Նորություններ

Արիտունցիների շապիկն ու գլխարկը կրելու պատվին արժանացավ ևս 165 սփյուռքահայ

Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն 2010» ծրագրի 3-րդ փուլի բացման արարողությունը: Նախարար Հրանուշ  Հակոբյանը մեծ սիրով և ջերմությամբ  բարի գալուստ մաղթեց աշխարհի 18 երկրներից ժամանած 165 երիտասարդներին` նշելով, որ բոլորը շատ սպասված և սիրված են Հայրենիքում:


Արարողությանը ներկա էին  արտաքին գործերի փոխնախարար  Կարինե Ղազինյանը, Արմավիրի և Արարատի փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանն ու  Սամվել Մինասյանը:  Նախարարը խորին շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքներին և  փոխմարզպետներին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև դիմեց մասնակից արիտունցիներին` կոչ անելով նրանց  սրտերը լայն բաց անել և վայելել Հայրենիքն իր ամբողջ հմայքով:


Իրենց  խոսքն ասելու ցանկություն հայնտեցին նաև ծրագրի մասնակիցները` բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության  այս նախաձեռնությունը:


Այնուհետև ծրագրի ավանդույթի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության  գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարյանը, ընտրելով Չեխիայից ժամանած  փոքրիկ մասնակից Վլադիմիրին, նրան  զգեստավորեց  արի տունցիների շապիկով և գլխարկով:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները