Նորություններ

2019-05-21 10:01:00 | Նորություններ
Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթաց

Սփյուռքահայ սիրելի երիտասարդներ,


Ս.թ. հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը Երևանում իրականացվելու է սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացը:


Դասընթացի մասնակիցները 14 օրերի ընթացքում հնարավորություն կունենան առարկայական դասնթացների միջոցով կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները համայնքների արդյունավետ կառավարման վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել սեփական կարողությունները՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերի,, Հայաստան-Սփյուռք սահմանների վերացման, համահայկական միասնական օրակարգերի ձևավարման ոլորտում, ինչպես նաև սփյուռքի հայ երիտասարդությանը վերաբերող խնդիրների կարգավորման գործում:


Դասընթացը ներառելու է նաև հետաքրքիր հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր առաջնորդների, երիտասարդների հետ, ինչպես նաև այցելություններ պատմամշակութային և ժամանցային վայրեր։ Դասընթացի լեզուն հայերենն է։


Դասընթացների 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

 

Ովքեր կարող են մասնակցել դասընթացին՝18-35 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն երիտասարդները, որոնք՝


– Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են կամ դրանց ներկայացուցիչներ, համայնքային կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ,

– ակտիվ ներգրավվածություն ունեն ինչպես համայնքային կյանքում, այնպես էլ համահայկական ու միջազգային տարբեր ձեռնարկներում,

– վերապատրաստման դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները պատրաստ են ներդնել համայնքային խնդիրների լուծման գործում և իրենց գործունեությամբ նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը,

– նախորդ տարիներին չեն մասնակցել երիտասարդ առաջնորդների համար ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած դասընթացների,

– իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման ծախսերը,

– իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:


Դասընթացների մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝

20.06.2019 թ. ժամը 24:00 (երևանյան ժամանակով)


Մասնակցության հաստատման/մերժման ծանուցումը մասնակիցներին կուղարկվի մինչև ՝

01.07.2019 թ. ժամը 18:00 (երևանյան ժամանակով)


Զգուշացում` խնդրում ենք, մինչեվ պաշտոնական ծանուցման ստացումը զերծ մնալ ավիատոմսերի կամ այլ փոխադրամիջոցի տոմսերի ձեռքբերումից։


Կոնտակտներ`

Հեռ.՝ +37410 58-56-01 (604), +37460 500-830

էլ. հասցե՝ diasporaleaders2019@gmail.com


* Յուրաքանչյուր կազմակերպություն և կառույց կարող է ներկայացնել առավելագույնը երկու երիտասարդ։


Հայտադիմումները լրացնելու համար կարող եք այցելել այստեղ:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: