Ելույթներ

2017-10-13 00:00:00
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթը սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովին

Մեծահա՛րգ պարոն նախարար,

Ձե՛րդ գերազանցություն պարոն դեսպան,

Հարգարժա՛ն ներկաներ


Ուզում եմ ողջունել սրտաբանների մեր հերթական համաժողովի մասնակիցներին և մեր հյուրերին որոնք ժամանել են Եվրոպայից,Կովկասից, Մոսկվայից, ասել՝ բարո՛վ եք եկել Հայաստան:


Օրեր առաջ ավարտվեց Հայրենիք-սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը: Այդ համաժողովի ընթացքում մենք քննարկեցինք Հայաստանի ապահովության, զարգացման և անվտանգության հարցեր, քննարկեցինք արտաքին քաղաքականության օրակարգը, մեզ համար կարևոր և էական համարվող Հայաստանի տնտեսության զարգացման հիմնախնդիրները և. իհարկե, հայապահպանության հարցեր: Մեր գլխավոր խնդիրը այդ մեծ՝ 1800 հոգուց բաղկացած համաժողովում, որին մասնակցելու համար 71 երկրներից ժամանել էին մեր հայրենակիցները, փորձի փոխանակման և հատկապես գաղափարների առաջադրման մի հավաքատեղի էր:


Մեր գլխավոր խնդիրը եղել և մնում է մասնագիտորեն սփյուռքը կազմակերպելը և մասնագիտական ուժը, կարողությունները, հնարավորությունները համադրելով հայաստանյան մասնագետների հետ՝ նոր և հետաքրքիր ծրագրեր իրականացնել: Դրանցից մեկը բժիշկների համաժողովներն են, որոնք տարբեր ձևաչափերով կազմակերպվում են տարբեր երկրներում: Այս առումով ողջունելի և ուրախալի է մեր սիրելի Ավետիս Մատիկյանի ձեռնարկը, որ արդեն 6-րդ անգամ Հայաստանում կազմակերպում է սրտաբանների Եվրոկովկասյան այս համաժողովը, և համոզված եմ, որ համաժողովը պետք է ծառայի իր նպատակին:


Նախ՝ համաժողովը ծանոթությունների, հանդիպումների, բարեկամանալու, ընկերանալու լավագույն վայր է:

 Երկրորդ՝ կարծոմ եմ, որ դուք այս ընթացքում կկարողանաք փորձի փոխանակման հետաքրքիր ձևեր և մեթոդներ առաջադրել:


Երրորդ՝ կարևոր ուղղությունն այն է, որ մեր օտարերրյա բարեկամները՝ պարոն Բարագանը, որը արդեն Բարագանյան է և Հայաստանում մեծ հեղինակություն վայելող անձնավորություն, իր թիմով կկարողանա ներկայացնել նաև այն նորությունները, հաջողությունները և ձեռքբերումները որոնք արձանագրվել են սրտաբանության ոլորտում:


Ուզում եմ նաև հավատալ, որ այս օրերը կլինեն Հայաստանը տեսնելու, վայելելու և նոր հաջողություններ արձանագրելու ժամանակահատված: Սրտանոթային հիվանդությունները, բնականաբար, դարի հիվանդությունն են, և սիրելի՛ սրտաբաններ, ձեզանից շատ բան է կախված՝ առողջ հասարակություն ունենալու համար:


Ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել բոլորիս այս համաժողովի առիթով, ցանկանալ, որ առաջիկա երկու օրերը իրոք դառնան ձերքբերումների ժամանակահատված:


Շնորհակալություն:  

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: