Ելույթներ

2015-06-17 00:00:00
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը Լիբանանի «ՌԱԿ մամուլի»-ի կողմից կազմակերպված «Սփիւռքահայ Տեղեկատութիւնը Անցումային Հանգրուանին՝ Տպագիրէն Թուայնացում» կլոր սեղանի մասնակիցներին և հյուրերին

Սիրելի հայրենակիցներ,

 

Ջերմորեն ողջունում եմ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կենտրոնական  Վարչության հովանավորությամբ և «ՌԱԿ մամուլի»-ի կողմից կազմակերպված «Սփիւռքահայ Տեղեկատութիւնը Անցումային Հանգրուանին՝ Տպագիրէն Թուայնացում» կլոր սեղանի մասնակիցներին և հյուրերին: Վստահ եմ, որ սփյուռքի հոգևոր-մշակութային կենտրոնում` Բեյրութում իրականացվող այս ձեռնարկը  դառնալու է օրինակելի փորձ` մյուս համայնքների համար և նպաստելու է համահայկական տեղեկատվական դաշտի ձևավորմանն ու համակարգմանը, մամուլի միջոցով ստեղծված արժեքների պահպանմանը: 


Անչափ ուրախ եմ, որ նոր հանգրվանում կլոր սեղանի շուրջ հավաքվել են սփյուռքյան տարբեր քաղաքական ուժերի, հոգևոր, գիտական ու համահայկական կառույցների ներկայացուցիչներ` արժևորելու և քննարկելու հայ լրատվության խնդիրները` կապված թվայնացման հետ:

 

Սփյուռքում «Ազդարարից» մինչև օրըստօրէ բացվող հայկական էլեկտրոնային լրատվամիջոցները եղել և մնում են հայպահպանության, հայ դատի, համազգային հիմնախնդիրերի կոչնակները: Եվ մամուլում հրապարակված արժեքների պահպանումը, թվայնացումն ու արխիվավորումը լրջագույն խնդիր են, որոնց ձեռնամուխ են եղել և Հայրենիքում և Սփյուռքում: Գործընթացը գնալով նոր թափ է ստանում` ի հայտ բերելով դրա դրական ու բացասական կողմերը: Սփյուռքի նախարարության  գործունեության կարևոր ուղղություններից մեկը ևս դարձել է աշխարհասփյուռ հայությանն առնչվող գրականության, հայագիտական ուսումնասիրությունների,  մամուլում եղած հրապարակումների թվայնացումը, համակարգումն ու արխիվացումը:

 

Կարծում եմ այս հարցում ևս մեր աշխատանքների կիզակետում պետք է լինեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը դատապարտմանն ու հետևանքների վերացմանը, հայոց պահանջատիրությանն առնչվող գիտական հոդվածների ու փաստավավերագրական նյութերի, վկայություների համակարգումը թվայնացումը արխիվացումն ու տարածումը:


Նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Լրագրողների համահայկական բոլոր համաժողովներում հայկական լրատվամիջոցները տևական քննարկումների, վերլուծությունների արդյունքում որդեգրեցին Հայ Դատը բազմակողմանիորեն ներկայացնելու ուղղություն, որի շնորհիվ 100 տարի առաջ տեղի ունեցած սոսկալի ոճրագործության մասին սփյուռքի և հայաստանյան մամուլն այնքան տեղեկատվական ու վերլուծական հոդվածներ գրեց, որ հիմա օրախնդիր է դրանց համակարգումը, թվայնացումն ու հրապարակումը:

 

Ուշագրավ էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով միացան մեր երեք ավանդական կուսակցությունները և պատմության մեջ առաջին անգամ ապրիլ 24-ին հայ ընթերցողի դատին ներկայացրին «Ազդակ», «Զարթօնք» և «Արարատ» օրաթերթերի մեկ-միասնական բացառիկ համարը:

 

Չափազանց կարևորում եմ Հայագիտական թվայնացված շտեմարանների ստեղծումը: Թերթերի տպագիր շրջանի տեղեկատվության, կրոնական տեղեկատվության արդիականացումն ու թվայնացումը: Այս իմաստով հիշատակության է արժանի 2014թ.


Հայ Կաթողիկե եկեղեցու և ՀՀ սփյուռքի նախարարության համագործակցությամբ Երևանում տեղի ունեցած Հայ Կաթողիկե եկեղեցու հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարը, որի նպատակն էր զարգացնել համագործակցությունը հայ համայնքներում գործող եկեղեցական ԶԼՄ-ների միջև և մշակել կառուցակարգեր՝ նրանց աշխատանքը քրիստոնեական և ազգային արժեքների տարածմանն ու պահպանմանը լավագույնս ծառայեցնելու համար:  ՀՀ սփյուռքի նախարարության կարևորագույն ծրագրերից ՝ է նաև Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայ Կաթողիկե եկեղեցու Զմմառի և Մխիթարյան միաբանությունների Երևանի Մատենադարանի միջև կնքված համաձայնագրերով նախատեսված է թվայնացնել, ամբողջացնել և հինգ հատորով տպագրել Միաբանության շուրջ 1400 հին ձեռագրերի և հնատիպ գրքերի մատենագրությունը:

 

12014թ. տպագրության է պատրաստվել 250 ձեռագրերի մատենագրության առաջին հատորը, իսկ հաջորդ երեք հատորների թվայնացման աշխատանքներն ավարտված են, մատենագրության և տպագրության ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:


Կարևորելով հայ ժողովրդի՝ աշխարհով մեկ սփռված պատմական և մշակութային արժեքների, այդ թվում` գրադարանների, թանգարանների, արխիվների նյութերի թվայնացումը և տարածումը՝ մենք ստեղծեցինք Էլեկտրոնային գրադարանը (www.lib.mindiaspora.am) և Հայկական սփյուռքի պատմության վիրտուալ թանգարանը  (www.armdiasporamuseum.com):


ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ստեղծման առաջին իսկ օրերից ձեռնամուխ եղավ գիտական, կրթական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման և համախմբման շտեմարանի ստեղծման աշխատանքներին, որտեղ ամեն օր և անընդհատ մուտքագրվում, խմբագրվում և ամբողջացվում են նորանոր տվյալներ սփյուռքյան կառույցների, կազմակերպությունների և անհատների վերաբերյալ:


Ակտիվ գործում է ՀՀ ՍՆ պաշտոնական կայքը (mindiaspora.am), իսկ «Հայերն այսօր» էլ. թերթը, (www.hayernaysor.am) համահայակական տեղեկատվական դաշտում փորձում է հանդես գալ որպես կամուրջ:


Նախարարությունը սերտորեն համագործակցում է հետուստաընկերությունների և ռադիոընկերությունների հետ, ստեղծում է ֆիլմեր, տեսահոլովակներ, հաղորդաշարեր, որոնք ժողովվում և արրխիվավորվում են, տեղադրվում նախարարության կայքերում, տեղադրվում FTP համակարգում, որպեսզի օգտվեն և Հայաստանի և Սփյուռքի  լրատվամիջոցները: Գործում է նախարարության Հայոց լեզվի հեռուստադպրոցը,

 

Հարգելի հայրենակիցներ,

 

Դարեր շարունակ գրչի մշակներն ինչպես Հայաստանում, պատմական Հայաստանի տարածքում, այնպես էլ Սփյուռքի բազմաթիվ համայնքներում ստեղծել և լույս են ընծայել մեր ժողովրդի տարբեր հատվածների տարեգրությունը: Այդ ամբողջ հարստությունը հիմնականում այսօր խունացած թղթերի վրա է  և կդատապարտվի կորստի ու մոռացության, եթե մենք չմեկտեղենք մեր ուժերն ու չիրականացնենք թվայնացման և արխիվացման գործը:


Կարևորում եմ հատկապես հայ ժողովրդի հոգևոր, բարոյական  արժեհամակարգին, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա գրական, մշակութային ժառանգությանը և հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հրապարակումների, հոդվածների թվայնացումը և այդ ուղղությամբ ձեր ներդրած ջանքերը:


Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ձեռնամուխ են եղել դժվարին բայց անհրաժեշտ աշխատանքի իրականացմանը: Հայաստանում այդ գործն ունի պետական հոգածություն՝ մեծ աշխատանքներ են տարվել Մատենադարանում, Ազգային գրադարանում, ՀՀ ԳԱԱ գրադարանում, Ազգային արխիվում:


Կարծում եմ, մեր առջև ծառացած կարևորագույն խնդիրն է հզորացնել պետական և համազգային  տեղեկատվական ռեսուրսները, բարձրացնել դրանց օգտագործման արդյունավետությունը, ընդլայնել հնարավորությունները: Այս տեսանկյունից նման ներկայացուցչական և բովանդակալից քննարկումները կարող են մեծապես նպաստել մեր ընդհանրական գործին: 2016 թվականին կայանալիք լրագրողների 8-րդ համաժողովը կլինի նաև այս ուղղությամբ իրականացված աշխատանքների յուրահատուկ ամփոփում


Բարի երթ եմ մաղթում կլոր սեղանի աշխատանքներին և մաղթում արդյունավետ ու արգասաբեր  ընթացք:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: