Ելույթներ

2015-07-01
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը՝ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին

Հարգարժան տիկին Ռիտա Սարգսյան,


Հարգելի նախարարներ, պետական, քաղաքական այրեր, հոգևոր հայրեր,

Տիկնայք և պարոնայք.


Նայում եմ այս լեփ-լեցուն դահլիճին և հիանում, որ այստեղ են առողջապահության գործի հայտնի կազմակերպիչներ, գիտնականներ, բժիշկներ, ովքեր մեր ազգի, մեր երկրի, մեր առողջության անխոնջ պահապաններն են: Շնորհակալ եմ, որ դուք կաք: Շնորհակալ եմ նաև մեր սիրելի սփյուռքահայերին, որոնք կարողանում են օտար ափերում իրենց կամքի, աշխատասիրության, նվիրումի արդյունքում ստեղծել բարձր անուն և պատիվ, «Հայաստան» և «հայ» անունները հնչեցնել աշխարհի տարբեր երկրներում, օտար ազգերի մոտ: Եվ այսօր դուք ձեր հայրենիքում եք, մեր բոլորի սիրելի Հայաստանում: 

Մենք բոլորս ցեղասպանությունից մազապուրծ եղած ազգի շառավիղներն ենք, և երևի պատմական սխրանք է, որ այսօր կանք ու մի բուռ ջարդված, եղեռնահար եղած ժողովրդի փոխարեն այսօր աշխարհում 10 միլիոնից ավելին ենք. կիրթ, գրագետ, զարգացած: Մենք հաղթեցինք թուրքին, քանզի նա ուզում էր թողնել մեկ հայ՝  այն էլ թանգարանում, բայց նրա քաղաքականությունը իրականություն չդարձավ: Վկան այսօրվա ազատ ու անկախ Հայաստանն է, վկան այսօրվա մեր բոլորի սիրելի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, վկան մեր հաղթանակած և հզոր բանակն է ու  նաև այս օրերին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ ցեղասպանությանը նվիրված հազարավոր ձեռնարկներն ու միջոցառումներն են, որոնք հպարտություն և միասնություն են բերում մեր ազգին: Սիրելիներս, դուք բարության և մարդասիրության նվիրյալներ եք, և հետևաբար, հայ բժիշկն է, որ պետք է սկսի շարժում՝ կոչ անելու աշխարհի բոլոր բժիշկներին միանալու «Ո՛չ ցեղասպանությանը» կարգախոսին, «Այլևս երբե՛ք» շարժմանը: Դուք պետք է նաև կարողանաք միավորել ձեր ուժերը Հայ դատի, արդարության, ճշմարտության, հայերի անհատական, համայնքային և համազգային իրավունքների վերականգնման համար: Հանրապետության Նախագահը մի առիթով նշել է, որ մենք պետք է միասնաբար վիրակապենք անցյալի մեր վերքերը, ամեն ինչ անենք, որ աշխարհում խաղաղությունը և արդարությունը  թևածի:


Լինելով մարդասիրական մասնագիտության ոլորտի մարդիկ, դուք մեզ հետ էիք ահավոր երկրաշարժի ժամանակ, մեզ հետ էիք Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այսօր էլ մեզ հետ եք՝ Հայաստանի տարբեր հիվանդանոցներում, կլինիկաներում և ձեր փորձը, ձեր գիտելիքներն եք փոխանցում հայաստանցի ձեր գործընկերներին: Եվ ես ուզում եմ խնդրել, հորդորել ձեզ, որ յուրաքանչյուրդ մասնակից լինի Հայրենիքի հզորացման գործին: Մեզնից  ամեն մեկը պետք է իր հնարավորությունների սահմաններում իր ներդրումը բերի Հայաստանի կառուցմանը: Իսկ հայ բժշկի գլխավոր ներդրումը կարող է լինել այն, որ նա գոնե տարեկան մեկ շաբաթ աշխատի Հայրենիքում, աշխատի մեր բժիշկների կողքին, օգնի մեր հայրենակիցների առողջության վերականգնմանը: Մենք ոչ թե միայն պետք է կառուցենք նոր Հայաստան, հզոր Հայաստան, այլ նաև պետք է կառուցենք առողջ Հայաստան, իսկ առողջ Հայաստանի կառուցմանը պետք է մասնակցեն այստեղ ներկա և բացակա բոլոր բժիշկները:     Հարգելի ներկաներ, մեկ անգամ ևս ողջունելով Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին, խոսքս ուզում եմ ավարտել Նարեկացու հետևյալ բառերով. «Չլինի թե երկնենք և չծնենք, ամպենք և չանձրևենք, ընդանանք և չհասնենք»: Կարծում եմ մենք պետք է ընդանանք և հասնենք, մենք պետք է կառուցենք մեր բոլորի երազների Հայաստանը:


 Հաջողություն ձեզ: 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: