2010թ. ծրագրեր

 

1. Սփյուռքի երիտասարդների Հայաստան պարբերական այցելությունների` «Արի Տուն» 2010թ. ծրագրի մշակում և իրականացում:
ՀՀ կառավարության 11.03.2010թ. N9 արձանագրային որոշմամբ հավանության են արժանացել «Սփյուռքի երիտասարդության դեպի Հայաստան պար­բերական այցելությունների «Արի տուն»  2010 թվականի  ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Կրկնակի ավելացել է ծրագրի մասնակիցների թիվը` 2009թ. 307-ի փոխարեն  այս տարվա 6 փուլերի արդյունքում Հայաստան այցելեց սփյուռքահայ 560 երիտասարդ: Ընդլայնվել է մասնակցության երկրների աշխարհագրությունը, 2009-ին  14 –ից 2010-ին հասնելով 26-ի:  Հետադարձ արձագանք է գտել սփյուռքահայ երիտասարդների հայաստանյան ընտանիքներում  հյուրընկալությունը. մի շարք երկրներից ցանկություն են հայտնել իրենց ընտանիքներում ընդունել Հայաստանի հյուրընկալ ընտանիքների երիտասարդների: Դեկտեմբերին Հոլանդիայում հյուրընկալվեց հայաստանյան ընտանիքների երիտասարդների խումբը:
Այս տարի Երևանից բացի 150 սփյուռքահայ երիտասարդների հյուրընկալվել են Արարատի, Արմավիրի Կոտայքի և Արագածոտնի մարզերում: 2011թ. ծրագրին մասնակցելու է 800 երիտասարդ, ծրագիրն իրականացվելու է նաև հյուրընկալ ընտանիքների և ճամբարային համակարգի զուգորդմամբ:

 

2. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի ծրագրի մշակում և իրականացում:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրային միջոցառումներին   մասնակցել են  շուրջ 1500 անհատ կատարողներ, գեղարվեստական խմբեր, արվեստագետներ` աշխարհի տարբեր երկրներից: Իրականացվել են 34 միջոցառումներ, որոնցից` մի շարք մասնագիտական համահայկական համաժողովներ, կատարողական արվեստի օրերը Երևանում և մարզերում,  Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված կերպարվեստի համահայկական ցուցահանդեսը, Մոսկվայի հայկական թատրոնի, Բեյրութի ՀԲԸՄ հայ երիտասարդական ընկերակցության «Վահրամ Փափազյան»-ի անվ. թատրոնի հյուրախաղերը, պարուսույցների վարպետության դասընթացները, երգչախմբային երաժշտության քնարերգության համերգներ, հայաստանյան և սփյուռքյան թատրոնների ներկայացումներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:

 

3. Մասնագիտական համաժողովների, գիտաժողովների կազմակերպում:
Տարվա ընթացքում կազմակերպվել է 11 համահայկական համաժողովներ և միջոցառումներ,այդ թվում`
«Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում», «Մշակութային ցեղասպանություն» գիտաժողովները,
«Արևմտահայերեն միասնական դասագրքերի ստեղծման սկզբունքները» գիտաժողովը և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողովը,
«Հայրենիք-Սփյուռք հարաբերություններ» և «Հայրենադարձության հայեցակարգ և «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենք» միջազգային կլոր սեղաններ` միջազգային փորձագետ ներկայացուցիչների մասնակցությամբ,
Շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան,
Սփյուռքահայ կերպարվեստի գործիչների «Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» համահայկական համաժողովը,
Սփյուռքահայ շրջանավարտների համահայկական առաջին հավաքը,
«21-րդ դարի մարտահրահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը,
Ֆինանիսիտների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը:

 

4. 2010թ. ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության` «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթի աշխատանքների համակարգում  և կազմակերպում;
«Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության «Լավագույն հայկական կրթօջախ» և «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրցույթներին մասնակցեցին  համապատասխանաբար 62`  31 մեկօրյա և 31 ամենօրյա կրթօջախներ և 56 լրատվամիջոց: Մրցույթների արդյունքներն ամփոփվել են ս. թ. հոկտեմբերին:                                

 

5. Սփյուռքահայ նշանավոր անհատների մեծարման միջոցառումների` «Մեր մեծերը» ծրագրի կազմակերպում և անցկացում:
Այս տարի  ծրագիրը նվիրված էր ազգային անվանի գործիչներ Միսակ Մանուշյանի, Վարդգես Սուրենյանցի, Պողոս Նուբարի, Լազարյան եղբայրների, Մխիթար Սեբաստացու, Լևոն Շանթի մեծարմանը: Մեծարման ավելի քան երկու տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում և Սփյուռքում: ՀՀ բուհերում, Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում, ինչպես նաև ԼՂՀ-ի, սփյուռքահայ համայնքների կրթօջախներում կազմակերպվել են համաժողովներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, համերգներ, բաց դասեր: Վերահրատարակվել է 1977թ. Վենետիկում լույս տեսած Մ. Սեբաստացի լուսանորոգ և ռահվիրահ» գիրքը: «Արարատ» հեռուստաալիքով ցուցադրվել է ծրագրում ընդգրկված մեծերին նվիրված հեռուստահաղորդումների շարք:

 

6. Մայրենիի տարի ծրագրի իրականացում

ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով  2010 թվականը հայտարարվել Հայաստանում և Սփյուռքի համայնքներում բազմաթիվ միջոցառումներ` հանդիսություններ, գիտելիքի և է  Մայրենիի տարի: Կազմակերպվել են հանդիսավոր տոնակատարություն, երթ, այցելություն Մ. Մաշտոցի գերեզման, դպրության սեպտեմբերյան տոներ, հայ գրքին, հայ տպագրությանը, մեծանուն գրողների և բանաստեղծների մեծարման երեկոներ, նշանավոր հայագետներին նվիրված ցերեկույթներ, լեզվաձոնի հանդեսներ, հանդիպումներ հայ գրական գործիչների և հայ լրագրողների հետ, մանկական ստեղծագործությունների, աշակերտական շարադրությունների, նկարների մրցույթներ, ցուցահանդեսներ, տասնյակ բաց դասեր:

 

7. Սփյուռքի հանրակրթական հաստատությունները, համայնքային կազմակերպությունները ուսումնական, մանկական, գեղարվեստական, գիտահանրամատչելի գրականությամբ, ՀՀ խորհրդանիշերով ապահովման կազմակերպում:
Աշխատանքներ են տարվել հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգման ուղղությամբ, դրանցից` ՀՀ ԿԳՆ Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, Սփյուռքի կրթօջախներին դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ծրագրերի իրականացման, Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովի իրականացման ուղղությամբ::
Իրականացվել են «Սփյուռք» տարեգիրք պարբերականի հրատարակման  և «Ուսումնական և հանրամատչելի գրականության հավաքագրում և առաքում համայնք­ներին» ծրա­գ­րերը:
Հրատարակվել է «Սփյուռք 2009» տարեգիրքը` 3000 օրինակով, տրամադրվել է աշխարհի 50 երկրների հայկական կազմակերպութուններին և համայնքային կառույցներին:
Զգալիորեն ավելացել է Սփյուռքին տրամադրվող գրականության ծավալը: 2010թ. Սփյուռքի կրթօջախներին, մշակութային հաստատություններին են տրամադրվել շուրջ 52.000 կտոր գրականություն, ուսումնաօժանդակ նյութեր: Միայն ՀՀ ՍՆ միջոցով ՀՀ ԿԳՆ են փոխանցվել 63 հայտեր:
Նախարարությունը կազմակերպել է նաև գիտահանրամատչելի, գեղարվեստական, մանկական գրականության հավաքագրում և առաքում. շուրջ 10.500 կտոր գրականություն: Սփյուռքյան կառույցներին են առաքվել նաև ՀՀ խորհրդանիշեր:

 

8. Մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնմանն ուղղղված  աշխատանքների իրականացում: «Քույր դպրոցներ» ծրագիր:
Եվրոպայի, ՌԴ և ԱՊՀ տարածաշրջանների երկրների հայ համայնքներում ստեղծվել են ավելի քան մեկ և կես տասնյակ մեկօրյա դպրոցներ:
Հայաստանի և Սփյուռքի շուրջ 2 տասնյակ կրթօջախների միջև <Քույր դպրոցներ> ծրագրով հաստատվել է համագործակցություն:

 

9. ՀՀ բուհերի, միջին մասնագիտական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների ուսումնառության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքների կազմակերպում:
Մշակվել է սփյուռքահայ ուսանողների հետ տարվող աշխատանքների հայեցակարգ: հայեցակարգ: Ստեղծվել է ՀՀ բուհերի, միջին մասնագիտական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների խորհուրդ:

 

10. «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիր:
Մշակվել է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողների ճեմուղի ստեղծելու ծրագիրը: Օրենքով սահմանված կարգով  հայտարարվել է մրցույթ, հաղթող ճանաչված կազմակերպությունը ներկայումս իրականացնում է ծրագիրը:

 

11. «Հայաստան-Սփյուռք» թեմատիկ տեսախորհրդաժողովների, հեռուստակամուրջների կազմակերպում:
Կազմակերպվել են Երևան-Բեյրութ` «Ռադիո Սևան»-ի, Երևան-Անջելես` Դավթյան-Մայրամյան կրթական հիմնադրամի, Երևան-Մոսկվա` Մոսկվայի և Կիևի հայկական երիտասարդական կազմակերպությունների, Եկատերինբուրգի հայ համայնքի, Ուրալի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի հետ տեսախորհրդակցություններ:

 

12.  Ազգահավաքի ու հայրենադարձության խթանում:
ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ի նիստում հավանության է արժանացել Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը: Մշակվել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Աշխատաքներ են տարվել տարածաշրջանների հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդներ ստեղծելու և համապատասխան ծրագրեր մշակելու  ուղղությամբ:
Մշակվել է 2011թ. նախատեսվող Սփյուռքի համայնքների և կազմակերպությունների ղեկավարների համահայկական համաժողովի ծրագիր-ժամանակացույցը:

1. Սփյուռքի երիտասարդների Հայաստան պարբերական այցելությունների` <Արի Տուն> 2010թ. ծրագրի մշակում և իրականացում:

ՀՀ կառավարության 11.03.2010թ. N9 արձանագրային որոշմամբ հավանության են արժանացել <Սփյուռքի երիտասարդության դեպի Հայաստան պար­բերական այցելությունների <Արի տուն>  2010 թվականի  ծրագիրը և միջոցառումների ցանկը:

Կրկնակի ավելացել է ծրագրի մասնակիցների թիվը` 2009թ. 307-ի փոխարեն  այս տարվա 6 փուլերի արդյունքում Հայաստան այցելեց սփյուռքահայ 560 երիտասարդ: Ընդլայնվել է մասնակցության երկրների աշխարհագրությունը, 2009-ին  14 –ից 2010-ին հասնելով 26-ի:  Հետադարձ արձագանք է գտել սփյուռքահայ երիտասարդների հայաստանյան ընտանիքներում  հյուրընկալությունը. մի շարք երկրներից ցանկություն են հայտնել իրենց ընտանիքներում ընդունել Հայաստանի հյուրընկալ ընտանիքների երիտասարդների: Դեկտեմբերին Հոլանդիայում հյուրընկալվեց հայաստանյան ընտանիքների երիտասարդների խումբը:

Այս տարի Երևանից բացի 150 սփյուռքահայ երիտասարդների հյուրընկալվել են Արարատի, Արմավիրի Կոտայքի և Արագածոտնի մարզերում: 2011թ. ծրագրին մասնակցելու է 800 երիտասարդ, ծրագիրն իրականացվելու է նաև հյուրընկալ ընտանիքների և ճամբարային համակարգի զուգորդմամբ:  

  2. <Մեկ ազգ, մեկ մշակույթ> համահայկական մշակութային փառատոնի ծրագրի մշակում և       

   Իրականացում:

<Մեկ ազգ, մեկ մշակույթ> համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրային միջոցառումներին   մասնակցել են  շուրջ 1500 անհատ կատարողներ, գեղարվեստական խմբեր, արվեստագետներ` աշխարհի տարբեր երկրներից: Իրականացվել են 34 միջոցառումներ, որոնցից` մի շարք մասնագիտական համահայկական համաժողովներ, կատարողական արվեստի օրերը Երևանում և մարզերում,  Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված կերպարվեստի համահայկական ցուցահանդեսը, Մոսկվայի հայկական թատրոնի, Բեյրութի ՀԲԸՄ հայ երիտասարդական ընկերակցության <Վահրամ Փափազյան>-ի անվ. թատրոնի հյուրախաղերը, պարուսույցների վարպետության դասընթացները, երգչախմբային երաժշտության քնարերգության համերգներ, հայաստանյան և սփյուռքյան թատրոնների ներկայացումներ և բազմաթիվ այլ միջոցառումներ:

3. Մասնագիտական համաժողովների, գիտաժողովների կազմակերպում:

Տարվա ընթացքում կազմակերպվել է 11 համահայկական համաժողովներ և միջոցառումներ,այդ թվում`

<Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում>, <Մշակութային ցեղասպանություն> գիտաժողովները,

<Արևմտահայերեն միասնական դասագրքերի ստեղծման սկզբունքները> գիտաժողովը և <Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում> համաժողովը,

<Հայրենիք-Սփյուռք հարաբերություններ> և <Հայրենադարձության հայեցակարգ և <Հայրենադարձության մասին> ՀՀ օրենք> միջազգային կլոր սեղաններ` միջազգային փորձագետ ներկայացուցիչների մասնակցությամբ,

Շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան,

Սփյուռքահայ կերպարվեստի գործիչների <Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը> համահայկական համաժողովը,

Սփյուռքահայ շրջանավարտների համահայկական առաջին հավաքը,  

<21-րդ դարի մարտահրահրավերները. տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը> լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը,

  Ֆինանիսիտների և բանկիրների համահայկական առաջին համաժողովը: 

4. 2010թ. ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության` <Լավագույն հայկական կրթօջախ> մրցույթի աշխատանքների համակարգում  և կազմակերպում; 

<Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար> մրցանակաբաշխության <Լավագույն հայկական կրթօջախ> և <Լավագույն հայկական լրատվամիջոց> մրցույթներին մասնակցեցին  համապատասխանաբար 62`  31 մեկօրյա և 31 ամենօրյա կրթօջախներ և 56 լրատվամիջոց: Մրցույթների արդյունքներն ամփոփվել են ս. թ. հոկտեմբերին:                                  

5. Սփյուռքահայ նշանավոր անհատների մեծարման միջոցառումների` <Մեր մեծերը> ծրագրի կազմակերպում և անցկացում:

Այս տարի  ծրագիրը նվիրված էր ազգային անվանի գործիչներ Միսակ Մանուշյանի, Վարդգես Սուրենյանցի, Պողոս Նուբարի, Լազարյան եղբայրների, Մխիթար Սեբաստացու, Լևոն Շանթի մեծարմանը: Մեծարման ավելի քան երկու տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել Հայաստանում և Սփյուռքում: ՀՀ բուհերում, Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում, ինչպես նաև ԼՂՀ-ի, սփյուռքահայ համայնքների կրթօջախներում կազմակերպվել են համաժողովներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, համերգներ, բաց դասեր: Վերահրատարակվել է 1977թ. Վենետիկում լույս տեսած Մ. Սեբաստացի լուսանորոգ և ռահվիրահ> գիրքը: <Արարատ> հեռուստաալիքով ցուցադրվել է ծրագրում ընդգրկված մեծերին նվիրված հեռուստահաղորդումների շարք: 

 

6. Մայրենիի տարի ծրագրի իրականացում ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով  2010 թվականը հայտարարվել Հայաստանում և Սփյուռքի համայնքներում բազմաթիվ միջոցառումներ` հանդիսություններ, գիտելիքի և է  Մայրենիի տարի: Կազմակերպվել են հանդիսավոր տոնակատարություն, երթ, այցելություն Մ. Մաշտոցի գերեզման, դպրության սեպտեմբերյան տոներ, հայ գրքին, հայ տպագրությանը, մեծանուն գրողների և բանաստեղծների մեծարման երեկոներ, նշանավոր հայագետներին նվիրված ցերեկույթներ, լեզվաձոնի հանդեսներ, հանդիպումներ հայ գրական գործիչների և հայ լրագրողների հետ, մանկական ստեղծագործությունների, աշակերտական շարադրությունների, նկարների մրցույթներ, ցուցահանդեսներ, տասնյակ բաց դասեր: 

7. Սփյուռքի հանրակրթական հաստատությունները, համայնքային կազմակերպությունները ուսումնական, մանկական, գեղարվեստական, գիտահանրամատչելի գրականությամբ, ՀՀ խորհրդանիշերով ապահովման կազմակերպում:

Աշխատանքներ են տարվել հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգման ուղղությամբ, դրանցից` ՀՀ ԿԳՆ Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, Սփյուռքի կրթօջախներին դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ծրագրերի իրականացման, Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովի իրականացման ուղղությամբ::

Իրականացվել են <Սփյուռք> տարեգիրք պարբերականի հրատարակման  և <Ուսումնական և հանրամատչելի գրականության հավաքագրում և առաքում համայնք­ներին> ծրա­գ­րերը:

Հրատարակվել է <Սփյուռք 2009> տարեգիրքը` 3000 օրինակով, տրամադրվել է աշխարհի 50 երկրների հայկական կազմակերպութուններին և համայնքային կառույցներին:

Զգալիորեն ավելացել է Սփյուռքին տրամադրվող գրականության ծավալը: 2010թ. Սփյուռքի կրթօջախներին, մշակութային հաստատություններին են տրամադրվել շուրջ 52.000 կտոր գրականություն, ուսումնաօժանդակ նյութեր: Միայն ՀՀ ՍՆ միջոցով ՀՀ ԿԳՆ են փոխանցվել 63 հայտեր:

Նախարարությունը կազմակերպել է նաև գիտահանրամատչելի, գեղարվեստական, մանկական գրականության հավաքագրում և առաքում. շուրջ 10.500 կտոր գրականություն: Սփյուռքյան կառույցներին են առաքվել նաև ՀՀ խորհրդանիշեր: 

8. Մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնմանն ուղղղված  աշխատանքների իրականացում: <Քույր դպրոցներ> ծրագիր: 

Եվրոպայի, ՌԴ և ԱՊՀ տարածաշրջանների երկրների հայ համայնքներում ստեղծվել են ավելի քան մեկ և կես տասնյակ մեկօրյա դպրոցներ: 

Հայաստանի և Սփյուռքի շուրջ 2 տասնյակ կրթօջախների միջև <Քույր դպրոցներ> ծրագրով հաստատվել է համագործակցություն:

9. ՀՀ բուհերի, միջին մասնագիտական հաստատություններում սովորող սփյուռքահայ ուսանողների ուսումնառության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքների կազմակերպում:

Մշակվել է սփյուռքահայ ուսանողների հետ տարվող աշխատանքների հայեցակարգ: հայեցակարգ: Ստեղծվել է ՀՀ բուհերի, միջին մասնագիտական հաստատությունների սփյուռքահայ ուսանողների խորհուրդ:

10. <Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում> ծրագիր:

Մշակվել է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողների ճեմուղի ստեղծելու ծրագիրը: Օրենքով սահմանված կարգով  հայտարարվել է մրցույթ, հաղթող ճանաչված կազմակերպությունը ներկայումս իրականացնում է ծրագիրը:

11. <Հայաստան-սփյուռք> թեմատիկ տեսախորհրդաժողովների, հեռուստակամուրջների կազմակերպում:

Կազմակերպվել են Երևան-Բեյրութ` <Ռադիո Սևան>-ի, Երևան-Անջելես` Դավթյան-Մայրամյան կրթական հիմնադրամի, Երևան-Մոսկվա` Մոսկվայի և Կիևի հայկական երիտասարդական կազմակերպությունների, Եկատերինբուրգի հայ համայնքի, Ուրալի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի հետ տեսախորհրդակցություններ:

12.  Ազգահավաքի ու հայրենադարձության խթանում: 

   ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ի նիստում հավանության է արժանացել Հայրենադարձության գործընթացի 

   կազմակերպման հայեցակարգը: Մշակվել է <Հայրենադարձության մասին> ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացվել է ՀՀ կառավարություն:

Աշխատաքներ են տարվել տարածաշրջանների հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդներ ստեղծելու և համապատասխան ծրագրեր մշակելու  ուղղությամբ:

Մշակվել է 2011թ. նախատեսվող Սփյուռքի համայնքների և կազմակերպությունների ղեկավարների համահայկական համաժողովի ծրագիր-ժամանակացույցը:
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: