Նորություններ
Նոյեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լոնդոնաբնակ հայ գործարար, «Թաթեոսյան Լոնդոն» ընկերության հիմնադիր Ռոբերտ Թաթեոսյանին:
ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնում Վ. Վիլսոնին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը ս.թ. նոյեմբերի 18-ին կազմակերպեց Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանի` Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին նվիրված դասախոսություն:
Նոյեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսավոր արարողությունը:
Նոյեմբերի 11-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հեթական նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նոյեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին:




