ԾՐԱԳԻՐ

ՀՀ սփյուռքի նախարարության 2013թ. աշխատանքային գործունեության 

 

1. Սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպում

Հայաստանում սփյուռքահայերի (իրաքահայեր, սիրիահայեր) ինտեգրման ծրագրերի իրականացում

*Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի ինտեգրումը դյուրացնող իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն,

*սփյուռքահայերի կրթական, մշակութային ինտեգրմանը նպաստող ծրագրերի մշակում և իրականացում, սիրիական ծրագրով գործող դպրոցի գործունեության ապահովմանն աջակցության ցուցաբերում,

*Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի ծրագրային նախաձեռնությունների խրախուսում, աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումներին:


2.Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» 2013թ. ծրագրի մշակում և իրականացում

Հայաստանի հետ Սփյուռքի երիտասարդության կապերի ամրապնդմանն աջակցություն, ազգային արժեհամակարգի և ազգային ինքնության գիտակցության ձևավորմանը նպաստում

* «Արի տուն» 2013 ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում (ծրագրի նպատակների, հիմնախնդիրների, մշակման իրավական հիմքերի, ակնկալվող արդյունքների, իրականացման սկզբունքների, իրականացմանն ուղղված գործողությունների, ֆինանսական ապահովման սահմանումների ներառմամբ)

* ծրագրի  իրականացում. ծրագրին սփյուռքահայ 13-20 տարեկան առնվազն 900 երիտասարդների մասնակցության ապահովում,

* ըստ հայտերի  ընտրված մասնակիցների` Հայաստան այցելության կազմակերպում, 

* ծրագրային միջոցառումների իրականացում, 


3. «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում

Սփյուռքի կազմակերպումը խթանելու նպատակով մասնագետների վերապատրաստում «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեության միջոցով

* սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում,

* լրագրողների ամառային դպրոց,

* երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց,

* հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ,

* ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:


4. Հայաստան-Սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում

Հայապահպանության և հայեցի դաստիարակության քարոզչություն, սփյուռքի հայ համայնքներում ուծացման վտանգի կասեցման գործընթացին նպաստում, հեռուստահաղորդումների ստեղծում, նախարարության գործունեության լուսաբանում, համահայկական տեղեկատվական համակարգի ստեղծում, Սփյուռքի հայ համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրազեկվածության, տեղեկատվության տարածման ապահովում

 

5. Սփյուռքագիտության ոլորտի համար մագիստրոսական կրթությամբ կադրերի պատրաստման նպատակով ուսանողական նպաստների և կրթաթոշակների տրամադրում

Սփյուռքագետների պատրաստմանն աջակցություն

* «Սփյուռքագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական ուսուցման պատվերների ձևակերպում


6. Սփյուռքագիտական հետազոտությունների կազմակերպում

Սփյուռքյան համայնքերի ուսումնասիրություն, հիմնախնդիրների վերհանում

* Սփյուռքի հայ համայնքների և հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրությունների, պատվերների ձևակերպում,                                                              

* թեմատիկ ուսումնասիրությունների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական բնութագրերի պատրաստում

 

7.  Մշակութային միջոցառումների իրականացում

Սփյուռքահայ երախտավորների ազգանպաստ գործունեության հանրահռչակում, Սփյուռքի հայկական մասնագիտական ներուժի  համախմբում և ներգրավում Հայաստանի զարգացման գործընթացին, հայ ազգային հիմնախնդիրների վերհանում և դրանց լուծման մեխանիզմների մշակում, Սփյուռքում հայապահպանության,  ինչպես նաև ՀՀ-ի զարգացման գործում ունեցած ներդրումների խրախուսում, Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծմանն աջակցություն,Մերձավոր Սփյուռքի հայ համայնքների ինքնակազմակերպմանը, հայ ազգային ինքնության շուրջ համախմբմանը,հայապահպանությանը, կրթական ծրագրերի իրականացմանը աջակցություն, Հայ համայնքների ճանաչողության մակարդակի բարձրացում,համայնքային խնդիրների վերհանում, Հայաստանի ներքին կյանքին սփյուռքի ներուժի ներգրավում և սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավում, ազգային նշանակության խնդիրների լուծման շուրջ Սփյուռքի ներուժի համախմբում, հայ ինքնության շուրջ համայնքերի միավորմանն ու համախմբանը, համայնքային ինքնակառավարման կառույցների ստեղծմանը նպաստում

*«Մեր մեծերը» նշանավոր անհատներին նվիրված ծրագրի մշակում և իրականացում,

( Արշակ Չոպանյանի  (141-ամյակ), Գևորգ Զ Չորեքչյանի (145-ամյակ), Վիլյամ Սարոյանի (105-ամյակ), Նիկոլ Աղբալյանի (140-ամյակ) անունները, ինչպես նաև Հայաստանի շախմատի հավաքականը:)

*Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ,

*Աջակցություն համայքների կայացմանը (ՀՀ խորհրդանիշերի ձեռքբերում),

*Աշխատանք սփյուռքի համայքներում (գործուղումների ծրագիր),

*Կրթամշակութային աջակցություն հայ համայքներին (տարածաշրջանային),

*Աջակցություն Մերձավոր սփյուռքի համայքներին,

*Սփյուռքի հայ համայքների ղեկավարների տարածաշրջանային հավաքներ (Հայաստանում կամ սփյուռքում),

*Հայկական սփյուռքի  գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ու տվյալների միասնական համակարգի ստեղծում

*ԱՊՀ հայ համայնքների կրթամշակութային զարգացում,

*Սփյուռքյան կառույցների և նշանավոր անհատների ծրագրերի իրականացում Հայաստանում


8. Հայաստանի Հանրապետությունում համահայկական համաժողովների անցկացում

Մասնագիտական համաժողովների կազմակերպում

*  հայ օտարագիր գրողների համաժողով

*հայ լոբբիստների համաժողով

* բանկիրների և ֆինանսիստների համահայկական 2-րդ համաժողով

* երիտասարդական կազմակերպությունների համահայկական ֆորում

* իրավաբանների համահայկական համաժողով


9. Համահայկական մրցանակաբաշխության անցկացում

Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար` կառույցների ու անհատների ունեցած ներդրման գնահատման և խրախուսման նպատակով առնվազն 3 մրցույթի անցկացում

*  «Մայրենիի պաշտպան»,

* «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն»,

* «Լավագույն մանկական ստեղծագործություն»՝ «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» և «Մայր իմ անուշ ու անգին» անվանակարգերով


10. Սփյուռքի հայկական համայնքներում գործող մշակութային խմբերի հետ համագործակցություն և համահայկական մշակութային ծրագրերի իրականացման ապահովում

Սփյուռքի և Հայաստանի ստեղծագործողների միջև մշակութային կապերի ամրապնդում, համատեղ ծրագրերի մշակում և իրականացում

* տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրերի իրականացում,

*հանրային իրազեկում,  

*միջոցառումների ժամանակացույց,

*իրականացված միջոցառումների վավերագրերի հավաքագրում, նյութերի հրապարակում, 

*միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունների, տեղեկանքների կազմում


11. Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ

Հայ հոգևոր մշակութային արժեքների հանրահռչակում, մատչելիության ապահովում, հայ ժողովրդի պատմության, մշակութային ժառանգության և նվաճումների ներկայացում,  հայ ազգային ինքնության արժեքների արմատավորում, Սփյուռք-Սփյուռք, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդում, Հայաստանի Հանրապետությունը` որպես Հայոց պետականության խորհրդանիշ և համայն հայության Հայրենիք ընկալելու գիտակցության արմատավորում, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդում, մասնագիտական քննարկումների կազմակերպում, լեզվական մերձեցում, թարգմանչական աջակցություն

*ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու օրաթերթի հրատարակում,

*հայոց լեզվի թարգմանչական ծրագրի զարգացում, փոխարկիչի նոր կոնցեպտերով համալրում,

*էլեկտրոնային գրադարանի համալրում, գործունեության վերահսկողություն


12. Ուսումնական և հանրամատչելի գրականության առաքում սփյուռքի համայնքների

Հայեցի կրթության, դաստիարակության, Հայոց պետականության գիտակցմանն ու հաղորդակցմանը նպաստում

*Պահանջարկի ուսումնասիրության արդյունքում` ուսումնական և հանրամատչելի գրականությամբ, նյութերով և պարագաներով ժամանակին և  նախատեսվող ծավալներով ապահովում,

 

13. «Հայկական սփյուռք-2012» տարեգրքի հրատարակում

Սփյուռքի հայ համայնքների գործունեության վերաբերյալ իրազեկում և լուսաբանում

*Տարեգրքի հրատարակման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում (ծրագրի նպատակների, հիմնախնդիրների, ակնկալվող արդյունքների, իրականացման սկզբունքների, ֆինանսական ապահովման սահմանումների ընգրկմամբ)

*սփյուռքյան կառույցների և անհատների գործունեության, հիշարժան դրվագների, ձեռքբերումների, հաջողությունների մասին տեղեկատվության հավաքում, ճշգրտում,  *«Հայկական Սփյուռք-2012» տարեգրքի նյութերի մշակում, հրատարակության համար խմբագրում,   *«Հայկական Սփյուռք-2012» տարեգրքի հրատարակման համար անհրաժեշտ պահանջներ ներառող, սահմանված ժամկետում տեխնիկական բնութագրի կազմում, 


14. ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպչական գործառույթների իրականացում

ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստերի կազմակերպում, նախարարության անձնակազմի կառավարման իրավական և կազմակերպչական գործառույթների իրականացում, նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարում,մտից և ելից փաստաթղթերի գրանցման և առաքման ապահովում, իրավական ակտերի նախածգերի մշակում

*Ատյանի նիստին քննարկվելիք հարցերի պատրաստում,

*նիստերի կազմակերպում,

*Նախարարության անձնակազմի թափուր պաշտոնների համալրում, 

*ՀՀ օրենսդրությանը համաձայն` մրցույթների, վերապատրաստումների, ատեստավորումների կազմակերպում,

*սահմանված ժամկետում հաշվապահական հաշվետվությունների ներկայացում, համապատասխան լիազոր մարմիններին,

*նախարարության փաստաթղթաշրջանառության ընթացքի սահմանված կարգով ապահովում,

* իրավական ակտերի նախագծերի մշակում

 

15.  Հայրենիք-Սփյուռք գործակցության ծրագրերի իրականացման ապահովում

«Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության ապահովում:

 

 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԳԻՉ, ԵՐԳԱՀԱՆ, ԲԱՐԵՐԱՐ, ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԱՐՈՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

 

Մեծահա՛րգ մաեստրո,


ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 93-րդ փառահեղ տարեդարձի առթիվ:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։