելահայերենով, Հայաստանից առաքված դպրոցական դասագրքերով: Ուսուցիչները  Հայաստանում համապատասխան բարձրագույն կրթություն ստացած փորձառու մանկավարժներ են:


Ուսումնառության տարիներին երեխաները սովորում են հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն և մշակույթ, ստանում են հայեցի դաստիարակություն:


«Կրթահամալիրը հրատարակում է նաև «Նարեկ» մանկապատանեկան ամսագրը, որում տեղ են գտնում ինչպես դպրոցի առօրյային, ընթացիկ միջոցառումներին եւ ծրագրերին վերաբերող նյութեր, այնպես էլ հայ և համաշխարհային գրականության: Եվ շատ ուրախալի է, որ նման ամսագիրը սպառում ունի և ընթերցվում է ոչ միայն նարեկցիների, այլև համայնքային լայն շրջանակներում»,- կարևորեց տիկին Հակոբյանը:


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ի դեմս «Նարեկ» կրթամշակութային հաստատությունում դասավանդող ուսուցիչների, շնորհակալություն հայտնեց Սփյուռքի հայ մանկավարժներին` իրենց հայապահպան գործունեության համար:


Գերատեսչության ղեկավարն իր երախտիքի խոսքը հայտնեց նաև այն ծնողներին, ովքեր ապրելով Հայրենիքից հեռու, այս արագ զարգացող դարաշրջանում ժամանակ են գտնում և տեղական դպրոցներին զուգահեռ երեխաներին ուղարկում են մեկօրյա հայկական վարժարաններ: «Ամբողջ շաբաթ ամերիկյան դպրոց հաճախելուց հետո երեխաները շաբաթ և կիրակի օրերին սիրով գալիս են հայկական «Նարեկ» և այս հեռակամուրջի ընթացքում հնչած հայերենից բոլորի համար հասկանալի է դառնում, թե որքան լավ են տիրապետում իրենց Մայրենիին»,- նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:


Հաստատության հիմնադիր տնօրեն Ռիմա Սարյանը հավաստիացրեց, որ Սփյուռքում իրենց հայ պահողը նախևառաջ Հայրենիքի գոյությունն է. «Չլիներ մեր պետությունը, մենք հեշտությամբ կկորցնեինք մեր ինքնությունը», - նշեց տիկին Սարյանը` հավելելով, որ այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունը մշտապես քաջատեղյակ է հաստատության գործունեությունից և աջակցում է իրենց առջև ծառացած բոլոր խնդիրների լուծմանը:


Նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը ներկայացրեց մասնավորապես երեխաներին և երիտասարդությանն ուղղված այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացրել և իրականացնում է գերատեսչությունը:


Քննարկվեց 2013թ. նարեկցիների «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերին առավել մեծ կազմով մասնակցելու հարցը, հնարավորինս հստակեցվեցին մանկավարժների վերապատրաստման, համահայկական փառատոններին, մրցույթներին մասնակցության հարցերը:


Հեռակամուրջը հնարավորություն տվեց «Նարեկ» վարժարանի սաներին իրենց անմիջական հարցերն ուղղել ՀՀ սփյուռքի նախարարին:


Հեռակամուրջին մասնակից ծնողներից մեկը հետաքրքրվում էր, թե այս բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, բացի դասագրքերից, ուրիշ ինչ տարբերակներով են նախատեսում կազմակերպել հայերենի ուսուցումը Սփյուռքում, իսկ հաստատության երաժշտության ուսուցչուհին հարցնում էր, թե ինչպես կարելի է ձեռք բերել հայկական ժողովրդական, ազգագրական երգերի ժողովածուներ և որակյալ ձայնագրություններ:


Կարևորելով հարցադրումները` ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և ԵՊՀ գիտնականներն ու ծրագրավորողները համատեղ ստեղծել են Հայկական վիրտուալ համալսարան, որի նպատակն է՝ օգտագործելով համացանցի հնարավորությունները, համապարփակ հայկական կրթության հնարավորություն տալ աշխարհի տարբեր անկյուններից հայերեն սովորել ցանկացող երիտասարդներին: Այսօր Սփյուռքի հայերը օգտվում են այս հնարավորությունից: Հայաստանում ստեղծվել է «Խոսող Այբբենարան», որն էապես հեշտացնում է մանուկների գործը: ՀՀ սփյուռքի նախարարությունը ևս ստեղծել է էլեկտրոնային գրադարան, ուր տեղադրված են համապարփակ տեղեկություններ հայ ժողովրդի պատմության, հայ մշակույթի և գրականության, հայկական կառույցների մասին»:


Նախարարը հավելեց, որ շուտով «Նարեկ» վարժարան կառաքվի «Գրպանի երգարան» խտասալիկների հավաքածուն, որի մեջ ներառված են հայ երգարվեստի պատմության ընթացքում ստեղծված ամենասիրված 223 երգեր, «Խոսող այբբենարան» և մի շարք անհրաժեշտ ուսումնադիդակտիկ պարագաներ:


Ակտիվ և գործնականում արդյունավետ հեռակոնֆերանսի ավարտին «Նարեկ» կրթական-մշակութային հաստատության սաները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարին Հայրենիքի և հայրենակիցների հետ շփվելու նման հնարավորություն ընձեռելու համար և հոտնկայս կատարեցին վարժարանի հիմնը:

 

 

 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

07.08.2017  |  Ելույթներ

Սփյուռքը նոր հորիզոնների դիմացՍփյուռքի հայի ինքնահասկացողությունը


Մեծապես զգացված և երախտապարտ եմ, որ Ձեր անմիջական հովանավորությամբ և մասնակցությամբ Պիքվայայի մեջ կազմակերպած եք այսքան արդիական, մեր ազգի համար խիստ անհրաժեշտ այս գիտաժողովը: Ազգային ինքնության հիմնախնդիրները եղել և մնում են պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, ազգագրության, քաղաքագիտություն, բարոյագիտության մնայուն և հրատապ թեման: Ազգային ինքնության, ազգային պատկանելության, ինքնահասակցողության հարցերը ժամանակի և տարածության մեջ անընդհատ փոփոխվում են, դառնում առավել բազմաշերտ, բազմերանգ: