Ելույթներ

2017-04-25 00:00:00
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը Երուսաղեմի Եբրայական համալսարանում Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակին նվիրված երեկոյին

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։


Հիշատակի արարողությունը համատեղել է մեզ այսօր այստեղ, հիրավի վիշտ կրածն է հասկանում և կարեկցում մեկ այլ վշտացյալի։


Ուստի թույլ տվեք սիրով և խորին երախտագիտությամբ ողջունել Երուսաղեմի եբրայական համալսարանում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին:


Գնահատանքի է արժանի այն փաստը, որ  այսօր Երուսաղեմում տեղի է ունենում ձեռնարկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Այն արժևորվում է, քանի որ հրեա ժողովուրդն էլ է կրել Հոլոքոստի տառապանքները, սարսափները, դաժանությունները և հասկանում է, թե ինչ է նշանակում ցեղասպանության արհավիրքը:


Չեմ կասկածում, որ այսօր այս երեկոյի ընթացքում կհնչեն խոսքեր ճշմարտության, արդարության վերականգնման մասին և, վստահ եմ, որ Ձեր գիտական ծանրակշիռ խոսքը  հասանելի կլինի  Կնեսետում շատերին, Իսրայելի քաղաքական և պետական գործիչների շրջանում  հիշեցնելով, որ ժամանակն է ճանաչել և դատապարտել 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը:


Այսօր երկու տասնյակից ավելի երկրներ, բազմաթիվ միջազգային կառույցներ և կազմակերպություններ արդեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, հուսով եմ, որ Իսրայելի Պետությունը նույնպես կմիանա Հայոց ցեղասպանության համար մղվող արդարացի պայքարին:


Միայն արդարությունը վերահաստատելով խաղաղություն, համերաշխություն, կայունություն կհաստատվի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև հարափոփոխ աշխարհում:

 

Հարգելի ներկաներ,


Օգտվելով առիթից՝ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագիրն իրականացնող ողջ անձնակազմին, ի դեմս՝ պրոֆեսոր  Ռուվեն Ամիթայի, ինչպես նաև բոլոր այն ուսանողներին, ովքեր ընտրել են հայագիտությունը, հայոց լեզուն, հայոց պատմությունը որպես մասնագիտություն:

Մեծ է ձեր համալսարանի Հայագիտության ծրագրի դերը Սփյուռքում հայապահպանության,  քաղաքակրթության տարածման, հայագիտության զար­գաց­ման գործում, քանի որ այս սուրբ հողում գտնվող Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի, այլ եկեղեցական կառույցների հետ համագործակցությունը ևս նպաստավոր հող է ստեղծում  հայագիտության զարգացման համար: Ձեր ծրագրի շնորհիվ է նաև, որ ամրապնդվում և խորանում են հայ և այլ ժողովուրդների միջև գիտամշակութային կապերը, պատրաստվում համապատասխան մասնագետներ ու համայնքային գործիչներ։ 

 

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ջերմորեն ողջունել այս կարևորագույն միջոցառման ազնվաբարո մասնակիցներին։

 

Հարգանքով՝

 

Հրանուշ Հակոբյան

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։