Նորություններ

«Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել»

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում կազմակերպվեց «Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողով»: Մասնակցում էին երգարվեստի և պարարվեստի ճանաչված գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:

 

Կարևորելով հայապահպանության գործում հայ մշակույթի անգնահատելի դերը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում ասաց. «Համաշխարհայնացման պայմաններում, երբ աշխարհը շատ արագ է փոփոխվում, փոքրանում, մենք պետք է մեր մշակույթով պահենք ու պաշտպանենք մեր ազգային ինքնությունը: Ինչպես հայոց բանակն է ապահովում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այնպես էլ դուք` մշակույթի նվիրյալներդ, ապահովում եք մեր հոգևոր անվտանգությունը: Այս առումով, արվեստի գործիչները, ինչպես կրթության բնագավառի վաստակաշատ մեր հայրենակիցներն ազգի հերոսներ են, տիտաններ»:

 

Նախարարն ընդգծեց մշակութային հիմնախնդիրների լուծման նպատակով միջոցառումների, գործողությունների ծրագիր ստեղծելու և այն հետևողականորեն իրագործելու անհրաժեշտությունը: Նա մասնավորապես, շեշտեց համայնքի ղեկավարների կողմից մշակութային ճիշտ քաղաքականություն իրականացնելու կարևորությունը, որի արդյունքում հայկական արմատներից հեռացած սփյուռքահայերը «կհայադարձվեն»: «Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել: Փորձենք համատեղ ուժերով զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը և ամրապնդել ու հզորացնել կապերը Հայրենիքի հետ», - ավելացրեց Հ.Հակոբյանը:

 

Ելույթ ունեցան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանը, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը, Սփյուռքի հայ համայնքների մշակութային խմբերի ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Նախարար Հ.Հակոբյանն առաջարկեց այսուհետ կազմակերպել պարի, երգի, անհատական կատարողների մասնագիտական փառատոներ, նաև ստեղծել պարարվեստի գործիչների համակարգող խումբ, որը կուսումնասիրի և տեղեկություններ կհավաքի Սփյուռքի պարի խմբերի կարիքների վերաբերյալ:

 

Նախարարը շնորհակալություն հայտնեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի մասնակիցներին, ինչպես նաև Սփյուռքի հայ համայնքների ղեկավարներին և բարերարներին` փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները