ԾՐԱԳԻՐ

ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թվականի աշխատանքային գործունեության

 

1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ

Սփյուռքի հայ համայնքների և հիմնախնդիրների վերաբերյալ 12 ուսումնասիրությունների, պատվերների իրականացում՝                                                                     

- Բեյրութի  Հայկազյան համալսարանի հայկական Սփյուռքի ուսումնասիրման կենտրոն

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), «Ամբերդ» հետազոտական կենտրոն

- «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ

- ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ  

- ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

- ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ 

- ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ 

- ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ 

- ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

- ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ  

- ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ

- «Նորավանք» ԳԿՀ

 

 

2.Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի ձեռքբերում և տրամադրում   

Տարիներ շարունակ ծրագրի նպատակն է հայապահպանության, լեզվամշակութային ուծացման դեմ պայքարին միտված սփյուռքում գործող ամենօրյա և մեկօրյա դպրոցներին, կրթամշակութային այլ, հաստատություններին ապահովել անհրաժեշտ և օգտակար ուսումնական, մեթոդական գրականության գրականությամբ և ուսումնաօժանդակ նյութերով: Տեղերից ստացված պահանջարկի և Հայաստանում ու Սփյուռքում ստեղծված անհրաժեշտ գրականության, նյութերի անվանումներով կազմված նորացված ցանկը կուղարկվի համայնքներ, այնտեղից ստացված հայտադիմումների հիման վրա կուղարկվեն կրթօջախներ: Աշխարհի ավելի քան 30 երկրում գործող և գրականության կարիք ունեցող հայկական կրթճջախներին կհատկացվեն ավելի քան 60.000 կտոր գիրք և այլ ուսումնական նյութեր:                    

 

3. Տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրերի իրականացման ապահովում                                     

3.1 «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոն                   

3.2 Աշխատակազմի պահպանման ծախսեր

 

4. Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների, ֆիլմերի և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում

- Արբանյակային հեռարձակմամբ հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության, հայագիտության, մշակութային թեմաներով, հայրենադարձվածներին, աշխարհի տարբեր երկրներում կայացած հայորդիներին, այլադավան և ծպտյալ հայերին նվիրված ֆիլմերի, հաղորդումների թողարկում

- Ռադիո և հեռուստահաղորդումների պատվիրում և տարածում (հաղորդաշարեր՝ «Սփյուռքի ժամ»-36, «Մերոնք»-48, «Աշխարհասփյուռ»-20, «Հայկական հետք»-48)

- Գովազդային ուսուցողական տեսահոլովակների պատվիրում, բազմացում և տարածում 

- ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը ներկայացնեղ հոլովակների պատրաստում

- Հայաստան-Սփյուռք գործակցության, հայրենադարձության, Հայաստան-հայրենիքի, հայկական մշակույթի և այլ թեմաներով ֆիլմերի, գրքերի և ուսուցողական այլ նյութերի ձեռքբերում, բազմացում, տարածում (առնվազն 250 խտասալիկի պատրաստում)

 

5. Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ 

- ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» (www.hayernaysor.am) էլեկտրոնային բազմալեզու օրաթերթի հրատարակում

- Արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը փոխարկիչ ծրագիր (Translator.am) զարգացում, նոր բառերով համալրում

- Էլեկտրոնային գրադարանի (www.lib.mindiaspora.am) համալրում 

- Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարանի (armdiasporamuseum.com) համալրում

 

6. «Ուսումնական և հանրամատչելի գրականության հավաք և առաքում համայնքներին»  

- Սփյուռքում հայեցի կրթության և դատիարակության, հայ ինքնության պահպանման, մեկօրյա և ամենօրյա կրթօջախների կրթական խնդիրների լուծման աջակցության նպատակով և համայնքային կառույցների (կրթամշակութային հաստատությունների) ներկայացրած պահանջարկի ու հայտադիմումների հիման վրա տրամադրվող գրականության առաքման կազմակերպում

 

7. «Հայկական սփյուռք-2014» տարեգրքի հրատարակում  

- Տարեգիրքն ամփոփում է իրականացրած ծրագրերի, հիշարժան իրադարձությունների, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման քաղաքականության շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ իրականացվող միջոցառումները, ՀՀ ՍՆ ձեռնարկները, հայ համայնքների, համահայկական կառույցների, լրատվամիջոցների, կրթամշակութային հաստատությունների, բարեգործական հիմնադրամների, հայկական հասարակական այլ կազմակերպությունների իրականացրած ծրագրերի, ձեռնարկների մասին համապարփակ տեղեկատվություն

- Տարեգիրքը հրատարակվում է՝ արևելահայերեն-ռուսերեն և արևմտահայերեն-անգլերեն տարբերակներով:

 

8. Սփյուռքի երիտասարդության Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն-2015» ծրագիր                   

 - 2015թ. «Արի տուն» ծրագրով նախատեսվում է սփյուռքահայ 13-18տ. մինչև 1100 երիտասարդի հայրենաճանաչության կազմակերպում: Նախորդ տարվա նման ծրագիրը կընթանա 8 փուլով և կներառի ինչպես շրջայցեր, այնպես էլ ճամբարային օրեր, հայոց լեզվի 5-օրյա ուսուցում, հանդիպումներ պետական այրերի, մշակույթի և ազգային գործիչների հետ                         

- Դիվանագիտական ներկայացուցչությունների, համայնքների, հայկական, հոգևոր կառույցների, կրթօջախների հետ աշխատանքների արդյունքում ստացված հայտերի հիման վրա 2015թ. մասնակիցների ցուցակների կազմում:      

- ՏԻՄ-ի, Երևանի վարչական շրջանների այլ հաստատությունների և անհատների հետ աշխատանքի կազմակերպում՝ հյուրընկալ ընտանիքների հայտերի հավաքագրման ուղղությամբ: Ծրագիրը կիրականացվի 14 հունիսից-29 օգոստոս:

 

9. Մշակութային միջոցառումների իրականացում, այդ թվում  

 

9.1. «Մեր մեծերը» խորագրով մշակութային միջոցառումներ

- Նշանավոր անհատներին նվիրված ծրագրի մշակում և իրականացում

- 2015թ. ծրագրում ներառված են Դանիել Վարուժանի, Համաստեղի, Անդրանիկ Օզանյանի, Փանոս Թերլեմեզյանի, Միսիոներներ-արդարների անունները   

- Կպատրաստվեն տարվա մեծերին նվիրված հեռուստահաղորդումներ և ֆիլմեր        

- Կթողարկվեն DVD գրքեր, որոնք էլ կտրամադրվեն համայնքներին   

- Հայաստանի և սփյուռքի կրթամշակութային հաստատություններում կկազմակերպվեն միջոցառումներ նվիրված տարվա մեծերին

 

9.2. ՀՀ-ում համահայկական խորհրդաժողովների անցկացում

 - «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատասխանատվության միջազգային իրավական հիմնահարցերը» խորագրով միջազգային  գիտաժողով 

- «Համահայկական խորհրդի գործունեության ձևավորման սկզբունքները» խորագրով համաժողովի կազմակերպում           

- «Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողով»

- «Իսլամացած հայերի հիմնախնդիրներին նվիրված համաժողով»

- «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրները» համաժողով            

 «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» համաժողով  

- «Հայկական առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչների» համաժողով 

- «Սրտաբանների եվրակովկասյան համաժողով» 

 

9.3. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ  

- Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տարածաշրջանային հանձնաժողովների մինչև 50 ներկայացուցիչների եռօրյա հավաք Հայաստանում       

- Հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ

 

9.4. Աջակցություն համայնքների կայացմանը       

- Նախատեսվում են ՀՀ պետական խորհրդանիշների (ՀՀ պետական զինանշան, դրոշ, օրհներգի CD, ՀՀ նախագահի լուսանկար, հայկական այբուբենի վահանակ) փաթեթների տրամադրում, առաքում համայնքային, համահայկական, կրթամշակութային կառույցներին և հայկական այլ կազմակերպություններին՝ շուրջ 100 հասցեով

 

9.5. Համահայկական մրցանակաբաշխություն   

Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար՝ կառույցների և անհատների ունեցած ներդրման գնահատման և խրախուսման նպատակով առնվազն 3 մրցույթի անցկացում  

- «Մայրենիի պաշտպան»             

- «Լավագույն լրատվամիջոց»

- «Լավագույն համայնք»

- «Լավագույն հայկական ընտանիք»

- «Լավագույն մշակութային համույթ» (երգի, պարի)  անվանակարգերով

 

9.6. Աշխատանք Սփյուռքի համայնքների հետ (գործուղումների ծրագիր)

9.7. Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին (Ավստրալիա, Հարավային Ամերիկա)

 - Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծման աջակցության ծրագրի իրականացում. համայնքներում կրթամշակութային միջոցառումների իրականացում

- Մասնակցություն նախարարության ծրագրերին

- Հայոց լեզվի 2 ուսուցչի և 1 պարուսույցի գործուղում տարածաշրջան

 

9.8. Սփյուռքի հայ համայնքների ղեկավարների տարածաշրջանային հավաքներ (Հայաստանում կամ Սփյուռքում)

 - Նախատեսվում է երկու հավաք-հանդիպում՝ եվրոպական և ԱՊՀ տարածքների համայնքների ղեկավարների, ներկայացուցիչների մակարդակով, ուր քննարկման կներկայացվեն համայնքների ինքնակազմակերպմանը, լեզվամշակութային ուծացման դեմ պայքարին, կրթամշակութային խնդիրներին, հայապահպանական, «Հայկական ընտանիք» ծրագրերին, համազգային առաջնահերթություններին նվիրված հարցեր:

 

9.9. Սփյուռքահայերի ինտեգրման ծրագրով նախատեսվում է՝

- Սփյուռքահայ ուսանողների և աշակերտների համար էքսկուրսիաների կազմակերպում  (թանգարաններ, տեսարժան վայրեր, մշակութային միջոցառումների կազմակերպում)

- Սփյուռքահայերի ինտեգրման միջոցառումների կազմակերպում (հավաք-քննարկումներ, շփման երեկոներ)

- Սփյուռքահայ արվեստագետների (պարողներ, թատերական գործիչներ, երգիչներ և երգչախմբեր) գործունեության աջակցության ապահովում 

- Հայաստանում բնակվող սիրիահայերի հիմնախնդիրների օպերատիվ լուծում տալու նպատակով պարբերական հավաք-հանդիպումների կազմակերպում (եռամսյակային կտրվածքով)

- Աջակցություն սփյուռքահայ ստեղծագործողների կայացմանը Հայաստանի Հանրապետությունում (գրքի տպագրություն,  ցուցահանդեսների կազմակերպում, գովազդային պաստառների տպագրություն)

 

9.10. Հայկական սփյուռքի գիտական կրթական տնտեսական մշակույթային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման և համախմբման ծրագիր

- Շուրջ 12.000 տարբեր համայնքների, կազմակերպությունների, անհատների մասին ամբողջական տվյալների, տեղեկությունների հավաքագրում և մուտքագրում էլեկտրոնային շտեմարան    

- Համահայկական մասնագիտական ցանցերի աշխատանքների ակտիվացում          

- Համահայկական ծրագրերում սփյուռքահայերի մասնակցության ապահովում, նրանց ներուժի օգտագործման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանն աջակցություն

- Սփյուռքի և Հայաստանի մասնագիտական կազմակերպությունների միջև համագործակցության ծրագրերի մշակում և իրականացում

 

9.11. ԱՊՀ երկրների հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցության ծրագրի իրականացում 

- ԱՊՀ երկրների հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում տեղերում և /կամ ՀՀ-ում   

- Ռուսախոս և ուկրաինախոս հայերի միջավայրում հայագիտական առարկաների ուսուցման ծրագրերի, դասագրքերի, ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերում և տրամադրում համայնքներին        

- Աջակցություն հայկական համայնքների մշակութային խմբերի ձեռնարկումներին       

- Հայրենագիտական առարկաների գծով աշակերտական օլիմպիադաների և շարադրության մրցույթների կազմակերպում համայնքներում   

- Աջակցություն տարածաշրջանի կրթական հաստատություններին, հայագիտական կենտրոններին (աջակցություն «Դոնի ռոստովի «Հայազգ» մշակութալուսավորչական հիմնադրամի էլեկտրոնային հանրագիտարանին 

- Հայաստանի մշակութային համույթների, ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների համերգների, ներկայացումների կազմակերպում համայնքներում

- Ծրագրի իրականացման պատասխանատու անձանց գործուղումներ տարածաշրջանի հայ համայնքներ

 

9.12. Սփյուռքյան կառույցների և նշանավոր անհատների ծրագրերի իրականացում Հայաստանում   

- Նախարարության գործունեության արդյունքում տարեցտարի ընդլայնվող համագործակցության շրջանակներում սփյուռքյան մշակութային համույթներ, խմբեր, անհատ կատարողներ, ինչպես նաև նշանավոր հայորդիներ ցանկություն են ունենում  ամենատարբեր ծրագրերով հանդես գալ Հայաստանում, երևանյան բեմերում, նախարարության և գործընկեր այլ կազմակերպությունների հետ միասին կազմակերպել միջոցառումներ, համերգներ և այլն: Այս անհրաժեշտությունից է բխում ծրագրի իրականացումը:

 

9.13. «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում  

- Ծրագրի նպատակն է հայապահպանության խթանումը սփյուռքի մասնագետների վերապատրաստման միջոցով: Նախատեսվում է 250 սփյուռքահայի մասնակցություն: 2015-ի ծրագրում ներառված են հետևյալ ուղղություններով դասընթացները    

- հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ (հուլիսի 9 – օգոստոսի 1) 

- սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում  (հուլիսի 14 – օգոստոսի 1)

- ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (հուլիսի 21 – օգոստոսի 1)

- լրագրողների ամառային դպրոց (հուլիսի 21 – օգոստոսի 1)          

- երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց (հուլիսի 21 – օգոստոսի 1)   

- համայնքային աշխատողների և ղեկավարների դասընթացներ (հուլիսի 26 – օգոստոսի 1)     

         

Ծրագիրը կգործարկվի հուլիս-օգոստոս ամիսներին

 

 

 




 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: