ԾՐԱԳԻՐ

ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. աշխատանքային գործունեության 



1.    Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների  «Արի տուն» ծրագիր

 

«Արի տուն» ծրագիրն իրականացվում է երկշաբաթյա փուլերով, որի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները` բնակվելով հյուրընկալ ընտանիքներում հնարավորություն են ունենում ճանաչել հայ ընտանիքի ավանդույթները, շփվել հայ երիտասարդության հետ, ծանոթանալ իրենց հասակակիցների հետաքրքրություններին, ստեղծել կապեր, շրջագայել և ծանոթանալ Հայաստանի պատմական տեսարժան վայրերին, բնության գեղատեսիլ անկյուններին, ունենալ բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր առնել Հայրենիքում, սովորել ազգային պարեր և երգեր, ինչպես նաև հասակակիցների հետ արդյունավետ ժամանակ անցկացնել «Արի տուն» ամառային ճամբարում:  Ծրագիրն իրականացվում  է 8 փուլով.

  • 1-ին փուլ`  հունիսի 10 - հունիսի 23,     
  • 2-րդ փուլ`  հունիսի 17 - հունիսի 30,     
  • 3-րդ փուլ`  հուլիսի 1- հուլիսի 14,
  • 4-րդ փուլ`  հուլիսի 8 - հուլիսի 21,  
  • 5-րդ փուլ`  հուլիսի 22 - օգոստոսի 4,                
  • 6-րդ փուլ`  հուլիսի 29 - օգոստոսի 11,             
  • 7-րդ փուլ`  օգոստոսի 12 - օգոստոսի 25,              
  • 8-րդ փուլ`  օգոստոսի 19 - սեպտեմբեր 1,         

 2.    «Իմ Հայաստան» փառատոն 

Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակույթի, մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, սատարել Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

  • «Հայ գրողների համահայկական համաժողով» ` ապրիլի 20-23-ը,     
  • «Պարարվեստի օրեր»` հունիսի  29-ից հուլիսի 10-ը (բացումը` հունիսի 29-ին, փակումը` հուլիսի 10-ին ),  
  •  «Երգչախմբային  արվեստի օրեր»` օգոստոսի 9-ից-օգոստոսի 14 
  • Անհատ կատարողների  ելույթներ` հուլիսի 31-օգոստոսի 5-ը, 
  • «Դուդուկի համահայկական փառատոն»` սեպտեմբերի 14-18-ը (բացումը` սեպտեմբերի 14-ին, փակումը` սեպտեմբերի 18-ին ),
  • «Լրագրողների  համահայկական VI համաժողով»` հոկտեմբերի 4-6-ը:

 3. Սփյուռքի նշանավոր անհատներին նվիրված` «Մեր մեծերը»  խորագրով մեծարման միջոցառումների կազմակերպում և անցկացում    


«Մեր մեծերը» ծրագիրը նպատակ ունի հայրենասեր անհատների, ազգային գործիչների ճանաչողությամբ և մեծարմամբ նպաստել երիտասարդ սերնդի մեջ ազգային իրական արժեքների նկատմամբ հայրենասիրության հետաքրքրության, արդյունքում` ազգային ինքնության  ձևավորման:

«Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում  Հայաստանում և Սփյուռքում իրականացվում են Սփյուռքի նշանավոր անհատների և կազմակերպությունների մեծարման միջոցառումներ, կազմակերպվում են հեռուստահաղորդումներ, տպագրվում են գրքեր, պատրաստվում են գրքույկներ, թերթեր, ձայնագրություններ և տեսահոլովակներ:

2012թ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված են՝

  • Սայաթ-Նովայի  /300 ամյակ/
  • Հովհաննես Բաղրամյանի  /115 ամյակ/
  • Հովսեփ Օրբելու  /125 ամյակ/
  • Գարեգին Հովսեփյանի  /145 ամյակ/
  • Գառզուի  /Գառնիկ Զուլումյան/  /105 ամյակ/ անունները:

4. «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն

 


 5.   Ուսումնական և հանրամատչելի գրականության հավաքում և առաքում համայնքներին

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է Սփյուռքին տրամադրվող ուսումնական և հանրամատչելի գրականության հայտերի ստացումը և դրանց համակարգումը, ամբողջացումը, ապա նախատեսված ծավալներով ապահովվում է անհրաժեշտ ուսումնական գրականության առաքումն ըստ հասցեների: Հայտերը ստացվում են Սփյուռքի կրթօջախներից` սահմանված ձևաչափով, ինչպես նաև համայնքների ղեկավարներից և ՀՀ դեսպանատներից:

 

6.    «Սփյուռք»  ամառային դպրոց

Ծրագրի նպատակն է Սփյուռքի համար կենտրոնացված ձևով Հայաստանը դարձնել հայոց լեզվի, հայ ազգային մշակույթի ուսումնասիրության և ուսուցիչների վերապատրաստման կենտրոն: Դպրոցը գործելու է ԵՊՀ բազայի վրա` 2-3 շաբաթ տևողությամբ, դասընթացների ձևով: Դպրոցն ունենալու է 5 բաժին.

  • Երիտասարդ առաջնորդների դպրոց.
  • Սփյուռքի լրագրողների դպրոց.
  • Հայոց լեզվի արագացված դասընթաց.
  • Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց.
  • Սփյուռքի մշակութային գործիչների, երգի, պարի ուսուցիչների, խմբավարների վերապատրաստման դասընթաց:

 7.    Աջակցություն համայնքների կայացմանը

Ծրագրի շրջանակներում ըստ պահանջի իրականացվում է հայկական խորհրդանիշների առաքում համայնքներ /զինանշան, դրոշ, հայոց այբուբեն, Հայաստանը ներկայացնող խտասալիկներ, ֆիլմեր, նկարներ և այլն/:


8.    Տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրեր

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են Հայաստանից մշակութային խմբերի այցելություններ տարածաշրջաններ և Սփյուռքից` Հայաստան, համերգային ծրագրերի իրականացում:


9.    Մասնակցություն ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի սփյուռքագետների պատրաստման գործընթացին

Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով 2009թ. նախարարության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել  է Սփյուռքագիտության ամբիոն` մագիստրոսական ծրագրով:

Ծրագրի շրջանակներում մշակվում են ուսանողներին ներկայացվող հետազոտությունների թեմաները, կազմակերպվում են դասաախոսություններ, պրակտիկաների ղեկավարում, ինչպես նաև լուծվում է տարեկան 12 ուսանողի վարձավճարի հարց:


10. Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ


11.  Ծրագրի շրջանակներում մշակվում են Սփյուռքի պատմության վերաբերյալ հետազոտման  8-10 թեմաներ և պատվիրվում են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներին,  ԵՊՀ-ին,  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին: Հրատարակված աշխատանքները ուղարկվում են Սփյուռքի հայ համայնքներ:

 

12. Տեղեկատվական նյութերի /ֆիլմեր, տեսահոլովակներ, հոդվածներ, հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, գովազդ/ պատրաստում կամ պատվիրում, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի հրապարակման և կայքի սպասարկման աշխատանքների վերահսկողության և համապատասխան նյութերի տրամադրում տեղական և Սփյուռքի հայ մամուլի հրապարակումների ուսումնասիրություն և ամփոփում:

 

13. ԱՊՀ հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրերի մշակում և իրականացման աշխատանքների համակարգում:

 

 

ՀՀ կառավարության նիստում 2011թ. հաստատվել է ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը:

Համայնքները աջակցության կարիք ունեն կրթության գործի կազմակերպման, մշակութային շփումների և համահայկական ծրագրերում ներգրավվելու հարցերում: Ծրագրից բխող միջոցառումները նախատեսում են ուծացման դեմ պայքարի, հայապահպանության ուղղությամբ գործնական քայլերի իրականացում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են.

  • ԱՊՀ երկրների հայ­­կա­կան կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում տեղե­րում.
  • ռուսախոս և ուկ­րա­ինախոս հայերի միջավայ­րում հայագի­տա­կան առարկաների ու­սուց­ման ծրագրերի, դասագրքերի, ուսումնա­մե­թոդական նյութերի ձեռքբերում և տրամադրում համայնքներին.
  • աջակցություն հայկական համայնքներում մեկօրյա դպրոց­ների ցանցի ընդ­լայնմանը.
  • «Հայ ասպետ» հե­ռուս­տա­խա­ղի կազմակեր­պում տա­րա­ծա­շրջա­նի հայկական կրթօ­ջախ­ների աշակերտների մասնակցությամբ.
  • հայրենագիտա­կան առարկաների գծով աշա­կերտական օլիմ­պի­ա­­դաների և շարա­դրու­թյան մրցույ­թ­ների կազմակերպում համայնք­ներում.
  • ԱՊՀ երկրների բու­­հերի հայ ուսանողների ու­սում­նական, արտադրական, նախա­դիպ­լոմային պրակտիկայի կազ­մա­կերպում Հայաստա­նում.
  • աջակցություն տա­րածաշրջանի կրթական հաստատություննե­րում հայագիտա­կան կենտ­րոն­ների հիմնման, գի­տա­կրթական հաստա­տութ­յուն­ներում ուսում­նական ծրագրերում հայագիտական դա­ս­­­ըն­թացի ներդրման գործին.
  • Հայաստանի մշա­կու­թային համույթների, ստեղ­­­ծագործական խմբե­­­­րի, անհատ կատա­րողների համերգների, ներկայացումների կազ­մա­կերպում համայնք­նե­րում.
  • Տարածաշրջանում  գործող հայկական  երիտասար­դա­կան կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք-հանդիպումների կազմա­կերպում.
  • Տարածաշրջանի թատերախմբերի և գեղարվեստական ինքնագոր­ծունեության համույթ­ների մասնակցությամբ «Ես իմ անուշ Հայա­ս­տանի» ամենամյա փառատոնի կազմա­կերպում.
  • Տարածաշրջանի հայկա­կան լրատվամիջոց­ների հեն­քի վրա ՀՀ սփյուռքի նախարարության   «Հա­յերն այսօր» էլեկտրո­նա­յին բազմալեզու օրաթերթի թղթակցային կե­տերի ստեղծում.
  • ծրագրի իրակա­նաց­ման պատասխանատու անձանց գործուղումներ տարա­ծաշրջա­նի հայ համայնքներ:

 

14. Իրաքահայերի ինտեգրման ծրագրի իրականացում

Ծրագրի շրջանակներում իրականացվում են ՀՀ-ում բնակվող իրաքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումներ, մասնագիտական կողմնորոշման,  լեզվի ուսուցման դասընթացներ:

 

15. Հարավային /Լատինական/ Ամերիկայի հայ համայնքներին կրթամշակութային խնդիրների լուծման աջակցության ծրագիր

Ծրագրի շրջանակներում իրականացվում են մշակութային խմբերի այցելություններ տարածաշրջանային համայնքներ, գրքերի, ֆիլմերի, խտասալիկների առաքում և այլն:

 

16. «Հայկական սփյուռք 2012թ.» տարեգրքի տպագրություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայկական Սփյուռք» տարեգիրքը ամփոփ ներկայացնում է Սփյուռքում տեղի ունեցած առավել հիշարժան ձեռնարկները, Հաաստանում և Սփյուռքում համահայկական կազմակերպությունների, հոգևոր կառույցների, Հայ համայնքների կրթամշակութային հաստատությունների, ՀՀ պետական մարմինների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված հիշարժան ծրագրերն ու միջոցառումները:

 

17. Սփյուռքի հայագիտական կենտրոնների ղեկավարների համաժողովի կազմակերպում

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բոլոր երկրների հայագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք, որի ընթացքում, ի թիվս քննարկվող հարցերի, կամփոփվեն նաև «Լավագույն հայրենագիտական կենտրոն» մրցանակաբաշխության արդյունքները:

 

18. «Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարան»

Ծրագրով նախատեսվում է ներկայացնել հայկական սփյուռքը` վիրտուալ տարբերակով:

 

19. Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը թարգմանչական ծրագիր

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել բարդ մասնագիտական տեքստերի արագ և որակյալ թարգմանություն: Ծրագրով նախատեսվում է ընդլայնել թարգմանչական ծրագրի շտեմարանը:

Կայք՝ translator.am

 

20. Էլեկտրոնային գրադարանի համալրում

«էլեկտրոնային գրադարան» ծրագրի շրջանակներում ստեղծվելու և անընդհատ համալրվելու են համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսները: Ծրագրի նպատակն է` համահայկական հայալեզու էլեկտրոնային գրադարանի ստեղծումը: 

Կայք՝ lib.mindiaspora.am

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: