Ծրագիր

ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թվականի աշխատանքային գործունեության


1. Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում


Ծրագրի նպատակն է Հայաստան տեղափոխված սիրիահայերի և իրաքահայերի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համակարգումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի կազմակերպում,
  • սիրիահայերի և իրաքահայերի կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ինտեգրման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակում և իրականացում,
  • սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով աջակցության ցուցաբերում,
  • սիրիահայերի զբաղվածության խնդրի լուծման նպատակով աջակցության ցուցաբերում, մասնագիտական վերապատրաստումների իրականացում,
  • աջակցության ցուցաբերում սիրիահայ առնվազ 400 ուսանողի ուսման վարձավճարների փոխհատուցման հարցում,
  • սիրիահայերի առողջապահական խնդիրների լուծմանն աջակցություն՝ պետական պատվերի շրջանակներում և միջազգային համահայկական, բարեգործական կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցներով,
  • աջակցության ցուցաբերում Հայաստանում գործող սփյուռքահայերի կողմից ստեղծված հասարակական միավորումների առնվազն 3 միջոցառման իրականացման հարցում,
  • սիրիահայերի խնդիրների հանրային իրազեկում, սոցիալական գովազդների, հեռուստառադիոհաղորդումների, կրթական, ճանաչողական ծրագրերի միջոցով ինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացում:

2. Հայապահպանության համար և ուծացման դեմ պայքարում Սփյուռքի երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացում


Ծրագրի նպատակն է լեզվամշակութային ուծացման դեմ պայքարը, մայրենի լեզվի իմացության մակարդակի բարձրացումը, Սփյուռքում գործող կրթական հաստատություններին անհրաժեշտ ուսումնական գրականությամբ և օժանդակ նյութերով ապահովումը, Սփյուռքում հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ գիտելիքների տարածմանը նպաստումը, Սփյուռքի համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում ունեցած ավանդի համար անհատների և կազմակերպությունների խրախուսումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի, այդ թվում՝ էլեկտրոնային դասագրքերի  տրամադրում (50 000 կտոր),
  • 13-18 տարեկան մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդների երկշաբաթյա ճանաչողական այցելություն Հայաստան՝ «Արի տուն» ծրագրով,
  • Երևանում հայոց լեզվի և հայագիտական առարկաների՝ թվով 30 ուսուցիչների և կրթական գործի պատասխանատուների վերապատրաստման դասընթաց՝ 4 շաբաթ տևողությամբ,
  • առնվազն 100 սփյուռքահայ երիտասարդի համար Երևանում հայոց լեզվի (արևմտահայերենի և արևելահայերենի) արագացված դասընթացների կազմակերպում՝ 4 շաբաթ տևողությամբ,
  • առնվազն 30 երիտասարդ առաջնորդների համար ամառային դասընթացի կազմակերպում՝2 շաբաթ տևողությամբ,
  • աջակցություն սփյուռքահայ երիտասարդությանը՝ մայրենիի ուսուցման  համացանցային հեռավար ծրագրերը, էլեկտրոնային դասագրքերը համայնքներում տարածելու միջոցով,
  • աջակցություն ՀԲԸՄ վիրտուալ քոլեջի ունկնդիրների թվի ավելացմանը` տարածաշրջաններում հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ  գիտելիքների առավել տարածման նպատակով, աջակցություն ունկնդիրների խմբերի ձևավորմանը Ռուսաստանի Դաշնությունում,
  • հայոց լեզվի հեռուստադպրոցի (արևելահայերեն և արևմտահայերեն) հեռուստադասերի կազմակերպում և հեռարձակում Սփյուռքում (առնվազն 36 հաղորդում),
  • աջակցություն համայնքներում նոր մեկօրյա դպրոցների ստեղծմանը (դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրում, ուսուցիչների վերապատրաստում), 
  • ԱՄՆ Արևմտյան ափում գործող հայկական ամենօրյա և մեկօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստում տեղում,
  • սփյուռքահայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի ուսուցմանն օժանդակելու նպատակով մրցանակաբաշխությունների, օլիմպիադաների և շարադրությունների, երիտասարդ ուսուցիչների «Մայրենիի պաշտպան»  անվանակարգով մրցույթի կազմակերպում՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության  հետ համատեղ:

3. Հայաստանի Հանրապետության ներդրումային ծրագրերին սփյուռքահայերի մասնակցության ապահովման գործուն մեխանիզմների ներդրում


Ծրագրի նպատակն է «Մեկ պատուհանի սկզբունքով» գործող կառույցի միջոցով սփյուռքահայ ներդրողներին աջակցություն և նրա գործունեության ապահովումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • ՀՀ-ում գործող սփյուռքահայ գործարարների տվյալների շտեմարանի ստեղծում,
  • Աջակցություն «Մեկ պատուհանի սկզբունքով» գործող կառույցի գործունեությանը՝ սփյուռքահայ հնարավոր ներդրողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրմամբ,
  • ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից համակարգվող բիզնես ծրագրերի մասին տեղեկատվության տրամադրում սփյուռքահայ ներդրողներին,
  • զբոսաշրջության զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ Հայկական առևտրային ցանցի 5-րդ ժողովին և 3-րդ բիզնես ֆորումին  սփյուռքահայ գործարարների և ներդրողների լայն մասնակցության ապահովում
  • սփյուռքահայերի կողմից նոր ստեղծված ձեռնարկությունների գործունեության ընթացքի պարբերական մշտադիտարկում և ի հայտ եկած խնդիրների լուծմանն աջակցություն շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ,
  • բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով սփյուռքյան համայնքներում աշխատանքային խմբերի ստեղծում,
  • տարածաշրջաններում ՀՀ տնտեսության մեջ սփյուռքահայերի ներդրումների լավագույն փորձի  ներկայացում,
  • աջակցություն հայկական սփյուռքի ներուժի ներգրավմանը, ընդլայնմանը հյուրանոցային և տուրիզմի ոլորտում,
  • համայնքային, համահայկական, հոգևոր կառույցների, կրթամշակութային, երիտասարդական կազմակերպությունների հետ տանել աշխատանքներ՝ զբոսաշրջության տարբեր ուղղություններով (ճանաչողական, էթնո, էկո, էքստրիմ տուրիզմ և այլն) ծրագրերի փաթեթներն ու տեղեկատվությունը տեղերում տարածելու և գովազդելու ուղղությամբ,
  • ներդրումների «հաջողակ» պատմությունների մասին ֆիլմերի և հեռուստահաղորդումների նկարահանում և հեռարձակում արբանյակային հեռուստակայաններով:

4. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված քաղաքականության շրջանակներում սփյուռքահայ երիտասարդության շրջանում պատմական հիշողության ամրապնդմանն աջակցություն


Ծրագրի նպատակն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանող քայլերի իրականացումը, Հայոց ցեղասպանության իրավական հիմնահարցերի վերհանումը և ներկայացումը, հայ ժողովրդի իրավունքների ու Հայոց ցեղասպանության հատուցման իրավական թղթածրարի շուրջ համահայկական համախոհության ձևավորման քայլերի մշակմանը նպաստումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկման անցկացում,
  • «Ուրացման քաղաքականության արմատները, նորօրյա դրսևորումները և դրանց հետևանքները» գրքի հրատարակություն (200 օրինակ),
  • «Ցեղասպանության արտացոլումը պոլսահայ նորագույն գրականության մեջ» գրքի հրատարակություն (200 օրինակ),
  • Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի կազմման աշխատանքներին աջակցություն,
  • «Հայոց ցեղասպանության արտացոլումը 1915 թ. մամուլի էջերում» (հայալեզու և օտարալեզու թերթերի նյութերի ժողովածու) երկհատոր աշխատության հրատարակություն (250 օրինակ),
  • Ցեղասպանությունը վերապրածների իրավահաջորդ սերունդների, ինչպես նաև նրանց նյութական, ֆինանսական, մշակութային կորուստների մասին  տվյալների բազայի ձևավորում,
  • «Հայոց ցեղասպանության արձագանքներն Իտալիայում. 1915» գրքի հրատարակություն (200 օրինակ),
  • «Ցեղասպանության չորրորդ սերնդի հիմնախնդիրները» խորագրով համաժողովի անցկացում:

5. «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման ձևավորում և զարգացում


Ծրագրի նպատակն է Աշխարհի հայության համախմբումը ԼՂՀ-ի հիմնահարցի լուծման համար, դեպի ԼՂՀ ներդրումների խթանումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • Շարժման մասին տեղեկատվության տարածում և քարոզում Սփյուռքում,
  • առաջարկել Համահայկական աշխարհագրական ասոցիացիային իր «Սփյուռքի ժամ» և «Արմնյուզ» ՀԸ «Աշխարհասփյուռ» հաղորդումներում բացելու առանձին էջ՝ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» խորագրով և ներկայացնել սփյուռքահայ աջակիցներին,
  • «Արցախի հոգևոր գանձերը» գրքի ձեռքբերում և տրամադրում հայկական խոշոր համայնքային կառույցներին,
  • սփյուռքյան խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ մշակութային խմբերի ելույթների կազմակերպում Արցախում,
  • ԼՂՀ-ում զբոսաշրջության, ներդրումների և անշարժ գույքի ձեռքբերման քարոզչություն,
  • հասարակական կազմակերպությունների հետ համատեղ սփյուռքահայ երիտասարդների այցելությունների կազմակերպում ԼՂՀ կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով (շինարարական, մանկավարժական և այլն),
  • տարածաշրջանների կրթամշակութային կենտրոններում և համայնքային կառույցներում մայիսի 9-ին կազմակերպել Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներ,
  • «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» ֆլեշ մոբերի կազմակերպում Սփյուռքի խոշոր հայկական համայնքներում՝ դպրոցների աշակերտների, ուսանողների, երիտասարդների մասնակցությամբ,
  • Արցախյան օրերի անցկացում Սփյուռքի համայնքներում,
  • Նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում ներկայացնել Արցախում ներդրումներ իրականացնող սփյուռքահայ գործարարներին, նրանց հաջողության պատմությունները, փորձը,
  • Նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում մշտական անդրադարձ կատարել Արցախի մշակութային կյանքին:

6. Սփյուռքում ըստ մասնագիտությունների համահայկական ցանցերի ընդլայնում և մասնագիտական ներուժի օգտագործում ՀՀ-ի և Արցախի տնտեսության զարգացման համար


Ծրագրի նպատակն է Հայկական պետականության ամրապնդմանն ու համազգային խնդիրների լուծմանը սփյուռքահայերի արդյունավետ մասնակցության, նրանց ներուժին օգտագործման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանն աջակցությունը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • Սփյուռքի հայկական զանգվածային լրատվության միջոցների և լրագրողների վերապատրաստում,
  • Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի կազմակերպում և անցկացում,
  • աջակցություն սրտաբանների Եվրակովկասյան 6-րդ համահայկական համաժողովի կազմակերպմանը,
  • Սփյուռքում երիտասարդական, կանանց, մշակութային, մասնագիտական նոր միությունների ստեղծման խթանում և նորաստեղծ կառույցներին աջակցության ցուցաբերում,
  • մասնագիտական կարողություններն ու կապերը հայրենիքին ծառայեցնելու նպատակով համահայկական մասնագիտական ցանցերի ձևավորում և համատեղ նախագծերի իրագործում. աջակցություն ավելի մեծ թվով համայնքներում մասնագիտական ընկերակցությունների ստեղծման աշխատանքներին,
  • աշխատանքներ «Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության» հետ, համակարգող մարմնի աշխատանքների կազմակերպում:

7. Համահայկական կառույցների հետ համագործակցության ընդլայնում, հայապահպան ծրագրերի մշակում և իրականացում


Ծրագրի նպատակն է համազգային միասնության միջավայրի ձևավորումը և զարգացումը, նպաստումը հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանը ու արմատավորմանը, հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը, նախարարության և համահայկական կառույցների միջև կապերի խորացումը, իրականացվող ծրագրերի համադրում,  համատեղ ու երկարատև համահայկական ծրագրերի իրականացման համար իրավական հիմքերի ստեղծումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • Լեհաստանի հայ համայնքի օրերի կազմակերպում Հայաստանում,
  • Թբիլիսիում և Բաթումիում գործող հայկական մշակութային կենտրոնների գործունեության օժանդակում «Ջինիշյան հիշատակ հիմնադրամի» հետ համատեղ,
  • ՀՄԸՄ համահայկական խաղերի կազմակերպմանն աջակցություն (600-800 երիտասարդների մասնակցության ապահովում),
  • «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ ցուցահանդեսների կազմակերպում,
  • «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի Թեքեյան դպրոցների միջև միջդպրոցական օլիմպիադաների կազմակեպմանն աջակցություն, ճանաչողական այցերի կազմակերպում, հայաստանաբնակ սիրիահայ դպրոցականների մասնակցության ապահովում ձեռնարկների և հայոց լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպում,
  • «Հայ օգնության ֆոնդ»-ի հետ համատեղ սոցիալական և կրթական ծրագրերի իրականացում,
  • Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ համատեղ Սուրբ Ղազարի  հիմնադրման 300-ամյակին նվիրված ձեռնարկների իրականացման աջակցություն,
  • Հայ օգնության միության (ՀՕՄ) Հայաստանում հաստատվելու 25-ամյակին նվիրված հանդիսության կազմակերպման աջակցություն,
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնադրման 25-ամյակի հանդիսության կազմակերպման աջակցություն,
  • Թեքեյան մշակութային միությունների հիմնադիր մարմնի (Լիբանան) հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն աջակցություն,
  • Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ համատեղ ծրագրերի իրականացում,
  • «ԱՄՆ Ջինիշյան հիշատակի ծրագիր» կազմակերպության հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսությունների ծրագրի կազմում,
  • Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) «Ամառային կամավորական ծրագրի» մասնակիցների հանդիպումների կազմակերպում ՀՀ-ում, տարածաշրջանային գրասենյակին տեղեկությունների   տրամադրում,
  • Համազգային հայ կրթական և մշակութային միության Սիդնեյի Սասուն մասնաճյուղի հետ համատեղ «Սիդնեյ» պարախմբի ղեկավարների վերապատրաստում տեղում,
  • Ռուսաստանի հայերի միության բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ ՀՀ մարզերում և Արցախում պարբերական խորհրդատվությունների և վիրահատությունների կազմակերպմանն աջակցություն
  • «ATP» ծրագրի շրջանակներում Արենի համայնքում կազմակերպվող ծառատունկին սիրիահայերի մասնակցության  ապահովում: 

8. Տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրերի իրականացման ապահովում


Ծրագրի նպատակն է հայ մշակույթի պահպանումը, զարգացումը և տարածումը, մշակույթի միջոցով համախմբումը միասնության գաղափարի շուրջ, Սփյուռքի հայկական համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստումը,    Սփյուռքի և Հայաստանի ստեղծագործողների միջև մշակութային կապերի ամրապնդումը, համատեղ ծրագրերի մշակումը և իրականացումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • սփյուռքի գեղարվեստական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ մշակութային միջոցառումների իրականացում,
  • հայրենիքում սփյուռքահայ երգչախմբերի, անհատ կատարողների հյուրընկալում,
  • տասնյակ մշակութային միջոցառումների, համերգների, ելույթների իրականացում՝ մայրաքաղաքում և մարզերում,
  • Սփյուռքյան կառույցներին և նշանավոր անհատներին, սփյուռքի մշակութային գործիչներին նվիրված միջոցառումների, մեծարման երեկոների կազմակերպում Հայաստանում, Սփյուռքում,
  • մինչև 300 մարդու (հայ և օտարերկրացի անհատ կատարողների, երգչախմբերի) մասնակցություն «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին Սփյուռքից, Հայաստանից, Արցախից,
  • «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներ:

9. Աջակցություն Թբիլիսիում գտնվող հայ գրողների Պանթեոնի պահպանմանը


10. Աջակցություն Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին


11. Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ


Ծրագրի նպատակն է Սփյուռքյան համայնքների պատմության և գործունեության հետազոտությունը, հիմնախնդիրների վերհանումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • Սփյուռքի հայ համայնքների և հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացում,
  • թեմատիկ պատվերների ձևակերպում,
  • հրատարակություններ:

12. Աջակցություն համայնքների կայացմանը (ՀՀ խորհրդանշանների ձեռքբերում և առաքում)


Ծրագրի նպատակն է հայեցի կրթության, դաստիարակության, Հայոց պետականության գիտակցմանն ու հաղորդակցմանը նպաստումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • սփյուռքի հայ համայնքներին, հայկական կազմակերպություններին, կրթամշակութային հաստատություններին Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների նկատմամբ պահանջարկի ուսումնասիրում և տրամադրում

13. Աշխատանք սփյուռքի համայքներում (գործուղումների ծրագիր)


Ծրագրի նպատակն է Սփյուռքի հայ համայնքներում առկա հիմնախնդիրների ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղված ծրագրերի մշակումը:

Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • սփյուռքյան կառույցների հետ համագործակցությամբ առկա հիմնախնդիրների գնահատում և լուծում:

14. Տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն


Ծրագրի նպատակն է Հայ համայնքային կյանքում առկա կրթամշակութային խնդիրների վերհանումը, դրանց լուծմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը:

Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում ՀՀ-ում և սփյուռքում.
  • աշակերտական օլիմպիադաների կազմակերպում.
  • աջակցություն հայկական մշակութային համույթների՝ ազգային տարազների ձեռքբերում և տրամադրում.
  • Հայաստանի մշակութային համույթների, ստեղծագործական խմբերի, արվեստագետների, անհատ կատարողների համերգների, ներկայացումների, դասախոսությունների և հանդիպումների կազմակերպում համայքներում.
  • Հայաստանում հայկական համայքների մշակութային խմբերի ձեռնարկումներին  աջակցություն, ժամանակակից նկարիչների անհատական ցուցահանդեսի կազմակերպում:

15. Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում


Ծրագրի նպատակն է հայապահպանության և հայեցի դաստիարակության քարոզչությունը, Սփյուռքի հայ համայնքներում ուծացման վտանգի կասեցման գործընթացին նպաստումը, հեռուստահաղորդումների ստեղծումը, համահայկական տեղեկատվական համակարգի ստեղծումը, Սփյուռքի հայ համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրազեկվածության, տեղեկատվության տարածման ապահովումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • ռադիո և հեռուստահաղորդումների պատրաստում,
  • ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը, ծրագրերը լուսաբանող նյութերի, ֆիլմերի պատրաստում («Սփյուռքի ժամ»  հեռուսատահաղորդաշար),
  • սփյուռքի համայնքների առօրյային և պատմությանը նվիրված հաղորդումների պատրաստում և հեռարձակում:

16. Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ


Ծրագրի նպատակն է հայ հոգևոր մշակութային արժեքների հանրահռչակումը, մատչելիության ապահովումը, հայ ժողովրդի պատմության, մշակութային ժառանգության և նվաճումների ներկայացումը, հայ ազգային ինքնության արժեքների արմատավորումը, Սփյուռք-Սփյուռք, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը, Հայաստանի Հանրապետությունը` որպես Հայոց պետականության խորհրդանիշ և համայն հայության Հայրենիք ընկալելու գիտակցության արմատավորումը, մասնագիտական քննարկումների կազմակերպումը, լեզվական մերձեցումը, թարգմանչական աջակցությունը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու պարբերականի հրատարակում,
  • էլեկտրոնային գրադարանի համալրում, գործունեության վերահսկողություն,
  • արևելահայերենից արևմտահայերեն և հակառակ փոխարկիչ ծրագրի շահագործում,
  • վիրտուալ թանգարանի համալրում, գործունեության վերահսկողություն,
  • էլեկտրոնային շտեմարանի համալրում:

17. «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում


Ծրագրի նպատակն է ՀՀ ղեկավարության սփյուռքի համայնքներ այցելությունների, սփյուռքյան կառույցներում նշանավոր իրադարձությունների, սոցիալ-քաղաքական իրողությունների, հայանպաստ որոշումների և օրենքների մասին փաստական նյութերի հավաքագրումը և խմբագրումը, հրապարակումը:


Ծրագրի շրջանակներում իրականացվում է`

  • Սփյուռքյան կառույցների և անհատների գործունեության, հիշարժան դրվագների, ձեռքբերումների, հաջողությունների մասին տեղեկատվության հավաքագրում, ճշգրտում,
  • «Հայկական Սփյուռք» տարեգրքի նյութերի մշակում, խմբագրում, 
  • «Հայկական Սփյուռք» տարեգրքի հրատարակման համար անհրաժեշտ պահանջներ ներառող, սահմանված ժամկետում տեխնիկական բնութագրի կազմում,
  • տարեգրքի հրատարակումն ապահովող պայմանագրի կնքում:
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: