Ելույթներ

2018-07-18
«Սիրիահայերի և տեղաբնակների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական մեկնարկին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ելույթը

Հարգելի՛ տիկին Եղիազարյան,

Հարգելի՛ պարոն Գրաբներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ սիրիահայեր,


Ողջունում եմ Եվրոպական միության տարածաշրջանային «Մադադ» հիմնադրամի ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինասնավորմամբ Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի համընկերությամբ իրականացվող՝ «Սիրիահայերի և տեղաբնակների դիմակայունության բարձրացում» ծրագրի պաշտոնական մեկնարկը:


Այսօր մենք ներկա ենք պատերազմից մազապուրծ, հայրենիքում իրենց տունը վերագտած սիրիահայ մեր հայրենակիցների բարօրությանը, բարեկեցությանը և դիմակայունության բարձրացմանն ուղղված ևս մի կարևոր ծրագրի պաշտոնական բացման արարողությանը:


Վստահ եմ, որ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիացի փախստականների և հատկապես սիրիահայերի հիմնախնդիրները և վերջիններիս աջակցության, հասարակական ինտեգրման հիմնահարցերն այս միջոցառմանը ներկա բոլոր կառույցների և կազմակերպությունների գործունեության առաջնահերթություններից են:


Ի սկզբանե Հայաստան տեղափոխված սիրիացիների նկատմամբ մեր պետությունը և հասարակությունը ցուցաբերել են բավականին ջերմ և հյուրընկալ մոտեցում: Վստահ եմ, որ թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված իրավիճակը թույլ կտա ներկայիս կառավարությանը գործընկեր կառույցների շարունակական փոխգործակցությամբ և համատեղ ջանքերով էլ ավելի արդյունավետ արձագանքել վերջիններիս ամենաառաջնային մարդասիրական և զարգացման հետ կապված խնդիրներին: Ժամանակի հրամայականն է հրատապ և ժամանակավոր լուծումներից անցում կատարել առավել կայուն և երկարաժամկետ լուծումների` նոր Հայաստանում նոր կյանք սկսելու ցանկություն հայտնած անձանց համար ստեղծելով սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային ինտեգրման նոր հեռանկարներ և առավել բավարար և երկարաժամկետ կենսապահովման պայմաններ:


Հարգելի՛ գործընկերներ,


ՀՀ սփյուռքի նախարարությունը հատկապես բարձր է գնահատում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, ինչպես նաև Սիրիայից տեղահանված և Հայաստանում պաշտպանություն փնտրող ընտանիքների բնակարանային կարիքների ապահովմանն ուղղված կոնսորցիումի շրջանակներում ձևավորված փոխգործակցությունը և բոլոր պետական, համահայկական, բարեգործական, հասարակական, միջազգային, հոգևոր կառույցների և առանձին անհատների շարունակական գործունեությունն՝ ուղղված Հայաստանում սիրիացի փախստականների հասարակական՝ հատկապես սոցիալ-տնտեսական ինտեգրմանը: Համագործակցության հիանալի օրինակ են Հայկական Կարմիր խաչի ընկերության, ինչպես նաև մյուս գործընկեր կառույցների հետ նախորդ ժամանակահատվածում համատեղ իրականացված տարատեսակ ծրագրերը:


Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ կատարված մեծ աշխատանքի համար՝ վստահ լինելով, որ այս ծրագիրը և հետագա համատեղ ծրագրերը կլինեն առավել թիրախային և առավելագույնս կնպաստեն մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը:


Հարգելի՛ ներկաներ,


Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին անգամ ողջունել այս հրաշալի ձեռնարկը, ծրագիրը, դրա իրականացնողներին և շահառուներին՝ մաղթելով հաջողություն և ամենայն բարիք:


Միաժամանակ կցանկանայի հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության պատրաստակամությունը՝ Հայաստան տեղափոխված սիրիացիների և պաշտպանության կարիք ունեցող այլ անձանց աջակցությանը և հասարակական ինտեգրմանն ուղղված համագործակցությունն առավել արդունավետ դարձնելու հարցում: Վստահ եմ, որ մեր գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությամբ համատեղ հանդես կգանք նոր նախաձեռնություններով և միասնական ջանքերով կնպաստենք Հայաստանում հաստատված սիրիացիների դեռևս չլուծված խնդիրների կարգավորմանը, վերջիններիս դիմակայունության բարձրացմանը և նոր Հայաստանի առաջընթացին:


Շնորհակալություն ուշադրության համար:

 

Հարգանքով՝

Սփյուռքի նախարար

Մխիթար Հայրապետյան 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: