Նորություններ

Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջում ուսուցանվում է ութ մասնագիտություն

Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջը Հայաստանի հնագույն միջնակարգ մասնագիտական կրթօջախներից է եւ ունի ավելի քան 70 տարվա պատմություն: Քոլեջի տնօրեն Անահիտ Մելքոնյանի հավաստմամբ, այս ուսումնական հաստատությունում հայաստանիցների կողքին միշտ էլ սովորել են արտասահմանցի եւ սփյուռքահայ ուսանողներ:

Քոլեջում 2009/2010թթ. ուսումնական տարվա ընդունելույթունը կատարվում է «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ», «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ», «Կոսմետիկա եւ դիմահարդարման արվեստ», «Շրջակա միջավայրի պահպանում եւ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործում», «Արտադրանքի սերտիֆիկացում եւ համապատասխանության հավաստում» «Կենսաքիմիական արտադրություն» եւ «Օրգանական նյութերի անալիտիկ հսկում» մասնագիտություններով: Ընդ որում, հայաստանցիների եւ արտասահմանցիների ուսման վարձը հավասարեցված է:

Միջնակարգ կրթության բազայի վրա «Դեղագործություն», «Շրջակա միջավայրի պահպանում եւ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործում», «Արտադրանքի սերտիֆիկացում եւ համապատասխանության հավաստում» «Կենսաքիմիական արտադրություն» եւ «Օրգանական նյութերի անալիտիկ հսկում» մասնագիտություններով ուսման տեւողությունը 3 տարի է, իսկ մնացած մասնագիտությունների պարագայում` 2 տարի: Ոչ լրիվ միջնակարգ կրթության բազայի վրա ուսման տեւողությունը մեկ տարով ավելի է:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: