ԾՐԱԳԻՐ

ՀՀ սփյուռքի նախարարության 2014 թվականի աշխատանքային գործունեության


 

1.Սփյուռքագիտական հետազոտությունների կազմակերպում


Ծրագրի նպատակն է սփյուռքյան համայնքների ուսումնասիրությունը, հիմնախնդիրների վերհանումը և հրատարակությունները, որի շրջանակներում կկտարվեն Սփյուռքի հայ համայնքների և հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններ, պատվերների ձևակերպում և թեմատիկ ուսումնասիրությունների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական բնութագրերի պատրաստում:


2.Համահայկական համաժողովների կազմակերպում


Ծրագիրն իրականացվում է Սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի համախմբման և արդյունավետ կիրառման նպատակով,   այն հնարավորություն է ընձեռում գնահատել, ձևավորել ընդհանուր մոտեցումներ, առաջադրված խնդիրների լուծման համար կիրառել միասնական մեխանիզմներ և մեթոդներ: Ծրագրի նպատակն է` Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի համար նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը սփյուռքի համակարգված մասնակցության ապահովումը, հայ կանանց ներուժի համախմբում, Հայաստան-Սփյուռք  գործակցության ընդլայնում, Սփյուռքում հայ ինքնության պահպանում և զարգացումը, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգում, համահայկական կառույցների միջև համագործակցության խորացումը, համատեղ ծրագրերի մշակումը: Այս նպատակով կազմակերպվելու և իրականացվելու են հետևյալ համաժողովները`

  • «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողով - Սփյուռքի կառույցների մինչև 600 ներկայացուցիչների մասնակցությամբ եռօրյա համաժողովի անցկացում սեպտեմբերի 19-20-ը Երևանում, արդի ժամանակաշրջանի Հայրենիք-Սփյուռք գործակցության քաղաքականության հիմնական ուղղությունների և անելիքների ճշգրտում,
  • Հայ կանանց համահայկական համաժողով - Սփյուռքի մինչև 200 հայազգի կին գործիչների մասնակցությամբ եռօրյա համաժողովի կազմակերպում  հոկտեմբերի 9-12-ը Հայաստանում,
  • Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ տարածաշրջանային հանձնաժողովների մինչև 50 ներկայացուցիչների եռօրյա հավաք-հանդիպում մայիսի 25-ին Հայաստանում:

3.Մշակութային միջոցառումների իրականացում


Ծրագրի նպատակն է`

Սփյուռքահայ երախտավորների ազգանպաստ գործունեության հանրահռչակումը,

Սփյուռքի հայկական մասնագիտական ներուժի համախմբումը և ներգրավումը Հայաստանի զարգացման գործընթացին,

Հայ ազգային հիմնախնդիրների վերհանումը և դրանց լուծման մեխանիզմների մշակումը,

Սփյուռքում հայապահպանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած ներդրումների խրախուսումը,

Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծմանն աջակցությունը,

Մերձավոր Սփյուռքի հայ համայնքների ինքնակազմակերպմանը, հայ ազգային ինքնության շուրջ համախմբմանը, հայապահպանությանը, կրթական ծրագրերի իրականացմանը աջակցությունը,

Հայ համայնքների ճանաչողության մակարդակի բարձրացումը, համայնքային խնդիրների վերհանումը,

Հայաստանի ներքին կյանքին սփյուռքի ներուժի ներգրավում և սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավումը,

Ազգային նշանակության խնդիրների լուծման շուրջ Սփյուռքի ներուժի համախմբումը

Հայ ինքնության շուրջ համայնքերի միավորմանն ու համախմբմանը, համայնքային ինքնակառավարման կառույցների ստեղծմանը նպաստումը:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ միջոցառումները.

*«Մեր մեծերը» խորագրով մշակութային միջոցառումներ: 2014 թվականին «Մեր մեծերը» ծրագրում ներառված են Գալուստ Գյուլբենկյանը, Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Սիամանթոն և Արշիլ Գորկին:

*Համահայկական մրցանակաբաշխություն:

*Աշխատանք սփյուռքի համայքների հետ (գործուղումների ծրագիր):

*Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին (տարածաշրջանային):

*Աջակցություն մերձավոր սփյուռքի հայ համայնքներին:

*Սփյուռքի հայ համայքների ղեկավարների տարածաշրջանային հավաքներ (Հայաստանում կամ Սփյուռքում):

*Հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման և համախմբման ծրագիր:

*Սփյուռքյան կառույցների և նշանավոր անհատների ծրագրերի իրականացում Հայաստանում:


4.Սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպում


Հայաստանում սփյուռքահայերի (իրաքահայեր, սիրիահայեր) ինտեգրման ծրագրերի շրջանակներում կիրականացվեն հետևյալ միջոցառումները`

*Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի ինտեգրումը դյուրացնող իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն,

*Սփյուռքահայերի կրթական, մշակութային ինտեգրմանը նպաստող ծրագրերի մշակում և իրականացում, սիրիական ծրագրով գործող դպրոցի գործունեության ապահովմանն աջակցության ցուցաբերում,

*Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի ծրագրային նախաձեռնությունների խրախուսում, աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումներին:


5.Սփյուռքի երիտասարդների «Արի տուն»  հայրենաճանաչության ծրագիր


«Արի տուն» ծրագիրն իրականացվում է երկշաբաթյա փուլերով, որի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները` բնակվելով հյուրընկալ ընտանիքներում հնարավորություն են ունենում ճանաչել հայ ընտանիքի ավանդույթները, շփվել հայ երիտասարդության հետ, ծանոթանալ իրենց հասակակիցների հետաքրքրություններին, ստեղծել կապեր, շրջագայել և ծանոթանալ Հայաստանի պատմական տեսարժան վայրերին, բնության գեղատեսիլ անկյուններին, ունենալ բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր առնել Հայրենիքում, սովորել ազգային պարեր և երգեր, ինչպես նաև հասակակիցների հետ արդյունավետ ժամանակ անցկացնել «Արի տուն» ամառային ճամբարում:  Ծրագիրն իրականացվում  է 8 փուլով` հունիսից մինչև օգոստոս:


6.«Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում


Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2014 թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց: «Սփյուռք» դպրոցում գործելու են  դասընթացներ վեց ուղղություններով.

«Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում» - 14 հուլիս – 2 օգոստոս

«Սփյուռքի լրագրողների դասընթաց» - 21 հուլիս – 2 օգոստոս

«Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց» - 21 հուլիս – 2 օգոստոս

«Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ» - 7 հուլիս – 2 օգոստոս

«Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ» - 21 հուլիս – 2 օգոստոս

«Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստում» - 21 հուլիս – 2 օգոստոս:


7.«Իմ Հայաստան» համահայկական փառատոն


Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակույթի, մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, սատարել Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բացումը կկայան հուլիսի 1-ին և նրա շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

«Լրագրողների համահայկական 7-րդ համաժողով»

«Պարարվեստի օրեր» - 1-10 հուլիս

«Երգչախմբային արվեստի օրեր» - 1-5 օգոստոս

«Անհատ կատարողների ելույթներ»

«Հայկական նվագարանների փառատոն» - 20-25 սեպտեմբեր


8.Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում


Ծրագրի նպատակը հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի համար կենսական նշանակություն ունեցող հայապահպանության հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով աշխարհի բոլոր հայ համայնքներին հասանելի դարձնել հայկական մշակույթը, արվեստը, պատմությունը, ազգային արժեքներն ու ֆիլմերը:


9.Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ


 Ծրագրի նպատակն է`

Հայ հոգևոր մշակութային արժեքների հանրահռչակումը, մատչելիության ապահովումը,

Հայ ժողովրդի պատմության, մշակութային ժառանգության և նվաճումների ներկայացումը

Հայ ազգային ինքնության արժեքների արմատավորումը,

Սփյուռք-Սփյուռք, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը,

Հայաստանի Հանրապետությունը` որպես Հայոց պետականության խորհրդանիշ և համայն հայության Հայրենիք ընկալելու գիտակցության արմատավորումը,

Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումը,

Մասնագիտական քննարկումների կազմակերպումը, լեզվական մերձեցումը, թարգմանչական աջակցությունը:

Ծրագրի շրջանակներում իրականացվում են`

*ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու օրաթերթի հրատարակում,

*Հայոց լեզվի թարգմանչական ծրագրի զարգացում, փոխարկիչի նոր բառով համալրում,

*Էլեկտրոնային գրադարանի համալրում, գործունեության վերահսկողություն,

*Վիրտուալ թանգարանի համալրում, գործունեության վերահսկողություն,

*Էլեկտրոնային շտեմարանի համալրում:


10. Գրականության և խորհրդանշանների առաքում սփյուռքի համայնքներին


Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է Սփյուռքին տրամադրվող ուսումնական և հանրամատչելի գրականության հայտերի ստացումը և դրանց համակարգումը, ամբողջացումը, ապա նախատեսված ծավալներով ապահովվում է անհրաժեշտ ուսումնական գրականության առաքումն ըստ հասցեների: Հայտերը ստացվում են Սփյուռքի կրթօջախներից` սահմանված ձևաչափով, ինչպես նաև համայնքների ղեկավարներից և ՀՀ դեսպանատներից:


11. «Հայկական սփյուռք-2013» տարեգրքի հրատարակում


«Հայկական Սփյուռք» տարեգիրքը ամփոփ ներկայացնում է Սփյուռքում տեղի ունեցած առավել հիշարժան ձեռնարկները, Հաաստանում և Սփյուռքում համահայկական կազմակերպությունների, հոգևոր կառույցների, Հայ համայնքների կրթամշակութային հաստատությունների, ՀՀ պետական մարմինների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված հիշարժան ծրագրերն ու միջոցառումները:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

20.09.2017  |  Ելույթներ

Հարգելի ներկաներ,


Այսօր մեկնարկում է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների հետ համատեղ իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը: