Նորություններ
Դեկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրված բարերար Վարդ Ալեքսանյանի (Եգիպտոս) և հայագետ, մանկավարժ Հակոբ Չոլաքյանի (Սիրիա) պարգևների հանձման հանդիսավոր արարողությունը:
Դեկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսը:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մասնակցությամբ նախարարությունում կայացավ կոմպոզիտոր Արա Գևորգյանի, երգչուհիներ Զարուհի Բաբայանի, Արմինե Նահապետյանի, երաժիշտներ Վարազդատ Խաչումյանի և Սևակ Ամրոյանի մամուլի ասուլիսը Բրազիլիայում, Արգենտինայում և Ուրուգվայում կազմակերպված բարեգործական համերգների վերաբերյալ:
ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվում է Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում դեկտեմբերի 8-ին «Քվանտ» վարժարանում կայացավ բաց դաս:
Նոյեմբերի 30-ին ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից կազմակերպված «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության «Մայրենիի լավագույն ուսուցիչ»,
ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով Սփյուռքի հայկական համայնքում առաջին անգամ կազմակերպվեցին հայկական պարային կոլեկտիվների պարուսույցների վարպետության դասընթացներ Հայրենիքից մեկնած պարուսույցի կողմից:




