Ելույթներ
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան ջանքերով կազմակերպված «Հայերի հետքերը Բրազիլիայում» գիտակոնֆերանսը:
Գիտակոնֆերանսին ներկա էին դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Բրազիլիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք:
Սեպտեմբերի 5-ին Հայկազյան համալսարանում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկազյան համալսարանի և ԵՊՀ-ի կողմից կազմակերպած «Հայաստանի Հանրապություն-Սփյուռք գործակցություն. Երեկ, այսօր և վաղը» խորագրով գիտաժողովի բացումը: Բացման արարողությանը ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Օգոստոսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած` «Հայաստանում Իրանի հայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում մեծ շուքով նշվեց «Ալիք» օրաթերթի 80-ամյակը:
Օգոստոսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ծաղկաձորում անցկացվող «Բազե-2011» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Օգոստոսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի փակման հանդիավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը, նախարարության աշխատակիցներ և այլք:
Օգոստոսի 11-ին Աղվերանի «Կարին» ճամբարում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 5-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարության աշխատակիցներ և այլք:
Օգոստոսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման արարողությունը: Այս փուլին մասնակցում էին մոտ 100 սփյուռքահայ երիտասարդ 12 երկրներից:
Օգոստոսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման 2011թ. ծրագրի մասնակիցներին: Վերապատրաստման ծրագրին մասնակցում էին շուրջ 100 ուսուցիչներ
2011թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր Հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:




