Նորություններ

«Պետությունն անփոխարինելի արժեք է հայ ժողովրդի համար»

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության 17-րդ ուսանողական ֆորումի մասնակիցները` Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ:


Տարիների ավանդույթ ունեցող «Համազգայինի» ուսանողական ֆորումն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակ է հետապնդում: Այս տարի ֆորումին մասնակցում է Հայաստանը և Սփյուռքի տարբեր համայնքներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա,  Բրազիլիա, Անգլիա, Ավստրալիա, Կանադա,) ներկայացնող շուրջ 35 հայ ուսանող£


Ողջունելով երիտասարդների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն` տիկին Հ.Հակոբյանը ներկայացրեց նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմությունը` անդրադառնալով երկրի ծանր վիճակին, որը ստեղծվել էր երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմի, տնտեսական շրջափակման հետևանքով: Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկ հանդիսացող պետություն է` իր բոլոր ատրիբուտներով, այդ թվում` հաղթանակած բանակով: «Մենք պետք է հզորացնենք մեր երկիրը` օգտագործելով մեր մտավոր ներուժը: Աշխարհի տարբեր հեղինակավոր բուհերում կրթություն ստանալով` հայ երիտասարդները պետք է իրենց մտավոր կարողությունները ներդնեն Հայրենիքի շենացման գործում», - ասաց Հ.Հակոբյանը:


Նախարարը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Սփյուռքահայ երիտասարդները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության մեկ տարվա գործունեության մասին պատմող տեսանյութը, ծանոթացան նախարարության հրատարակած գրքերին:

«Պետությունն անփոխարինելի արժեք է հայ ժողովրդի համար: Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է, այլ նրա համար, որ այն քոնն է», - հրաժեշտին ասաց նախարարը:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները