Տեսաժողովներ 2011

 

 

Նոյեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվեց տեսակոնֆերանս Տուլայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:


Տեսակոնֆերանսին Հայաստանից մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության աշխատակիցները` վարչության պետ Անդրանիկ Արշակյանի գլխավորությամբ, նախարարության այլ աշխատակիցներ, Տուլայի մարզից` «Կռունկ»  հայկական մշակութային կենտրոն հասարակական կազմակերպության,  երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ,  ուսանողներ և այլք:


Տեսակոնֆերանսի նպատակն էր քննարկել Տուլայի հայ համայնքի հիմնախնդիրները, ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ամրապնդել և զարգացնել ՀՀ սփյուռքի նախարարության և Տուլայի հայ համայնքի գործակցությունը, ակտիվացնել համայնքի մասնակցությունը համահայկական ծրագրերին:


ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ.Մարաշլյանը ներկայացրեց նախարարության գործունեությունն ու ծրագրերը: Նա անդրադարձավ հայապահպանությանը, Սփյուռքի ներուժի համախմբմանն ուղղված կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերին («Մեր Մեծերը», «Արի տուն», «Երիտասարդ առաջնորդների դպրոց», «Երիտասարդ լրագրողների դպրոց», «Սփյուռքի ամառային համալսարան» և այլն): Նախարարի տեղակալը կարևորեց Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը:


ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Ա.Արշակյանն անդրադարձավ «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգին» և «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության «ԱՊՀ հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության ծրագիրը»` Ա.Արշակյանն անդրադարձավ ԱՊՀ հայ համայնքների առանձնահատկություններին, ավանդական և նոր ձևավավորված Սփյուռքի համայնքների հայապահպանական հիմնախնդիրներին:


Նախարարության աշխատակիցները պատասխանեցին համայնքի ներկայացուցիչների հարցերին:


Նախարարի տեղակալը հորդորեց առավել ակտիվ մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին և միջոցառումներին:

 

                                                                 -----------------------------------------------------------------

 

 

Նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության նիստերի դահլիճում կայացավ «Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի» համակարգող խորհրդի 4-րդ նիստը, որին մասնակցում էին Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տ.Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն.Մարտիրոսյանը, anews.am-ի գլխավոր խմբագիր Ա.Ավետիսյանը, ԵՊՀ դասախոս Հ.Զորյանը և այլք: Համակարգող խորհրդի նիստին հեռավար մասնակցում էին նաև ՌԴ-ից «Նոյեվ Կովչեգ» թերթի հիմնադիր-խմբագիր Գ.Անիսոնյանը, Ֆրանսիայից «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ներկաներին` թեթև անդրադարձ կատարելով 2010թ. «Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում» և 2011թ. «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովում»  ԶԼՄ-ին առնչված խնդիրներին:

 

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նա ներկայացրեց հաշվետվություն 2011 թվականին համակարգող խորհրդի կողմից իրականացված աշխատանքների մասին:

 

Բանախոսի խոսքին հաջորդեցին քննարկումները, որոնցում առավել կարևորվում էին  տարբեր լեզուներով, մասնավորապես, արաբալեզու և թրքալեզու հայանպաստ հրապարակումների բացակայությունը, օտարալեզու մամուլում գործող լրագրողներին Հայաստան հրավիրելու անհրաժեշտությունը, տեղեկատվության թարգմանական խնդիրները, մայրենիի արագացված ուսուցման անհրաժեշտությունը և այլն:

 

Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահարղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Ն.Նալբանդյանը: Նա ներկայացրեց ինչպես «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովում» և 2010թ. «Լրագրողների 5-րդ համահայկական համաժողովում» հայաստանյան ԶԼՄ-ի լեզվին և մատուցման ձևին առնչվող հարցերը, այնպես էլ վերջին տասնամյակներում հայաստանյան ԶԼՄ-ում անընդհատ վատթարացող խոսքի և լրագրողական էթիկայի խախտումները: 

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփելով նիստը և բարձրացված հարցերը անդրադարձավ օրակարգի 3-րդ հարցին` 2012 թվականին կայանալիք Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգի ձևավորման մասին:

 

Նախարարի առաջարկով 2012 թվականին կայանալիք լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը կընթանա «Հայ լրագրությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրի ներքո: Այն կկազմակերպվի Երևանում 2012 թվականի սեպտեմբերի 19-20-ին: Նախարարը կարևորեց նաև ԵՊՀ –ի հիմքով «Սփյուռքի ամառային համալսարանի» ստեղծման անհրաժեշտությունը, որը կունենա 5 ֆակուլտետ` երիտասարդ լրագրողների, երիտասարդ առաջնորդների, ուսուցիչների վերապատրաստման, մշակութային և մայրենիի արագացված ուսուցման:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց նիստի մասնակիցներին  գործնականության:

 

 

                                                              -----------------------------------------------------------------------


2011 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Տեսակոնֆերանսին մասնակցում էին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Կալաբրինա Ռոջերս Բոյաջյանը, Խորեն Մարդոյանը, «Վարդանանց դուստրեր» կազմակերպությունից Մոնա Սեփյանը, Արթուր Մինաս Սելյանը, ՀԲԸՄ-ի Տորոնտոյի մասնաճյուղի ներկայացուցիչներ, Տորոնտոյի հայկական ընկերակցության նախագահ Վահե Ծատուրյանը, Հայկական ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն պրն. Ջիսմեչյանը, Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու խորհրդի նախագահ Ջոն Սատուրին, կանադահայ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանի հայ համայնքին հուզող հարցեր, խնդիրներ, մշակութային միջոցառումներին վերաբերող հիմնահարցեր, քաղաքական, տնտեսական հիմնախնդիրներ:

Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով կանադական կողմին ներկայացրեց 2012 թվականին նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերն ու նախաձեռնությունները:

Վերջում նախարար Հակոբյանը պատասխանեց Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին արեւմտահայերենի պահպանության, ուղղագրության, երկքաղաքացիության եւ այլ խնդիրների:

 

 

                                                            ---------------------------------------------------------------------------

 

Հոկտեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Սամարայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:


Հայաստանից  տեսակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, նախարարության այլ աշխատակիցներ:


Սամարայում տեսակոնֆերանսին մասնակցում էին  Սամարայի «Նաիրի» տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Զոհրաբ Միրզոյանը, Սամարայի «Հայ համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Մարտիրոսյանը, «Ժողովուրդների բարեկամության տան» տնօրեն պարոնՄյուլբախը, Տոլյատիի «Հայաստանի պատմության և մշակույթի պահպանման բարեգործական հիմնադրամ»-ի  հիմնադիր Կարեն Փոլատյանը, Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Նովոկույբիշևսկի քաղաքային բաժանմունքի նախագահ Արամ Ղազարյանը, ուսուցիչներ, աշակերտներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով հեռուստակամուրջի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ

Հակոբյանը ներկայացրեց նախարարության 2011թ.ծրագրերը` Սփյուռքի  կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովը, «Երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթաց», «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրերը, ինչպես նաև «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագիրը:

Հեռուստակամուրջի ընթացքում  քննարկվեցին  Սամարայի հայ համայնքի  կրթական, մշակութային և այլ հիմնախնդիրներին առնչվող հարցեր:

 

                                                              -------------------------------------------------------------------------

Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվեց հեռակոնֆերանս Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հայաստանից հեռակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության աշխատակազմի բոլոր վարչությունների պետերը:

 

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսարանում տեսակոնֆերանսին մասնակցում էին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը, Սիրիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Լենա Հալաջյանը, Հալեպի հայկական վարժարանների տնօրեններ, ուսուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Նախարար Հ.Հակոբյանը ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության 2011թ. ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով այս տարի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվելիք համահայկական համաժողովներին («Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների», «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում», պլաստիկ վիրաբույժների, հայ բժիշկների, Սփյուռքի  կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների, հայ խոհարարների, հայ սրտաբանների,  հայ ֆերմերների համաժողովներ, Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական երկրորդ համաժողով, «Երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթաց-հավաք», Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց և այլն):

 

Հ.Հակոբյանն անդրադարձավ նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը», «Արի տուն» ծրագրերին, ծանոթացրեց նախախարարության կողմից ստեղծված էլեկտրոնային գրադարանին:

 

Հալեպից հեռակոնֆերանսի մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարին, որոնք վերաբերում էին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, արևմտահայերենի միասնական դասագրքի ստեղծմանը և այլն:

 

Հեռակոնֆերանսի ընթացքում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում կատարվեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով շարադրության մրցույթի հաղթող աշակերտների պարգևատրման արարողություն:

 

 

                                                            -------------------------------------------------------------------------------------


Ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հայ լրագրողների 5-րդ համաժողովի գործադիր մարմնի նիստ, որին համացանցի միջոցով մասնակցում էին նաև գործադիր մարմնի` Սփյուռքում գտնվող անդամները: Նիստը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Հայաստանից նիստին մասնակցում էին գործադիր մարմնի անդամներ Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը և Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Նվեր Նալբանդյանը: Համացանցի միջոցով գործադիր մարմնի նիստին ԱՄՆ-ից մասնակցում էր «Արմինյըն Միրոր Սփեքթեյթըր» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվարյանը, Ֆրանսիայից` «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Ռուսաստանի Դաշնությունից` «Նոեվ Կովչեգ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը:

 

Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սփյուռքի հայկական զանգվածային լրատվամիջոցների դերը հայապահպանության գործում: Հ.Հակոբյանն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը Սփյուռքի ԶԼՄ-ում առավել ակտիվ լուսաբանելու անհրաժեշտությունը` այս առումով հատկապես կարևորելով ոչ հայկական ԶԼՄ-ում աշխատող հայազգի լրագրողների դերակատարությունը:  Նախարարը ծանոթացրեց նաև երիտասարդության տարի հայտարարված 2011 թվականի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվելք ծրագրերը:

 

Քննարկվեցին հայ լրագրողների 5-րդ համաժողովից հետո լրատվական դաշտում առկա դրական զարգացումներին, հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հավաքների կազմակերպման, Սփյուռքի հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմինների ստեղծման և «Հայկական աշխարհ» նախագիծը ներկայացնելուն առնչվող հարցեր,  մանրամասներ ներկայացվեց հունիսի 26-ից հուլիսի 15-ն անցկացվելիք երիտասարդ լրագրողների դպրոց-համաժողովի ծրագրի և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

 

Գործադիր մարմնի սփյուռքյան անդամները ներկայացրեցին իրենց տարածաշրջաններում լրատվական դաշտի հիմնախնդիրները: Հստակեցվեցին հայկական լրատվամիջոցների տարածաշրջանային հավաքների կազմակերպման ժամկետները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործադիր մարմնի նիստերն այսուհետ գումարել առնվազն ամիսը մեկ անգամ հաճախականությամբ:

 

 

                                                           ----------------------------------------------------------------------------------------

 

Ապրիլի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվեց տեսակոնֆերանս «Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի» անդամների մասնակցությամբ:

 

Մոսկվայի տասնչորս բուհերի հայազգի ուսանողների և շրջանավարտների մասնակցությամբ ստեղծված ասոցիացիան` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ասպիրանտ Հենրի Սարդարյանի գլխավորոթյամբ, ակտիվ գործունեություն է ծավալում Մոսկվայի հայ երիտասարդության շրջանում:

 

Հայաստանից տեսակոնֆերանսին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը, նախարարության աշխատակազմի վարչությունների և բաժինների պետեր:

 

Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին` Վ.Մարաշլյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը` կարևորելով նախարարության հատկապես երիտասարդական ծրագրերին մոսկվաբնակ հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունը:

 

Մասնավորապես քննարկվեց ՀՀ սփյուռքի նախարարության երիտասարդական «Արի տուն», «Երիտասարդ առաջնորդների դպրոց», «Երիտասարդ լրագրողների դպրոց» և այլ ծրագրերին Մոսկվայի հայ երիտասարդության մասնակցության հնարավորությունները: Նախարարության աշխատակիցները ներկայացրեցին  ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանը և «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը, անդրադարձ կատարվեց նաև ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանին և «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրերին:

 

Կարևորելով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդման և զարգացման գործում` ասոցիացիայի անդամները պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն ներգրավվել և աջակցել դրանց իրականացմանը, մասնավորապես` Մոսկվայի տասնչորս բուհերի հայ ուսանողությանը նախարարության ծրագրերը ներկայացնելու առումով: Մոսկվաբնակ հայ երիտասարդներն ընգծեցին նաև հայազգի երիտասարդ մասնագետների պրակտիկան Հայաստանում անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կստեղծի Սփյուռքի մասնագիտական ներուժն ի նպաստ Հայրենիքի զարգացման և հզորացման օգտագործելու:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ԳԼԵՆԴԵԼԻ ՄԻԱՑՅԱԼ ԿՐԹԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 

Հարգելի հայրենակիցներ,

 

Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ տեղեկացա ապրիլի 4-ին Գլենդելում կայացած ընտրություններում հայ թեկնածուների գրանցած հաջողությունների մասին: ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։