Ելույթներ

2017-10-18 17:30:00
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթը Եվրոպայի հայերի 4-րդ համագումարում

Հարգարժան ներկաներ,   


Ուղիղ մեկ ամիս առաջ Հայաստանի մայրաքաղաքում էին հավաքվել 71 երկրներից ժամանած հայորդիներ՝ քննարկելու ազգի, պետության առջև ծառացած մարտահրավերներ, իսկ այսօր Եվրոպայի մայրաքաղաքում գումարվել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը: Այնքան կարևոր և այնքան անհրաժեշտ հարցեր են արծարծվում այս համագումարում, որ իրենց ներկայությամբ համաժողովը պատվել են Արցախի Հանրապետության մեծահարգ Նախագահ Բակո Սահակյանը, Նորին Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, դեսպանը: Սիրով ողջունում եմ նաև Եվրոպայի Հայ դատի հանձնախմբերի, տարբեր համայնքների, հայկական կառույցների ղեկավարներին, օտարազգի մեր բարեկամներին, Եվրախորհրդարանի պատգամավորներին, քաղաքական գործիչներին, գիտնականներին այստեղ գտնվելու համար և ասում՝ բարով տեսանք:


Ովքեր են Եվրոպայի հայեր: Հայերը Եվրոպայում են հաստատվել անհիշելի ժամանակներից, երբ ճանապարհները դեռևս մետաքսի և մետաքսյա  Էին, ապա դարձան գաղթի, կորստի, փրկության ճանապարհներ: Արդեն ուշ միջնադարում հայ վաճառականներն իրենց մտքի ճկունությամբ, ազնվությամբ նվաճում էին թագավորների ուշադրությունը և տարբեր երկրներում հրովարտակներ էին ստորագրվում առևտրի, բանկային, ծովագնացության ոլորտներում հայերին մենաշնորհ շնորհելու մասին, ովքեր մեզ համար անուն և պատիվ  էին  ստեղծում:


Կամ ինչպես չհիշել, որ հայ լուսաշող միտքը Եվրոպայում հիմնովին հաստատվեց ուղիղ երեք դար առաջ, երբ Սուրբ Ղազար կղզում հիմք դրվեց մի նոր ոգեղեն աշխարհի: Վենետիկի փոքրիկ այս կղզյակը դարձավ հայ մտքի լույսի, հոգևոր ուժի, հրաշքների կղզի և Մխիթարյաններն իրենց իմաստությամբ, կամքով և պայծառատեսությամբ դարձան եվրոպական արժեքները մեր  մշակույթին   կապող   արյունատար  անոթներ: Այսօր էլ Վենետիկում թե Վիեննայում Մխիթարյանների թանգարաններն ու պատկերասրահներըը, տպարանն ու մատենադարանը, իրենց  ավելի  քան  4000 գրչագիր  մատյաններով,  նկարներով,  գրքերով   դարձել  են հայ և եվրոպական  աշխարհիկ  և  հոգևոր  քաղաքակրթության  երկրային և  երկնային  աշխարհների  հատման  կետ: Կամ ինչպես չհիշել, որ 505 տարի առաջ էր, որ Վենետիկում, Ամստերդամում, Փարիզում հայ գիրը տպագիր դարձավ և առաջին անգամ տպագրված աստվածաշունչը տիեզերական մասունք դարձավ  Լյուդովիկոս  14-րդի և Հռոմի Պապի համար:


Մեկ այլ համամարդկային երազի և մտքի բյուրեղացում է Լիսաբոնում հիմնված Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը: Միջազգային ճանաչում ունեցող թանգարանային հավաքածուները հոգու և նյութի բացառիկ համադրությամբ, ազնվագույն և տաղանդավոր հայորդու յուրահատուկ նվեր է Եվրոպային: Այստեղ ապրեցին և արարեցին համակարգչային  տամոգրաֆիայի հայր Միքայել Տեր-Պողոսյանը ու արևային էներգիայի ստեղծման առաջամարտիկ Ջիակոմո Լուիջի Չամիչյանը և շատ ու շատ հայ մեծեր, ովքեր  իրենց ավանդը  բերեցին  համաշխարհային քաղաքակրթության   զարգացմանը: Այո՛, Եվրոպան ոչ թե սոսկ աշխարհագրական  եզրույթ  է, այլ առաջին հերթին ընդհանուր արժեքների ու ինքնության, մշակութային-քաղաքակրթական տարածք, ժողովրդավարության արմատ, զարգացվածության յուրահատուկ չափանիշ: Պատահական չէ, որ հայ ժողովրդի հոգևոր սնունդ-սերուցքը հիմնականում կրթվել է եվրոպական առաջատար համալսարաններում, Խաչատուր Աբովյանն ու Հրաչյա Աճառյանը, մեծն Կոմիտասն ու Ավ. Իսահակյանը և հայ գիտական, գրական մտքի բազում այլ մեծեր:


Սակայն ժամանակին իմ ժողովուրդը շատ թանկ է վճարել եվրոպական արժեքներն ու գաղափարները դավանելու համար՝ արդարամտություն, ազատամտություն, բազմակարծություն, հանդուրժողականություն, արժեքներ ու գաղափարներ, որոնք խորթ էին թուրքական բռնապետերի համար, ուստի և լռեցվեցին ամենաբիրտ և սահմռկեցուցիչ եղանակով՝ Ցեղասպանությամբ: Դիպուկ է բնութագրել նրանց դեռևս համիդյան կոտորածների ժամանակ  Մեծ Բրիտանիայի չորս անգամ  վարչապետ դարձած Ուիլյամ Գլադստոնը. «Թուրքերը ուր որ գնացին՝ արյան մի լայն հետք թողեցին իրենց հետևից և ինչքան տարածվեց նրանց տիրապետությունը, այնքան անհետացավ քաղաքակրթությունը ..»: Եղեռնազարկ, հայրենազարկված հայի առաջ Եվրոպան իր դռները բացեց, քանզի արդեն ճանաչում էր նրա պրպտող տեսակն ու ստեղծարար միտքը: Մարգարեացավ Անատոլի Ֆրանսը. «Այն ազգը, որ չի կամենում մեռնել, երբեք չի մեռնի»:  Թուրք դահիճը չէր էլ պատկերացնում, որ հայ տիեզերապատմության ծառը նորից կվերընձյուղվի` տալով մարդկությանը Շառլ Ազնավուր ու Միշել Լեգրան, Հովհաննես Ադամյան ու  Ալեք Մանուկյան,  Վիլյամ Սարոյան և  Քըրք Քըրքորյա, Անրի  Վերնոյ ու  Ռուբեն Մամուլյան: Հայերը դարձան մոլորակի բնակիչ, Հայաստանի դեսպաններն ամենուր և Հայոց պետության հետ շարունակում են պայքարը Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար: Պայքարում ենք  բոլոր տեսակի ցեղասպանությունների բացառման, չկրկնվելու  համար, ինչը նաև համայն մարդկության խնդիրն է: Դեռևս 1919թ. Թուրքիայի ռազմական դատարանը մահվան դատապարտեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, այսպիսով՝ ուղղակի կերպով ընդունելով Ցեղասպանության փաստը: Այս պարագայում ի՞նչն է այսօր՝ մեկ դար անց, կաշկանդում աշխարհին, նաև՝ եվրոպական շատ  երկրների, վերջնականապես դատապարտելու Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացված ոճիրը՝  ցեղասպանությունը։

   

Հարգելի ներկաներ,


Հարափոփոխ այս աշխարհը չափազանց արագ` բալզակյան Շագրենի կաշվի նման փոքրանում է և երկիր մոլորակի բնակիչների պարտքն է բացառել պատերազմները,  ամենուր պաշտպանել մարդու  իրավունքները, և մարդուն  որպես   բարձրագույն արժեք:  Սա մեր երկու հայկական հանրապետությունների կողմից որդեգրված համամարդկային արժեքներից մեկն է: Այսօր ժողովրդավարության մի փոքրիկ կղզյակի վերածված Արցախը դեռ ունի խնդիր ազգերի ինքնորշման միջազգային իրավունքը իրացնելիս: Աշխարհը վաղուց դատապարտել և չեղարկել է ստալինյան բոլոր որոշումները, սակայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բռնակցման այս որոշումը, չգիտես ինչու, դեռևս ուժ ունի, և այդ է պատճառը,  որ  Ադրբեջանը շարունակում է իր  հոխորտանքները: Եթե Բեռլինյան պատի անկումը ազդարարեց Եվրոպայում բաժանարար գծերի վերացումը, ապա դրանից տասնամյակներ անց հայկական հանրապետությունները շրջափակված են հարևան երկու պետությունների կողմից՝ սահմանափակելով մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը:               

Հարգարժան ներկաներ,


Եթե Ադրբեջանը կարող է հպարտանալ իր միջազգային պարտականությունները չկատարելով, ռազմական հանցագործություններ կատարելով, նավթի ու գազի պաշարներով, Եվրոպայում կոռուպցիա ու կեղծիք տարածելով՝ դրանով իսկ սև բիծ   թողնել Եվրոպական արժեքների վրա,  ապա մեր հպարտության առարկան հայ մարդն է, մեր անվերջ կապիտալը, որը ձգվում է օվկիանոսից օվկիանոս, մայրցամաքից մայրցամաք և իր առաջադեմ մտքով արժեքներ է ստեղծում, մշակույթի սքանչացնող  լույս     տարածում:

Մեր համահայկական համաժողովի հիմնական կոչնակն էր նպաստել Հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանը և համայնքից հեռացածների վերադարձին՝ ես    կասեի հայադարձությանը: Սա նաև ձեր օրակարգի վրա է: Տեսեք թե ինչպես Հայրենիքում իրենց տեղն ու դերը հաստատեցին Սիրիահայերը, օրինակ վերցնենք նրանցից։


Չեմ կասկածում, որ այս հսկայական կազմակերպչական, քաղաքական և համայնքային աշխատանքի փորձը, որ կուտակել են  Հայ  դատի նվիրյալները, տարբեր հայկական,  կառույցներ չի ծառայի նաև դեպի Հայաստան վերադարձի քարոզչությանը, հայոց    լեզվի,    հայ   մշակույթի  պահպանմանը:  Եվրոպական կառույցների հետ  գործակցելով  լինենք օրինապաշտ քաղաքացիներ, միաժամանակ պահենք մեր հայկականությունը, պահպանենք մեր լեզու, հայ երիտասարդը պետք է իմանա հայերեն: Բանաստեղծը կասեր «Մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ, մենք լեզուն մենք ենք, որ  կանք»: Մշակե´նք և իրականացնենք «Հայերի հետքը Եվրոպայում» ծրագիրը և դա նվիրենք մեր Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի, մայիսյան փառավոր   հերոսամարտերին, ազգի ձգողական կենտրոն 2800-ամյա Երևանին: Այսօր մենք քաղաքացիական, բաց հասարակություն ենք կառուցում, փոխել ենք Սահմանադրությունը, իրականացնում ենք համակարգային լայն բարեփոխումներ, որոնք միտված են ավելի ժողովրդավարական, անվտանգ ու բարեկեցիկ պետության    առաջընթացին։   ԵՏՄ-ի հետ գործակցության  լայն տնտեսական  տարածք ենք ստեղծել և եվրամիության հետ շուտով կստորագրենք գործակցության հանմաձայնագիր։ Այստեղ Հայաստան-Սփյուռք գործակցությունը անելիք և ասելիք ունի, անհրաժեշտ են նոր կառուցակարգեր և լուծումներ, լրացնենք  մեկս մյուսին և  օգնենք առաջ շարժվելու այս դժվարին ժամանակներում: Վստահ եմ, որ Հայ դատի կառույցները շարունակելու են իրենց պայքարը, սփյուռքի յուրաքանչյուր հայ երիտասարդի փոխանցելու են մեր պատմական հիշողությունը, բարձր են  պահելու մեր ազգի պատիվը, մեր պետության վարկը, ավելացնելու են մեր բարեկամների թիվն աշխարհում և միշտ հիշելու ենք  եվրոպացի  ՋԵՅՄՍ ԲՐԱՅՍԻ  խոսքերը. «Հայաստանի համար կա արշալուսող պայծառ ու երանավետ ապագա»:


Թուրք դահիճը չէր էլ պատկերացնում, որ հայ տիեզերապատմության ծառը նորից կվերընձյուղվի` տալով մարդկությանը Շառլ Ազնավուր ու Միշել Լեգրան, Հովհաննես Ադամյան ու Քըրք Քըրքորյան, Վիլյամ Սարոյան ու Արշիլ Գորկի, Անրի Վերնոյ ու   Ռուբեն  Մամուլյան:


Հայերը դարձան մոլորակի բնակիչ, Հայաստանի դեսպաններն ամենուր և Հայոց պետության հետ շարունակում են պայքարը Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար:


Պայքարում ենք ցեղասպանությունների բացառման, դրանց չկրկնվելու համար, ինչը նաև ողջ մարդկության խնդիրն է: 


Դեռևս 1919 թ.  Թուրքիայի  ռազմական  դատարանը  մահվան դատապարտեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, այսպիսով՝ ուղղակի կերպով ընդունելով   Ցեղասպանության փաստը:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: