Տեսաժողովներ 2012

 

Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանում սփյուռքահայ ուսանողական խորհրդի և Վրաստանի հայ համայնքի ուսանողական և երիտասարդական միությունների միջև կայացավ տեսաժողով, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ.Մարաշլյանը, նախարարության աշխատակիցները, Հայաստանի ու Վրաստանի վերոնշյալ կազմակերպությունների անդամները:


Տեսաժողովը նպատակ էր հետապնդում վերհանել վրացահայ ուսանողության հիմնախնդիրները, ինչպես նաև խթանել  տեղի երիտասարդական միությունների և  Հայաստանում սփյուռքահայ ուսանողների խորհրդի միջև համագործակցությանը և ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը:


ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ.Մարաշլյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը` շեշտելով մասնավորապես «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը: Նա մասնակիցներին հորդորեց առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՀՀ սփյուռքի նախարարությունում մշակվող ծրագրերին և կազմակերպվող միջոցառումներին:


Կարծիքների և առաջարկությունների փոխանակմանը հաջորդեց պայմանավորվածությունը խնդիրների համատեղ հաղթահարման և հետագա հանդիպման նպատակով: Որոշվեց նաև Facebook սոցիալական ցանցում ստեղծել խումբ` պարբերաբար կազմակերպելով նմանատիպ քննարկումներ:

 

                                                                -------------------------------------------------------------------

 

Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Հայաստան-Լատվիա տեսակոնֆերանս, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը, համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Կ.Սարգսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հ.Ասլանյանը և այլք: Լատվիան ներկայացնում էին Լատվիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Խոսրով Ստեփանյանը, Ռիգայի «Արարատ» թերթի խմբագիր Ա.Գերոնյանը և համայնքի երիտասարդական կազմակերպության ղեկավար Ա.Հովհաննիսյանը:


Տեսակոնֆերանսի նպատակն էր քննարկել Լատվիայի հայ համայնքի հիմնախնդիրները, ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ամրապնդել և զարգացնել ՀՀ սփյուռքի նախարարության և Լատվիայի հայ համայնքի գործակցությունը, ակտիվացնել համայնքի մասնակցությունը համահայկական ծրագրերին:


ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ.Մարաշլյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը` հատկապես նշելով «Արի տուն», «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի և «Սփյուռք» ամառային դպրոցի մասին: Նա հորդորեց առավել ակտիվ մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին և միջոցառումներին:


Տեր Խոսրովը ներկայացրեց Լատվիայի հայ համայնքի պատմությունը և նրա գործունեությունն ու հիմնախնդիրները: Նա տեղեկացրեց, որ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հայ համայնքները սերտորեն համագործակցում են և մայիսի 26-ին Լիտվայի Շաուլյայ քաղաքում կայանալու է մշակութային միջոցառում երեք համայնքների մասնակցությամբ:


Նախարարության աշխատակիցները պատասխանեցին համայնքի ներկայացուցիչների հարցերին:

 

                                                              ----------------------------------------------------------------------

 

Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Հայաստան-Արգենտինա տեսաժողով, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ Լ.Լաչիկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հ.Չեքիջյանը: Արգենտինան ներկայացնում էին Բուենոս-Այրեսի ՀԲԸՄ-ի վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆյանը և Բուենոս-Այրեսի «Արաքս» երգչախմբի ղեկավար Ժան Ալմուխյանը:


Տեսաժողովին քննարկվեցին Հ,Չեքիջյանի հունիսի 30-ից հուլիսի 2-ը Արգենտինա և հուլիսի 3-4 Ուրուգվայ այցի հետ կապված կազմակերպչական աշխատանքները: Այցի ընթացքում նախատեսված է նաև մաեստրոյի կողմից տեղի նվագախմբերի և երգչախմբերի համար խմբավարության դասընթացների անցկացում:


Հ.Չեքիջյանի այցը կատարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության» ծրագրի շրջանակներում:


                                                              -----------------------------------------------------------------------


Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ տեսաժողով Պերմի մարզի ներկայացուցիչների հետ: Հեռաժողովին մասնակցում էին նախարարի տեղակալ Վրադան Մարաշլյանը, համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանը, ԱՊՀ համայնքների հետ կապերի վարչության աշխատակիցներ և այլք:


Պերմի մարզից մասնակցում էին հայկական մշակութային կենտրոնի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Ժասմին Հայրապետյանը, երիտասարդական կազմակերպության ղեկավարը, մանկավարժներ, խմբավարներ, պարուսույցներ:


Նշենք, որ Պերմի հայկական մշակութային կենտրոնի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցը վերջերս նշել է հոբելյանական 10-ամյա հոբելյանը: Համայնքում ակտիվ գործում են մայրենի լեզվի, պարի, երգի և մշակութային այլ խմբեր ու խմբակներ:


Տեսաժողովի ժամանակ առանձնակի շեշտադրվեցին ուսումնական և հայապահպանական ծրագրերը: Նշվեց, որ մարզի տարածքում շուտով ևս 5-ով կավելանա մեկօրյա դպրոցների թիվը:


Ինչպես Պերմի հայկական մշակութային կենտրոնի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցը, այնպես էլ ողջ հայ համայնքը սերտ համագործակցում են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Համայնքը, ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի մեծ սիրով կմասնակցի նախարարության գրեթե բոլոր ծրագրերին` արդեն ավանդական դարձած «Արի տուն» ծրագրին, «Սփյուռք ամառային դպրոցին», «Իմ Հայաստան» ծրագրերին: Համայնքի ներկայացուցիչներն առաջ քաշեցին նաև խնդիրներ, որոնց լուծման համար ակնկալում են նախարարության աջակցությունը: 

 

                                                                 -----------------------------------------------------------------------

 

Մարտի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում  կայացավ «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» «Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգում համահայկական մրցույթի հանձնաժողովի անդրանիկ նիստը:


Նիստին հեռավար մասնակցում էր Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:


Քննարկումների արդյունքում որոշվեց մրցույթը վերանվանել Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ, որոշվեցին անվանակարգերը, չափորոշիչները: Որոշվեց նաև, որ յուրաքանչյուր անվանակարգում սահմանվելու է միայն մեկ` գլխավոր, և խրախուսական մրցանակներ:

 

                                                                  ------------------------------------------------------------------------

 

Մարտի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ «Հայ լրագրողների 6-րդ համաժողովի» գործադիր մարմնի անդրանիկ նիստը, որին համացանցի միջոցով մասնակցեցին նաև գործադիր մարմնի սփյուռքյան անդամները` «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան), «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանը (ԱՄՆ), «Նոր Յառաջ» երկօրյա թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը (Ֆրանսիա) և «Նոյեվ կովչեգ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը (Ռուսաստանի Դաշնություն):


Ողջունելով ներկաներին` նախարար Հ.Հակոբյանը կարևորեց, որ նախապես կազմված ժամանակացույցով հետևողականորեն կյանքի են կոչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում հնչած առաջարկությունները, մշակվում և իրակնացվում են ծրագրեր և միջոցառումներ` բարձրացված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:


Հ.Հակոբյանն անդրադարձավ Ֆրանսիայում և Լիբանանում կայացած հայ լրագրողների տարածաշրջանային հավաք-հանդիպումներին, ԱՄՆ այցի ընթացքում հայկական ԶԼՄ-ի ղեկավարների հետ հանդիպմանը, նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության համատեղ ծրագրով իրականություն է դարձել լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում հնչած ևս մեկ առաջարկ. հաջողությամբ մեկնարկել է Արցախի լրագրողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով կազմակերպված հեռավար դասախոսությունների շարքը:


Շ.Գանտահարյանը, Հ.Վարդիվառյանը, Ժ.Չոլաքյանը և Գ.Անիսոնյանը ներկայացրեցին հայ լրագրողների 5-րդ համաժողովից հետո զանգվածային լրատվամիջոցների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրենց տարածաշրջաններում կատարված աշխատանքները, հանդես եկան նոր առաջարկներով:


Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Ա.Գևորգյանը և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տ.Հարությունյանը համառոտ ներկայացրեցին կատարված աշխատանքների հայաստանյան հատվածը: Ա.Գևորգյանն առաջարկեց նախատեսվող ծրագրերում ներգրավել նաև Սփյուռքի օտարագիր հայ լրագրողներին, համագործակցել արտասահմանյան հեղինակավոր ԶԼՄ-ի լրագրողների հետ:


Նիստի ընթացքում քննարկվեցին այս տարի կազմակերպվելիք «Հայ լրագրողների 6-րդ համահայկական համաժողվին», Սփյուռքի լրագրողների ամառային դպրոցին, «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրցույթի նախապատրաստական աշխատանքներին, «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթին առնչվող և այլ հարցեր:


Գործադիր մարմինը հաստատեց լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի խորագրն ու ժամկետը: «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը կկայանա 2012թ. հոկտեմբերի 4-6-ը: Կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, օտար ԶԼՄ-ում աշխատող հայ լրագրողներ:


Նիստում քննարկվեց նաև «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը:


Գործադիր մարմինը որոշեց հաջորդ նիստը գումարել մայիսի վերջին:


                                                                 -------------------------------------------------------------------------


Մարտի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության համատեղ ծրագրով մեկնարկեց Արցախի լրագրողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով կազմակերպված հեռավար դասախոսությունների շարքը: Անդրանիկ դասխոսությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության աշխատակազմի պաշտոնատար այլ անձինք, Արցախի պետական համալսարանի  ռեկտոր Ս.Դադայանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Հ.Մուսայելյանը և ֆակուլտետի ուսանողներ, լրագրողներ:


Ներկաներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նշելով, որ խնդրիը վերհանվել է դեռ 2010թ. Արցախում կազմակերպված լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի օրերին, «ինչն էլ դարձավ մեր ծրագրերի բաղկացուցիչը: Ուրախ եմ, որ տեսնում եմ համալսարանականներին, որովհետև հենց նրանք են համալրելու լրագրողների բանակը, հենց նրանք էլ իրենց գործունեությամբ կոչված են ամրապնդելու Արցախ-Սփյուռք-Հայաստան կապն ու արդյունավետ գործակցությունը»,-շեշտեց Հ.Հակոբյանը:


Ներկաներին ողջունեց նաև Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հ.Հակոբյանին` ծրագիրը կյանքի կոչելու համար:


Այնուհետև տեղեկատվության անվտանգության հարցերով և սոցիալական մեդիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարդաց անդրանիկ դասախոսությունը «Լրատվական արդի տեխնոլոգիաներ, քարոզչություն-հակաքարոզչություն» թեմայով:


                                                                 -------------------------------------------------------------------------


Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդել քաղաքի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության մասնակցությամբ կազմակերպվեց հերթական տեսաժողովը: Տեսաժողովն ուղիղ հեռարձակվում էր Գլենդելի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ:


Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարար տեղակալ Վարդան Մարաշլյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և նախարարության այլ աշխատակիցներ: Գլենդելից մասնակցում էին Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության նախագահ Վահիկ Ծատուրյանը, վարչության անդամաներ, հայոց լեզվի ուսուցիչներ, Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացի ամբիոնի պրոֆեսոր Փիտեր Քուոն, ինչպես նաև Գլենդելի պետական դպրոցների կրթաշրջանի կրթական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանը, խորհրդի համակարգող Մարինե Ավագյանը, «Թոմաս Ջեֆերսոն»-ի անվան դպրոցի տնօրեն Գրեգ Մուշեղյանը և այլք:


Տեսաժողովը նվիրված էր հայ համայնքի կրթական խնդիրներին: Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարար Հ.Հակոբյանը շնորհավորեց ՀՀ զիված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ:


Վ.Ծատուրյանը համառոտ ներկայացրեց հայ համայնքի կրթական խնդիրներն ու Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները: Ներկայումս Միացյալ Նահանգներում մեծ թվով հայ աշակերտներ, հիմնականում ֆինանսական դժվարությունների և հայկական կրթօջախների անբավարարության պատճառով, հաճախում են ամերիկյան պետական և մասնավոր դպրոցներ, ուստի զրկված են իրենց մայրենի լեզուն, պատմությունը սովորելու հնարավորությունից: Միայն Գլենդելում շուրջ 10 հազար հայ աշակերտ այցելում է ամերիկյան դպրոցներ: Նրանց ուծացման վտանգն առավել մեծ է: Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը 1987 թվականից Միացյալ Նահանգների 10 տարբեր քաղաքների 33 ամերիկյան դպրոցների հայ աշակերտների համար շաբաթական երկու օր կազմակերպում է չորս ժամ տևողությամբ հայոց լեզվի և պատմության դասընթացներ: Մեկ այլ ծրագրով (Armenian 50/50 Dual Immersion and Herritage Programs), որը հաջողությամբ կիրառվում է Կալիֆոռնիայի Թոմաս Ջեֆերսոն և Արդի Ուայդ դպրոցներում, կրթական ծրագրով նախատեսված առարկաների 50%-ի ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Ծրագիրը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, վերջինս հետաքրքրություն է առաջացրել նաև այլազգիների շրջանում:


Տեսաժողովի ընթացքում քննարկվեցին ուսուցիչների վերապատրաստմանը, համայնքի կրթական հիմնախնդիրներին համահունչ դասագրքերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկների ստեղծմանը, հեռավար ուսուցմանը, ԱՄՆ բուհերի հայազգի ուսանողների ուսումնական պրակտիկան Հայրենիքում անցկացնելուն, խառնամուսնական ընտանիքների երեխաների կրթական խնդիրների լուծմանը, քույր դպրոցների ծրագրին, ուսուցիչների փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, ամերիկյան կրթական համակարգի պահանջներին համապատախան Հայաստանից ժամանած հայոց լեզվի ուսուցիչների լիցենզավորմանը, ծնողների համար հայերենի ուսուցման դասընթացների ծրագրի ստեղծման անհրաժեշտությանն առնչվող և այլ հարցեր:


Հ.Հակոբյանը և նախարարության աշխատակիցները ներկայացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. ծրագրերը` պատասխանելով տեսաժողովի մասնակիցների հարցերին: Նախարարը, մասնավորապես, նշեց «Իմ Հայաստան» փառատոնի, «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» և այլ ծրագրի, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային նախագծերի մասին:


Հայապահպանության, Սփյուռքում մատաղ սերնդի դաստիարակության և կրթության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար Հ.Հակոբյանը Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության նախագահ Վահիկ Ծատուրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով, իսկ ուսուցչուհիներ Էլմիրա Սիմոնյանին ու Հասմիկ Խաչատրյանին` պատվոգրով:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԳԻՉ, ԵՐԳԱՀԱՆ, ԲԱՐԵՐԱՐ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԱՐՈՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

 

Մեծահա՛րգ մաեստրո,


ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 93-րդ փառահեղ տարեդարձի առթիվ:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։