2009թ. ծրագրեր

 

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու օրաթերթի հրատարակում

 

Գաղթօջախների պատմություն Հայկական նոր համայնքների ձեւավորման, կայացման եւ համագործակցության պատմական ուսումնասիրություններ: Նոր եւ հին համայնքների համագործակցության խնդիրներ եւ առանձնահատկություններ:

 

Սփյուռքահայ գաղթօջախներից տարբեր հիշարժան իրադարձությունների, միջոցառումների վերաբերյալ  հավաքագրված տեղեկատվություններով «ՍՓՅՈՒՌՔ» տարեգիրք-պարբերականի հրատարակում եւ տարածում

 

«Մեծարման օր» միջոցառումների կազմակերպում Սփյուռքի ՀՀ Ազգային հերոսների պատվին` Ալեք Մանուկյան, Շառլ Ազնավուր, Քըրք Քրքորյան

 

ՀՀ-ում ճարտարապետների, բանկիրների, իրավաբանների, կերպարվեստի բնագավառի  ներկայացուցիչների համահայկական առաջին համաժողովների կազմակերպում եւ անցկացում

 

Սփյուռքի երիտասարդության Հայաստան այցելության պարբերական ծրագիր

 

Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման կազմակերպման նպատակով ԵՊՀ-ում ստեղծել սփյուռքագիտության ամբիոն

 

Հայոց լեզվի թարգմանչական ծրագրի մշակում, կազմում եւ կիրարկում` արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը: Ծրագրի տարածում Սփյուռքում

 

Կրթամշակութային, համայնքային և հայապահպանության գործին նվիրված` համայնքում հեղինակություն վայելող անձանց մասնակցությամբ գործնական հեռավար կոնֆերանսներ

 

Մանկական հրատարակություններ սփյուռքահայ երեխաների համար, հեքիաթներ, պատմվածքներ, առակներ եւ այլ հետաքրքրաշարժ ուսուցողական նյութեր, դրանց առաքումը

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամների այցելություններ Հայաստան` ակադեմիայի ժողովներին, գիտական կոնֆերանսներին եւ գիտական ոլորտներում իրականացվող համատեղ աշխատանքներին մասնակցելու նպատակով

 

Սփյուռքի գաղթօջախների պատմության ուսումնասիրման, հետազոտությունների անցկացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտում ձեւավորել Սփյուռքի բաժին

 

 


 

 

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու օրաթերթի հրատարակում

 

1.Իրավիճակի նկարագրություն

«Հայերն այսօր» ամենօրյա էլեկտրոնային թերթի հիմնական նպատակն է Հայաստան-Սփյուռք ընդհանուր լրատվական դաշտ ստեղծելու միջոցով նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Ինչպիսին են այսօր հայերը, ինչ հոգսեր ու խնդիրներ ունեն, ինչպես են լուծում իրենց խնդիրները եւ ինչ հնարավորություն ունեն իրենց խնդիրները լուծելու համար. ահա այս հարցերի պատասխաններն է թերթը փորձում գտնել եւ ներկայացնել հայությանը երկիր առ երկիր, քաղաք առ քաղաք: «Հայերն այսօր» թերթի նախագծի իրականացումը, զարգացումն ու հաջողությունը բավականին լուրջ քայլ կլինի սփյուռքահայությանը իրականում համախմբելու եւ միասնական համահայկական լրատվական դաշտի գաղափարը իրատեսական դարձնելու գործում:

 

2.Հիմնախնդիրներ

Սփյուռքի հայկական համայնքներում կատարվող մշակութային, քաղաքական, տնտեսական   իրադարձությունները, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների դժվարությունները եւ ձեռքբերումները, հայկական կառույցների աշխատանքը սովորաբար կա'մ վատ են ներկայացվում, կա'մ էլ ընդհանրապես չեն ներկայացվում  թե' Հայաստանում, եւ թե' ողջ Սփյուռքում: Ստվերում է մնում Սփյուռքում ապրող, աշխարհի տարբեր երկրներում բնակվող ճանաչված, տարբեր բնագավառներում լուրջ հաջողությունների հասած, ինչպես նաեւ մեծահարուստ հայերի մասին տեղեկատվութունը, ինչը Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մոտ առաջացնում է  տեղեկատվական կտրվածություն Հայաստանից օտարվածության, չճանաչված լինելու, չգնահատվածության իրավիճակ:

 

3.Լուծման եղանակներ

«Հայերն այսօր» թերթը կարող է լայնորեն լուսաբանել Սփյուռքի հայկական համայնքներում կատարվող մշակութային, քաղաքական, տնտեսական իրադարձությունները, վեր հանել եւ ներկայացնել Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների դժվարությունները եւ ձեռքբերումները, միշտ իրազեկ լինել եւ հայտնել  Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների  հետ կատարվող դեպքերի մասին, մշտապես պատմել Սփյուռքում ապրող հայազգի բարերարների եւ նրանց կատարած բարեգործությունների մասին, հարցազրույցների միջոցով հայությանը եւ ազգային նշանակության խնդիրների մասին /Ցեղասպանության հարց, ղարաբաղյան հարց եւ այլն/ օտարերկրյա լրատվամիջոցներում տեղ գտած լրատվության` ռուսերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն աղբյուրներից: Այսօր այս ամենը չի արվում, կամ արվում է վատ, մասնակի ու չհամակարգված:

 

4.Արդյունքի նկարագրություն

«Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու օրաթերթի ստեղծում եւ ամենօրյա սպասարկում:

 

Գաղթօջախների պատմություն: Հայկական նոր համայնքների ձեւավորման, կայացման եւ համագործակցության պատմական ուսումնասիրություններ: Նոր եւ հին համայնքների համագործակցության խնդիրներ եւ առանձնահատկություններ:

 

1.Իրավիճակի նկարագրություն

Այսօր Հայաստանում փոքր-ինչ թյուր պատկերացումներ կան հայկական Սփյուռքի վերաբերյալ: Մասանավորապես Սփյուռքի գաղթօջախների ձեւավորման, հին եւ նոր Սփյուռքի փոխհարաբերությունների, Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախի մշակութային, ավանդույթային և կենցաղային առանձնահատկությունների, հայկական գաղթօջախներում տեղի ունեցող միգրացիոն հոսքերի և ժողովրդագրության, Սփյուռքում հայկական կազմակերպությունների գործունեության ու հեռանկարների և այլ խնդիրների վերաբերյալ:

 

2.Հիմնախնդիրներ

Սփյուռքի հայկական գաղթօջախները պարբերաբար ենթարկվում են դինամիկ փոփոխությունների, որոնք կարիք ունեն պարբերական ուսումնասիրությունների:

Ժամանակակից Սփյուռքի և նրանում առկա հիմնախնդիրների վերաբերյալ չափազանց քիչ են հիմնարար գիտական աշխատությունները:

 

3.Լուծման եղանակներ

Գիտական հաստատությունների, մասնագիտացված կենտրոնների, աշխատանքային խմբերի միջոցով Սփյուռքի գաղթօջախներում գիտական համակարգված ուսումնասիրությունների իրականացում և դրանց հրապարակման ապահովում` հետագա գործնական կիրառման նպատակով:

 

4.Արդյունքի նկարագրություն

Արդյունքում մշակվում և հրատարակվում են գիտական հիմնարար աշխատություններ, գրքույկներ և տեղեկատվական նյութեր, որոնք գիտաուսումնական նպատակով կիրառելի կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում և հայագիտական կենտրոններում:

 

 

Սփյուռքահայ գաղթօջախներից տարբեր հիշարժան իրադարձությունների, միջոցառումների վերաբերյալ  հավաքագրված տեղեկատվություններով «ՍՓՅՈՒՌՔ» տարեգիրք-պարբերականի հրատարակում եւ տարածում

 

1.Իրավիճակի նկարագրություն

Հայաստանը եւ Սփյուռքը սնվում են ընդհանուր պատմամշակութային արմատներից եւ հզոր են մեկը մյուսով` Հայաստանի  առջեւ կանգնած մարտահրավերները Սփյուռքինն են, իսկ Սփյուռքի հիմանխնդիրը` Հայաստանինը: Հայ ժողովրդի հզորությունը բոլոր հայերի հավաքական, միասնական հզորությունն է եւ պետք է ավելանա ամենուր: Հետեւաբար, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումն ուղղված է Հայաստանի եւ Սփյուռքի զարգացմանն ու հզորացմանը, հայ ժողովրդի տարբեր հատվածների կարողությունների բազմապատկմանն ու ուժեղացմանը, վերաբաշխման բացառմանը եւ հայկական հաշվեկշիռ աճին:

 

2.Հիմնախնդիրներ

Համագործակցելով սփյուռքյան կազմակերպությունների հետ` անհրաժեշտ է ապահովել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը  նպաստող տեղեկատվական բոլոր մեխանիզմները, ինչպես նաև դրանց ներդաշնակությունը այլ ոլորտներում և բնագավառներում վարվող պետական քաղաքականության գերակայություններին` Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման քաղաքականությունն իրականացնող միջոցառումների և դրանց արդյունքների շարունակական մոնիտորինգի, կանոնավոր գնահատման և ներառման միջոցով:

 

3.Լուծման եղանակներ

Հաղթահարել հայկական Սփյուռքի մասին առկա կարծրատիպերը, իրական պատկերացում ունենալ տարբեր պատմական, աշխարհաքաղաքական, մշակութային միջավայրերում գտնվող հայ մարդու մասին՝ աշխարհասփյուռ հայության հատվածների իրական կարիքները կանոնավոր կերպով գնահատելու, հաշվառելու, պատմությունն ու գործունեությունը ուսումնասիրելու միջոցով:

 

4.Արդյունքի նկարագրություն

Տարեկան մեկ անգամ լույս տեսնող և Սփյուռքի բոլոր գաղթօջախներ առաքվող «ՍՓՅՈՒՌՔ» տարեգիրք, որը պարունակում է աշխարհի տարբեր անկյուններում հաստատված մեր հայրենակիցների գործունեության հիշարժան դրվագներ, ձեռքբերումներ, հաջողությունների մասին նյութեր և տեղեկատվություն: Տարեգիրքը գունավոր է և տպագրվելու է չորս լեզուներով` անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն:

 

 

«Մեծարման օր» միջոցառումների կազմակերպում Սփյուռքի ՀՀ Ազգային հերոսների պատվին` Ալեք Մանուկյան, Շառլ Ազնավուր, Քըրք Քրքորյան

 

1.Իրավիճակի նկարագրություն

Սփյուռքում հայապահպանության, հայ ինքնության պահպանման գործում, Հայաստանի Հանրապետությանը տարբեր ժամանակներում և տարբեր ծրագրերով մատուցած նշանակալի ծառայություններ և մեծ ավանդ են ունեցել համահայկական կառույցներն ու հարյուրամյա կազմակերպությունները, ՀԲԸՄ, Գալուստ  Կյուլպենկյան հիմնարկությունը, Համազգային հայ կրթական  եւ մշակութային միությունը, Հայ օգնության միությունը, Հայկական միացյալ հիմնադրամը, Լինսի  հիմնադրամը, հայրենակցական միությունները, ինչպես նաեւ հայ մեծանուն անհատներ և երախտավորներ:

 

2.Հիմնախնդիրներ

Հայաստանը Սփյուռքում հաճախ ընկալվում է որպես աղետի գոտի, որին պետք է միայն նյութական եւ ֆինանսական օգնություն ցույց տալ: Հայաստանաբնակները եւ սփյուռքահայերը միմյանց լավ չեն ճանաչում, ապրել եւ մեծացել են տարբեր քաղաքակրթություններում: Հետեւաբար տարբեր է գործակցության գերակայությունների ընկալումը Հայաստանում եւ Սփյուռքի տարբեր հատվածներում:

 

3.Լուծման եղանակներ

Սփյուռքի բազմաթիվ երախտավոր անհատների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ Հայաստանում հանրության համար անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան տեղեկատվական միջոցառումներ: Անհրաժեշտ է ներկայացնել հայապահպանությանն ուղղված աշխատանքների այն ամբողջությունը, որն իրականացվում է Սփյուռքում: Նմանատիպ միջոցառումները խթան կհանդիսանան հայապահպանության գործին և Սփյուռքում կդիտվեն որպես կատարված աշխատանքների բարոյական գնահատական:

 

4.Արդյունքի նկարագրություն

Հայաստան-Սփյուռք փոխճանաչողական լրացուցիչ հնարավորություններ: Հայտնի հայ անհատների կյանքի ու գործունեության լուսաբանում; Հայաստանում կատարած նրանց աշխատանքների պատշաճ ներկայացում; Սփյուռքի տարբեր հեղինակավոր հայ անհատների համախմբումը հետագա ծրագրերի իրականացման և գործակցության զարգացման շուրջ:

 

 

ՀՀ-ում ճարտարապետների, բանկիրների, իրավաբանների, կերպարվեստի բնագավառի  ներկայացուցիչների համահայկական առաջին համաժողովների կազմակերպում եւ անցկացում

 

1.Իրավիճակի նկարագրություն

Հայ ժողովրդի երկու հատվածները համախմբելու նպատակով 1999-ին, 2002-ին եւ 2006-ին Երեւանում հրավիրվեցին «Հայաստան-Սփյուռք» համահայկական խորհրդաժողովներ, կազմակերպվեցին եւ անցկացվեցին Համահայկական մարզական խաղեր, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոներ, գրողների, երիտասարդների հավաքներ, հայագիտական եւ մասնագիտական համահայկական գիտաժողովներ եւ այլն: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր եւ միջոցառումներ`երիտասարդության, մշակույթի, կրթության, գիտության, գործարարության եւ այլ ոլորտներում: Մի շարք համահայկական նախագծեր դարձել են ավանդական, ընդլայնվել է դրանց մասնակցության աշխարհագրությունը:

 

2.Հիմնախնդիրներ

Ժամանակակից աշխարհում հայկական ճարտարապետության ներկայացման, զարգացման, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների վերականգման, պատմաճարտարապետական մեկնաբանությունների եւ հայագիտության ոլորտում դրանց խորը ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա: Այն նաեւ «Հայկական Բրենդի» մի բաղկացուցիչ մաս է:

Հայաստան-Սփյուռք գործակցության այս ոլորտներում էական քայլեր դեռևս չեն իրականացվել, և անհրաժեշտ է խթանել նաև համագործակցությունը Հայաստանի և Սփյուռքի ճարտարապետների միջեւ:

 

3.Լուծման եղանակներ

ՀՀ-ում կազմակերպել և անցկացնել առաջին համահայկական համաժողովներ: Համաժողովի օրակարգը, քննարկման ենթակա առաջնային խնդիրները,կազմակերպման առանձնահատկությունները պետք է քննարկել համապատասխան մասնագիտական միությունների հետ: 

 

4.Արդյունքի նկարագրություն

Ծրագիրը հնարավորություն կտա գնահատել Սփյուռքում ճարտարապետական մասնագիտական ներուժը, հավաքագրել Սփյուռքի պատմա-ճարտարապետական արժեք ներկայացնող  հայկական հուշարձանների վերաբերյալ տեղեկատվական բավարար տվյալներ, ինչպես նաեւ հետագա համագործակցության եւ այդ շրջանակներում կոնկրետ ծրագրերի իրականացումը:

 

 

Սփյուռքի երիտասարդության Հայաստան այցելության պարբերական ծրագիր

 

1.Իրավիճակի նկարագրություն

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գերակա խնդիրներից է երիտասարդության շրջանում կապերի ձևավորման և ամրապնդմանն ուղղված համալիր ծրագրերը: Տարբեր երկրների մշակութային ազդեցությունների պարագայում, Սփյուռքի հայ երիտասարդների համար Հայաստանն ու հայ իրականությունը տեսական պատկերացումներից և գիտելիքներից բացի, կարիք ունեն նաև գործնական շփումների:

Համահայկական  ամենատարբեր ծրագրեր ժամանակ առ ժամանակ նպաստել են փոխադարձ այցելություններին, սակայն դրանք չունեն պարբերական բնույթ: Շատ հաճախ նյութական եւ ֆինանսական երկուստեք սուղ միջոցները չեն բավարարում նմանատիպ ծրագրերը շարունակական եւ ավանդական դարձնելուն:

 

2.Հիմնախնդիրներ

Սփյուռքի եւ հայրենիքի երիտասարդների միջեւ թույլ կապեր:

Հայաստանի եւ հայ իրականության վերաբերյալ Սփյուռքում առկա ոչ լիարժեք կամ սխալ պատկերացումներ: Հայաստանում լինելու  սփյուռքահայ երիտասարդության ցանկությունների իրականացման համար շատ սփյուռքահայ ընտանիքներ չունեն համապատասխան հնարավորություններ:

Հայաստանը Սփյուռքում հաճախ ընկալվում է որպես աղետի գոտի, որին պետք է միայն նյութական եւ ֆինանսական օգնություն ցույց տալ: Հայաստանաբնակները եւ սփյուռքահայերը միմյանց լավ չեն ճանաչում, ապրել եւ մեծացել են տարբեր քաղաքակրթություններում: Հետեւաբար տարբեր է գործակցության գերակայությունների ընկալումը Հայաստանում եւ Սփյուռքի տարբեր հատվածներում:

 

3.Լուծման եղանակներ

Համահայկական կազմակերպությունների, դպրոցների եւ այլ կառույցների միջոցով կազմակերպել Սփյուռքի տարբեր գաղթօջախների երիտասարդներին /14-ից 30 տարեկան/ 20-ից 30 օրյա այցելություններ Հայաստան` հայոց լեզվի ուսումնասիրման, իրենց հասակակիցների հետ շփումների եւ ՀՀ պատմամշակութային հուշարձաններին ու հայոց պատմությանը ծանոթանալու համար: Անհրաժեշտ է աջակցել նոր շփումների, կապերի եւ հարաբերությունների ձեւավորմանը: Միաժամանակ ծրագրի արդյունավետությունը, մասնակիցների շրջանակները ընդլայնելու եւ ֆիանանսական ծախսերը նվազեցնելու նպատակով նախատեսվում է այն իրականացնել ՀՀ-ում հյուրընկալ ընտանիքների մասնակցությամբ:

Յուրաքանչյուր ամիս մինչ 100 հոգուց բաղկացած երիտասարդական խմբերի ձեւավորում Սփյուռքի տարբեր գաղթօջախներում եւ խմբերի ամսեկան այցերի կազմակերպում:

ՀՀ տարբեր մարզերում հյուրընկալ ընտանիքների բազայի ձեւավորում, ընտրություն եւ ծրագրում ընդգրկելու նպատակով համապատասխան պայմանագրերի կնքում: Ծրագրի գլխավոր նպատակն է նաեւ ընտրել եւ բերել Հայաստան այն հայ երիտասարդներին, ովքեր նախկինում չեն եղել հայրենիքում:

 

4.Արդյունքի նկարագրություն

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, երիտասարդության շրջանում կապերի ամրապնդման,  տնտեսական, մշակութային, սոցիալական, կրթական և այլ ոլորտների նոր ձեռնարկների հնարավորություններ: Հայաստանի նկատմամբ Սփյուռքում առկա պատկերացումների ամբողջացում: Հայապահպանությանը խթանող էական լիցքեր: Զբոսաշրջության ավելացման լրացուցիչ խթան:

 

 

Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման կազմակերպման նպատակով ԵՊՀ-ում ստեղծել սփյուռքագիտության ամբիոն

 

1.Իրավիճակի նկարագրություն

Հայաստան-Սփյուռք   գործակցության   գարգացման   քաղաքականություն   իրականացնող մարմիններն են սփյուռքի   նախարարությունը, ՀՀ ԿԳՆ, ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանր, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը, ՀՀ կառավարությանև առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Աժ արտաքին քաղաքականության եւ Սփյուռքի մշտական հանձնաժողովը, Հայաստան համահայկական հիմնադրաամը։ Հայաստան–Ափյուռք գործակցության զարգացման քաղաքականության գործառույթներն իրականացվում են այդ կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից։ Վերը նշված պաշտոնյաները պատասխանատու են Հայաստան-Սփյուոք գործակցության շրջանակներում տեղեկատվության կառավարման եւ պետական մարմինների գործունեության համակարգման: Դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության, Հայաստան-Սփյուռք գործակցության գարգացման    քաղաքականության պարբերական վերանայման:   Գործակցության շրջանակներում     միջազգային իրավական գործիքների կիրառման, ներպետական օրենսդրության կատարելագործման, ընթացակարգերի ներդրման, համահայկական կառույցների եւ Սփյուռքի կազմակերպությունների հետ համագործակցության, հայագիտության զարգացման առանձին գործառույթների  համար։  Նշված գործառույթները  բազմաթիվ  եւ տարաբնույթ են. իսկ դրանց իրականացման  պատասխանատու մասնագետներից պահանջվում են մասնագիտական գիտելիքներ։ Հետեւաբար, Հայաստան-Սփյուռք գործակցության արղյունավետությունը մեծապես պայմանավորված է նշված մասնագետների մասնագիտական կարողություններով։

 

2.Հիմնախնդիրներ

Հայաստանի անկախացումից ի վեր նշված մասնագետների համար կագմակերպվել են վերապատրաստման աոանձին դասընթացներ, որոնք սակայն հիմնականում վերաբերել են Հայաստան-Սփյուոք գործակցության որոշ տարրերի եւ չեն ապահովել մասնագիտական ամբողջական տեղեկատվության հասանելիությունը: Ավելին, Հայաստանում օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխությունները, ինչպես նաեւ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրը, գլոբալ մարտահրավերներն ու հնարավորությունները պահանջում են Հայաստան–Սփյուռք գործակցության   իրականացմանը ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստում։ Վերապատրաստման հաստատություններն ունեն սահմանափակ կարողություններ Հայաստան-Սփյուռք գործակցության իրականացման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստման համար։ Հետեւաբար անհրաժեշտ է զարգացնել դրանց ինստիտուցիոնալ կարողությունները։

 

3.Լուծման եղանակներ

Հայաստան-Սփյուոք գործակցության ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները պետք է լուծվեն մասնագետների ուսուցման շարունակական վերապատրաստման համակարգի  միջոցով։  Ընդ որում, մասնագետների ուսուցման  շարունակական գործընթացները   կազմակերպչական առումով,   բնույթով եւ խնդիրներով   տարբերվում   են։   Ուսուցումը   սկզբնական   փուլում նախատեսվում է հիմնականում կազմակերպել պետության կողմից հիմնադրված բարձրագույն մասնագիտական     կրթության     հաստատությունների     միջոցով։ Պետության կողմից ֆինանսավորման ծավալները կորոշվեն մասնագետների նկատմամբ ձեւավորված պահանջարկի կանխատեսվող ցուցանիշի հիման վրա։ Ուսուցման գործընթացի ֆինանսավորումը հիմնականում պետք  է ապահովվի պետության միջոցների հաշվին պետական պատվերի եւ պետական նպաստների համակարգերի միջոցով։ Այս նպատակով հայագիտություն մասնագիտությունր պետք է ներառվի պետության կողմից ֆինանսավորվող մագիստրոսական   ծրագրերում։ ՀՀ ԿԳՆ-ի հետ համաձայնեցնելով  ՀՀ սփյուռքի նախարարությունը կսահմանի ուսուցմանը ներկայացված պահանջներր։ Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում մասնագետների շարունակական վերապատրաստման խնդիրը լուծվում է գործատուի պետության կողմից, որր միակողմանիորեն փոփոխում է Հայաստան–Սփյուռք գործակցության զարգացման համակարգը եւ նշված պաշտոնները զբաղեցնող մասնագետներին ներկայացվող մասնագիտական պահանջները. հետեւաբար նաեւ ֆինանսավորում է վերապատրաստման հետ կապված ծախսերը:

 

4.Արդյունքի նկարագրություն

Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում մասնագետների ուսուցման խնդիրը համապատասխան պաշտոններ զբաղեցնելուն հավակնող որակյալ մասնագետների պատրաստումն է բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսական ծրագրերում «Սփյուռքագիտություն մասնագիտությունր ներառելու, ինչպես նաեւ այլ հարակից թեմաների մշակման ու ներդրման միջոցով։

Արդյունքում հնարավոր կլինի պատրաստել մագիստրոսներ Սփյուռքագիտություն մասնագիտությունից։

ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում մտցվում է նոր դասընթաց` հայ Գաղթօջախների պատմություն:

Ինչպես նան ամբիոնի գիտական կարողությունները կներդրվեն Սփյուռքում տարբեր գաղթօջախների հոգեոր-մշակութային, պատմական և սոցիալական ուսումնասիրությունների իրականացման գործում։

 

 

Հայոց լեզվի թարգմանչական ծրագրի մշակում, կազմում եւ կիրարկում` արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը: Ծրագրի տարածում Սփյուռքում

 

1.Իրավիճակի նկարագրություն

Սփյուռքի լինելիության, գոյության կռվանը հայոց լեզուն է: Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման խնդիրը օրակարգային է. սփյուռքահայերի ստվար հատվածը չի տիրապետում հայերեն լեզվին կամ տիրապետում է մասնակի, իսկ Սփյուռքի որոշ համայնքներում հայերեն լեզվի գործածումը սահմանափակվում է բանավոր խոսքով՝ հաճախ ոչ գրական: Անհրաժեշտ է հայկական գաղթօջախներում, ընտանիքներում հայ մանուկների մանկական գրականության, հայկական հեքիաթների, պատկերազարդ այբբենարանների, առակների, ավանդապատումների յուրացման  գործին:

 

2.Հիմնախնդիրներ

Հայերենի   վատ   կամ   սահմանափակ   իմացությունը   չպետք է որեւէ կերպ   խոչընդոտի գաղթօջախի հասարակական-քաղաքական կյանքում հայ մարդու ներգրավումն ու լիարժեք մասնակցությունր։ Լինելով հայկական ինքնության զարգացման անկյունաքարը, հայոց լեզվի իմացությունը չպետք է  խտրականության հիմք դառնա Սփյուռքի գաղթօջախներում, այլ պետք է ընկալվի նախեւառաջ որպես Սփյուռքի հայկական համայնքների ինտեգրման միջոց։ Արևմտահայերենի խնդիրը չպետք է խոչընդոտի Սփյուռքի լիարժեք ներդաշնակության ապահովման համար:

 

3.Լուծման եղանակներ

Համահայկական միջոցառումները և նախաձեռնությունները պետք է կրթամշակութային լիցքեր և խթաններ հաղորդեն սփյուռքահայությանը` ընդլայնելով դրանց մշակմանն ու իրականացմանը հայկական կազմակերպությունների մասնակցությունը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնի մշակույթի և հայագիտության տարածման պատասխանատվությունր։ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է լիարժեք կերպով կիրառվեն հեռավար ուսուցման կազմակերպման համար։ Անհրաժեշտ է մշակել ծրագրեր, դասընթացները դարձնել էլեկտրոնային, վերապատրաստել մասնագետներ և սկսել հեոավար ուսուցում։

 

4.Արդյունքի նկարագրություն

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Սփյուռքի մեր շատ հայրենակիցներին հաղորդակցվել արեւելահայերեն գրականությանը, տեղեկատվական նյութերին, էլեկտրոնային մամուլին: Միաժամանակ այն նորամուծություն կարող է լինել հայերենի հեռավար ուսուցման համար։ ՚Ծրագիրը նաև լավ հնարավորություն կլինի արևելահայերենի և արևմտահայերենի միջև առկա անջրպետը հաղթահարելու համար։

 

 

Կրթամշակութային, համայնքային և հայապահպանության գործին նվիրված` համայնքում հեղինակություն վայելող անձանց մասնակցությամբ գործնական հեռավար կոնֆերանսներ

 

1.Իրավիճակի նկարագրություն

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային դրույթների իրականացման համար կարեւորագույն նշանակություն ունի նաեւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, որի միջոցով տարբեր նշանակության հարցերի շուրջ կազմակերպվող տեսակոնֆերանսները ուղիղ շփման եւ մասնագիտական կարծիքների փոխանակման արդյունավետ ուղի են:

 

2.Հիմնախնդիրներ

Գոյություն ունեն բազմաբովանդակ հիմնախնդիրներ, որոնք շատ հաճախ հրապարակային եւ ուղիղ քննարկումների, կարծիքների փոխանակման, լավագույն փորձի կամ հրատապ խնդիրների աջակցության վերհանման կարիք ունեն:

 

3.Լուծման եղանակներ

Հեռավար տեսակոնֆերանսները` տարբեր տարածաշրջաններում գործող հայկական կազմակերպությունների, մասնագիտական եւ համայնքային միավորությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման հնարավորություններ են տալիս: Այն արդյունավետ է նաեւ ուղիղ կապի հաստատման եւ փոխադարձ ճանաչողության համար:

 

4.Արդյունքի նկարագրություն

Խնդիրների վերհանում, լուծման ուղիների որոնում, աջակցության ծրագրերի եւ համագործակցության համաձայնությունների ձեռքբերում:

 

 

Մանկական հրատարակություններ սփյուռքահայ երեխաների համար, հեքիաթներ, պատմվածքներ, առակներ եւ այլ հետաքրքրաշարժ ուսուցողական նյութեր, դրանց առաքումը

 

1.Իրավիճակի նկարագրություն

Սփյուռքի լինելիության, գոյության կռվանը հայոց լեզուն է: Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման խնդիրը օրակարգային է. սփյուռքահայերի ստվար հատվածը չի տիրապետում հայերեն լեզվին կամ տիրապետում է մասնակի, իսկ Սփյուռքի որոշ համայնքներում հայերեն լեզվի գործածումը սահմանափակվում է բանավոր խոսքով՝ հաճախ ոչ գրական: Անհրաժեշտ է հայկական գաղթօջախներում, ընտանիքներում հայ մանուկների մանկական գրականության, հայկական հեքիաթների,պատկերազարդ այբբենարանների,առակների,ավանդապատումների յուրացման  գործին:

 

2.Հիմնախնդիրներ

Սփյուոքի հայ մանուկների համար, տվյալ երկրների նախակրթական և կրթական համակարգերում ուսումնառելը, մշակութային ազդեցությունը, Հայաստանից և հայ իրականությունից կտրված լինելը ժամանակի ընթացքում նպաստում է ուծացմանն ու հայկական արժեքներից հեռանալուն: Շատ համայնքներում ու համակարգված հայերենի կրթական ծրագրերը, որոշ տեղերում նաև դրանց բացակայությունը խոչընդոտում է հայոց պատմության, ավանդույթների, հեքիաթների, հետաքրքրաշարժ տեղեկատվության, ուսուցողական նշանակության նյութերի ուսումնասիրմանը:      

 

3.Լուծման եղանակներ

Անհրաժեշտ է նախապատրաստել  և  հրապարակել  մանկական համապատասխան գրականություն և տարածել դրանք Սփյուոքի գաղթօջախներում։

 

4.Արդյունքի նկարագրություն

Սփյուռքի հայ մանուկների համար հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմությաև, ավանդույթների, հեքիաթների, առակների իմացության, հետաքրքրաշարժ տեղեկատվության և հանրամատչելի մանկական գրականության մշակում և կիրառում։

 

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամների այցելություններ Հայաստան` ակադեմիայի ժողովներին, գիտական կոնֆերանսներին եւ գիտական ոլորտներում իրականացվող համատեղ աշխատանքներին մասնակցելու նպատակով

 

1.Իրավիճակի նկարագրություն

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման nւղղությամբ ՀՀ կառավարության ծրագիրը ընդունում է մի շարք գերակայություններ, այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրում գտնվող մշակութային արժեքների հաշվառումը, սփյուռքահայ արվեստագետների ներգրավումը Հայաստանի մշակութային դաշտ, հայագիտության արդի եւ հեռանկարային հիմնահարցերի լուծմանը, տնտեսության եւ  այլ ոլորտների գիտատար ճյուղերի զարգացմանն ուղղված  գիտական ծրագրերի մշակումն ու իրագործումը:

 

2.Հիմնախնդիրներ

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, ԼՂՀ հիմնախնդրի լուծման գործընթացի արդարացի ներկայացման, ՀՀ գիտության բազմազան ոլորտների ներկայացման և զարգացման գործում մեծ է գիտնականների եւ հետազոտողների դերը։ Այդուհանդերձ, Սփյուռքի հայ գիտնականների եւ հետազոտողների հետ կապերը, նրանց մասնակցության ներգրավումը ՀՀ-ում իրականացվող գիտական ծրագրերին դեռևս թույլ են եւ չեն կրում շարունակական բնույթ, ինչը թույլ չի տալիս ըստ արժանավույն ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը։ Կարևորվում է նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում մասնագետների համար ուսումնական այցերի եւ կարճաժամկետ աշխատանքային գործուղումների կազմակերպումը Սփյուռքի հետ գործակցության լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաեւ այդ երկրների համապատասխան մասնագետների այցեր Հայաստանի Հանրապետություն Սփյուռքի հետ գործակցության զարգացման հիմնահարցերով գիտագործնական պարապմունքներ անցկացնելու համար։

 

3.Լուծման եղանակներ

Անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի եւ Սփյուռքի գիտնականների միջեւ համագործակցությունը, գիտության ոլորտում ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը, տարբեր ծրագրերով կազմակերպել գիտության ոլորտի ներկայացուցիչների այցերը Հայաստան։

 

4.Արդյունքի նկարագրություն

Հայաստան-Սփյուռք      գործակցության      զարգացում      գիտության      բնագավառներում, հայագիտության, Սփյուռքագիտության խթանում եւ զարգացում, տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման նպատակով հայկական գիտական մտքի ներգրավում:

 

 

Սփյուռքի գաղթօջախների պատմության ուսումնասիրման, հետազոտությունների անցկացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտում ձեւավորել Սփյուռքի բաժին

 

1.Իրավիճակի նկարագրություն

Հայագիտությունը գիտությունների համակարգ է, որր ձևավորվել է  դեռեւս XVIII–րդ դարի սկզբին, թեեւ հետաքրքրությունը Հայաստանի և հայերի նկատմամբ սկսել է հնագույն ժամանակներից։ Այն ընդգրկում  է հայ աշխարհագրությունը, լեզվաբանությունը, պատմագիտությունը, ազգագրությունր, բանահյուսությունը, հնագրությունր, ադբյուրագիտությունը, դրամագիտությունը, արձանագրագիտությունր, գրականագիտությունր, բժշկագիտությունը, հնագիտությունը, իրավագիտությունը, տնտեսագիտությունր, մատենագիտությունը, փիլիսոփայությունը, արվեստագիտությունր։ Խորհրդային Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի գիտնականները, լեզվաբանները զբաղվել են հայոց լեզվի պատմահամեմատական ուսումնասիրությամբ, հայոց լեզվի պատմության, բարբառագիտության, բառարանագիտության, ընդհանուր լեզվաբանության և այլ հետազոտություններով։ Առանձնակի   զարգացում է ապրել   հնագիտությունը։   Արվեստագիտության   բնագավառում հատկապես ծավալվել է հայկական ճարտարապետության ուսումնասիրությունր։ Ուշադրության կենտրոնում են եղել հայ ժողովրդի պատմությունը, հայոց լեզվի ուսումնասիրությունը, հայ հին եւ նոր գրականությունը, բանահյուսությունը, արվեստը, պատմական աշխարհագրությունն ու քարտեզագրությունը, ազգագրությունը և այլն։ Շատ հայագետներ զբաղվել են հայոց պատմության առանձին ժամանակաշրջանների կամ հարցերի ուսումնասիրությամբ: Ուսումնասիրվել է նաեւ 1915թ. հայոց ցեղասպանության պատմությունը։ Հայաստանում գործում են մի շարք հայագիտական կենտրոններ և կագմակերպություններ, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություններ, Երեւանի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնը, Համշեն հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունը, Նորավանք հասարակական կազմակերպությունը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության, արեւելագիտության, պատմության ինստիտուտները, ՀՀ ԿԳՆ Գիտության խորհուրդը, հայ դասական մատենագիտության էլեկտրոնային գրադարանը եւ այլն։

 

2.Հիմնախնդիրներ

Հայագիտության զարգացման ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության գերակա ուղղություններն են ՀՀ-ում եւ արտերկրում գտնվող հայագիտական հաստատությունների հետ, հայագիտական նյութերի հայթայթումը եւ դրանց համակարգումը,տեղեկատվական միջավայրերի ձեւավորումը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը: Նշված ուղղություններով հիմնական խնդիրներն են.

նպաստել համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ արվեստի դերի եւ տեղի ամրապնդմանը, զարգացնել հայագիտական տեղեկատվայնացման միջավայրը ներքին եւ արտաքին համակարգչային ցանցերում, զարգացնել Հայ տպագիր մատենագրությունը, զարգացնել հայագիտության ոլորտում ընդգրկված կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունները, մշակել եւ իրականացնել հայագիտական տեղեկագրի, ժողովածուների, գրքերի, հանրագիտարանների, պարբերականների, մատենագիտական շարքերի հրատարակումներ:

 

3.Լուծման եղանակներ

Հայագիտության եւ մասնավորապես Սփյուռքագիտության ոլորտներում վերոհիշյալ  խնդիրների իրականացման համար պետք է որդեգրել համապատասխան խնդիրների լուծման հետեւյալ միջոցներն ու ուղիները.

-հայկական մշակութային համաշխարհային բազմադարյան արժեքների եւ հուշարձանների գույքագրման, դրանց ֆիզիկական եւ բարոյական վիճակի գնահատման, ՀՀ-ում եւ արտերկրում պետական եւ մասնավոր գրադարանների, արխիվային հաստատությունների զարգացման, դրանց համալրման, գույքագրման, թվայնացման, մատենագիտական  ձեռնարկների ստեղծման, էլեկտրոնային գրադարանների ձեւավորման միջոցով:

-հայագիտական համակարգի տեղեկատվական, ծրագրային ապահովման համակարգում մուտքագրման, մատենագիտության եւ պատկերագիտության կազմման եւ գույքագրման քարտեզագիտության, կենսագրական նյութերի, ազգագրության եւ բանահյուսության զարգացման, առանձնակի երկրների ազգային կենտրոնների հետ կապ հաստատելու, տվյալների փոխզարգացման գործընթացը կազմակերպեկու, տվյալների օպերատիվ փոխանակման ոլորտում հայկական  մշակութային նորանոր արժեքներ հայտնաբերելու, ինչպես նաեւ այլ նպատակների համար օգտագործված մինչեւ այժմ անհայտ հայկական մշակութային արժեքներ բացահայտելու միջոցով:

-շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ  հայագիտության զարգացման պետական ռազմավարություն մշակելու  հայագիտության բարձիթողի վիչակում գտնվող ոլորտները հստակեցնելու եւ դրանց զարգացման, ՀՀ-ում եւ արտերկրում հայագիտական կրթական եւ գիտական հաստատությունների տեղեկատվայնացման միջոցով:

 

4.Արդյունքի նկարագրություն

Գիտական կազմակերպություններում` ՀՀ ԳԱԱ սփյուռքագիտության բաժանմունք-կենտրոնի եւ Սփյուռքի բաժնի ստեղծում, թեմատիկ պատվերների ապահովում, գիտական վերլուծությունների եւ հետազոտությունների կատարում, գիտական տեղեկատվական  կարողությունների հզորացում, գաղթօջախների պատմության մշակում, Սփյուռքի պատմության ամբողջացում, համայնքների առանձնահատկությունների բացահայտում, հայկական հարցին ուղղված գիտական մեկնաբանություններ եւ հիմնավորումներ, հեռանկարային ծրագրերի եւ առաջնահերթությունների առաջադրում:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: