Ծրագիր

ՀՀ սփյուռքի նախարարության 2016 թվականի աշխատանքային գործունեության 


1. Սփյուռքահայերի ինտեգրման ծրագրերի իրականացում

Ծրագրի նպատակը.

  • Հայաստանում սփյուռքահայերի (սիրիահայերի, իրաքահայերի) ինտեգրման տարաբնույթ ծրագրերի մշակում ու իրականացում,
  • Նրանց ինտեգրումը դյուրացնող իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն`

  • Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի խնդիրների լուծմանն օժանդակություն,
  • մասնակցություն սփյուռքահայերի ինտեգրման, կրթական, մշակութային խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրականացմանը (արևելահայերենի և ռուսաց լեզվի դասընթացների կազմակերպում՝ առնվազն 30 հոգու համար),
  • աջակցություն սիրիահայ ուսանողների կրթական խնդիրների լուծմանը (առնվազն 130 ուսանողի համար),
  • սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող կառույցների առնվազն 3 միջոցառմանն օժանդակություն,
  • աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումներին (3 կառույցի):

2. Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիր

Ծրագրի նպատակը.

  • Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդում,
  • լեզվամշակութային ուծացման դեմ պայքար,
  • հայ ազգային ինքնության բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, նրանց հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը նպաստում,
  • Հայաստանի հետ սփյուռքահայության, առաջին հերթին՝ երիտասարդության կապերի սերտացում:

Ծրագիրն իրականացվում է 8 փուլով`

  • 1-ին փուլ` հունիսի 12 – հունիսի 25
  • 2-րդ փուլ` հունիսի 19 – հուլիսի 2
  • 3-րդ փուլ` հուլիսի 3 - հուլիսի 16
  • 4-րդ փուլ` հուլիսի 10 – հուլիսի 23
  • 5-րդ փուլ` հուլիսի 17 – հուլիսի 30
  • 6-րդ փուլ` հուլիսի 31 – օգոստոսի 13
  • 7-րդ փուլ` օգոստոսի 7 - օգոստոսի 20
  • 8-րդ փուլ` օգոստոսի 14 - օգոստոսի 27:

3. «Սփյուռք» ամառային դպրոց

Ծրագրի նպատակը.

  • Հայրենիք-Սփյուռք հուսալի և արդյունավետ կամուրջների ամրապնդումը,
  • հայոց լեզվի իմացությանն ու կիրառմանը խրախուսում,
  • կրթական, մշակութային ծրագրերի և հայագիտական օջախների գործունեությանը օժանդակում.
  • համայնքներում առկա ներուժի հաշվառում,
  • համախմբումը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավմանն աջակցություն:

«Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝

  • հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ՝ 4 շաբաթ տևողությամբ (հուլիսի 3-30),
  • սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում՝ 4 շաբաթ տևողությամբ (հուլիսի 3-30),
  • լրագրողների ամառային դպրոց՝ երկշաբաթյա տևողությամբ (հուլիսի 3-16),
  • երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների վերապատրաստում ամառային դպրոց՝ երկշաբաթյա տևողությամբ (հուլիսի 3-16),
  • ազգային երգի, խմբավարների և պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց՝ երկշաբաթյա տևողությամբ (հուլիսի 3-16):

4. ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոն

Ծրագրի նպատակը.

  • Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանում և զարգացում,
  • ազգային ինքնության պահպանում,
  • զբոսաշրջության խթանում, Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմանն աջակցություն,
  • Հայաստան-Սփյուռք գործակցության կառուցակարգերի ստեղծում` համահայկական մասնագիտական ընկերակցությունների միջոցով,
  • համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ստեղծում,
  • Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք մշակութային կապերի և համագործակցության ընդլայնում.
  • նոր գեղարվեստական համույթների և տաղանդավոր անհատ կատարողների հայտնաբերում և փառատոնին մանակցության ապահովում:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

  • «Պարարվեստի օրեր» (հուլիսի 20-30-ը), 
  • «Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում» (օգոստոս 1-5-ը), 
  • «Երգչախմբային արվեստի օրեր» (օգոստոսի 5-10-ը),
  • «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն» (սեպտեմբերի 21-26-ը),
  • «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26):

5. Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ

Ծրագրի նպատակը.

  • Սփյուռքյան համայնքների ուսումնասիրություն, հիմնախնդիրների վերհանում,
  • հրատարակություններ:

6. Մշակութային միջոցառումների իրականացում

Ծրագրի նպատակը.

  • Սփյուռքահայ երախտավորների ազգանպաստ գործունեության հանրահռչակում,
  • Սփյուռքի հայկական մասնագիտական ներուժի համախմբում և ներգրավում Հայաստանի զարգացման գործընթացին,
  • Հայ ազգային հիմնախնդիրների վերհանում և դրանց լուծման մեխանիզմների մշակում,
  • Սփյուռքում հայապահպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած ներդրումների խրախուսում,
  • Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծմանն աջակցություն,
  • Մերձավոր Սփյուռքի հայ համայնքների ինքնակազմակերպմանը, հայ ազգային ինքնության շուրջ համախմբմանը, հայապահպանությանը, կրթական ծրագրերի իրականացմանը աջակցություն,
  • Հեռավոր Սփյուռքի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցություն,
  • Հայ համայնքների ճանաչողության մակարդակի բարձրացում, համայնքային խնդիրների վերհանում,
  • Հայաստանի ներքին կյանքին սփյուռքի ներուժի ներգրավում և սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավում,
  • Ազգային նշանակության խնդիրների լուծման շուրջ Սփյուռքի ներուժի համախմբում,
  • Հայ ինքնության շուրջ համայնքերի միավորմանն ու համախմբանը, համայնքային ինքնակառավարման կառույցների ստեղծմանը նպաստում:

Կիրականացվեն հետևյալ միջոցառումները.

  • «Մեր մեծերը» խորագրով մշակութային միջոցառումներ,
  • Հայաստանի Հանրապետությունում համահայկական խորհրդաժողովների անցկացում.

1. «Աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողների համաժողով»,

2. Իսլամացած հայերի հիմնախնդիրներին նվիրված համաժողով ,

3. Լրագրողների 8-րդ համաժողով,

4. «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողով,

5. «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները» հայոց լեզվի ուսուցիչների տարածաշրջանային գիտագործնական համաժողով,

  • Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ՝ Հայաստանում և Սփյուռքում.

1. Աջակցություն «Համահայկական խորհրդի» ձևավորմանը,

2. « Հայերի վիճակը աշխարհում» զեկույցի պատրաստում,

  • Համահայկական մրցանակաբաշխություն,
  • Աջակցություն համայնքների կայացմանը (ՀՀ խորհրդանիշերի ձեռքբերում և առաքում),
  • Աշխատանք սփյուռքի համայքներում (գործուղումների ծրագիր),
  • Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին (տարածաշրջանային),
  • Աջակցություն Մերձավոր սփյուռքի հայ համայնքներին,
  • Սփյուռքի հայ համայքների ղեկավարների տարածաշրջանային հավաքներ (Հայաստանում կամ սփյուռքում),
  • Հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ու տվյալների միասնական համակարգի ստեղծում,
  • Եվրասիական տարածաշրջանի համայնքների կրթամշակութային զարգացում,
  • Սփյուռքյան կառույցների և նշանավոր անհատների ծրագրերի իրականացում Հայաստանում, Սփյուռքում
  • Համահայկական կառույցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպում, համագործակցության ընդլայնում և զարգացում:

7. Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում

Ծրագրի նպատակը.

  • Հայապահպանության և հայեցի դաստիարակության քարոզչություն,
  • Սփյուռքի հայ համայնքներում ուծացման վտանգի կասեցման գործընթացին նպաստում,
  • Հեռուստահաղորդումների ստեղծում,
  • Համահայկական տեղեկատվական համակարգի ստեղծում,
  • Սփյուռքի հայ համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրազեկվածության, տեղեկատվության տարածման ապահովում:

8. Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ

Ծրագրի նպատակը.

  • Հայ հոգևոր մշակութային արժեքների հանրահռչակում, մատչելիության ապահովում,
  • Հայ ժողովրդի պատմության, մշակութային ժառանգության և նվաճումների ներկայացում,
  • Հայ ազգային ինքնության արժեքների արմատավորում,
  • Սփյուռք-Սփյուռք, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդում,
  • Հայաստանի Հանրապետությունը` որպես Հայոց պետականության խորհրդանիշ և համայն հայության Հայրենիք ընկալելու գիտակցության արմատավորում,
  • Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդում,
  • Մասնագիտական քննարկումների կազմակերպում, լեզվական մերձեցում, թարգմանչական աջակցություն:

Ծրագրում ներառվում են հետևյալ կայքերը

  • Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու պարբերական,
  • էլեկտրոնային գրադարան,
  • Արևելահայերենից արևմտահայերեն և հակառակ փոխարկիչ,
  • Հայկական սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան,
  • էլեկտրոնային շտեմարան:

9. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում

Ծրագրի նպատակը.

  • Հայապահպանության, լեզվամշակութային ուծացման դեմ պայքարին միտված սփյուռքում գործող ամենօրյա և մեկօրյա դպրոցներին, կրթամշակութային, այլ հաստատություններին անհրաժեշտ և օգտակար ուսումնական, մեթոդական գրականությամբ, ուսումնաօժանդակ, այդ թվում՝ էլեկտրոնային նյութերով ապահովում,
  • Սփյուռքի հայկական համայնքներին ավելի քան 50.000 կտոր գիրք և այլ ուսումնական նյութեր հատկացում,
  • Սփյուռքի մեկօրյա և ամենօրյա կրթօջախներին, մշակութային հաստատություններին հատկացվող ուսումնական և հանրամատչելի գրականության փոստային առաքման կազմակերպում:

10. Գրականության և խորհրդանշանների առաքում սփյուռքի համայնքներին

Ծրագրի նպատակը.

  • Հայեցի կրթության, դաստիարակության, Հայոց պետականության գիտակցմանն ու հաղորդակցմանը նպաստում:

11. «Հայկական սփյուռք 2015» տարեգրքի հրատարակում

«Հայկական Սփյուռք» տարեգիրքն ամփոփ ներկայացնում է Սփյուռքում տեղի ունեցած առավել հիշարժան ձեռնարկները, Հաաստանում և Սփյուռքում համահայկական կազմակերպությունների, հոգևոր կառույցների, Հայ համայնքների կրթամշակութային հաստատությունների, ՀՀ պետական մարմինների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված հիշարժան ծրագրերն ու միջոցառումները:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: