Նորություններ

2019-05-15 01:00:00 | Նորություններ
«Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագիր

Սիրելի՛ հայրենակիցներ,


Ս.թ. հուլիսի 1-ից օգոստոսի 25-ը Հայաստանում 4 փուլով իրականացվելու է երկշաբաթյա ուսումնաճանաչողական «Արի տուն» Ծրագիրը: Ծրագրի մասնակիցները 14 օր կապրեն Երևանից ոչ հեռու գտնվող գեղատեսիլ ճամբարում, որտեղ հնարավորություն կունենան կատարելագործել իրենց մայրենիի գիտելիքները՝ հայոց լեզվի արագացված դասընթացների միջոցով, ճանաչել Հայաստանը և նրա մարդկանց՝ պատմամշակութային վայրեր այցելությունների և հետաքրքիր հանդիպումների միջոցով, մշակութային միջոցառումներին մասնակցելով և այլն:


Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:


Ովքեր կարող են մասնակցել Ծրագրին՝


13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, որոնք՝


- նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին,
- իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը,
- իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:


Ծրագրին մասնակցելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝ 16.06.2019թ. ժամը 24:00 (Երևանի ժամանակով): Հայտը լրացնելու համար՝ https://forms.gle/KjepLepnYMEDtMcu6


Հաշվի առնելով տեղերի սահմանափակ քանակը՝ ուզում ենք տեղեկացնել, որ մասնակիցների ընտրությունը կատարվելու է «Առաջինը դիմեցիր, առաջինը ընդունվեցիր» սկզբունքով:


Հայտը հաստատելու /մերժելու ծանուցումը մասնակիցներին կուղարկվի մինչև՝ 20.06.2019 թ. ժամը 18:00 (Երևանի ժամանակով)


Զգուշացում
Խնդրում ենք մինչև մեր կողմից պաշտոնական ծանուցման ստացումը՝ զերծ մնալ ավիատոմսերի կամ այլ փոխադրամիջոցի տոմսերի ձեռքբերումից:

 

Կոնտակտներ՝
Հեռ.՝ +37410 58-56-01 (807,604), +37460 500-830
էլ. հասցե՝ aritun.mindiaspora@gmail.com

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: