Նորություններ

2019-04-24 11:01:00 | Նորություններ
Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,


Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում և հիշում 104 տարի առաջ կատարված համամարդկային ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կարողացավ վերապրել՝ աշխարհասփյուռ դառնալով և երկրագնդի ամեն անկյունում կառուցելով իր տունը, շենացնելով իր բնակության վայրը, պահպանելով ինքնությունը, լեզուն, կրոնը, կապը հայրենիքի հետ: Իր պատմական հայրենիքից զրկված հայը կարողացավ դառնալ Հայաստան պետության դեսպանն ամենուր՝ աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ, ազնվությամբ, նվիրվածությամբ: Կրակից, մոխիրներից, արյունից վտարանդի հայը կարողացավ նորից արմատ գցել ու ապրիլը դարձնել ապրելու ու հաղթելու ամիս:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,


Ձեզնից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղներ են, ամեն մեկն իր ընտանիքի պատմությունն ու ոդիսականն ունի: Այսօր մենք ցանկանում ենք սփյուռքի հետ համահայկական օրակարգ մշակել, որում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առանցքային տեղ է ունենալու: Այդ գործընթացում հայկական սփյուռքի դերն անգնահատելի է:

 

Այսօր մեր երախտիքի խոսքը մեկ անգամ ևս ասենք բոլոր այն անհատներին ու ժողովուրդներին, որ գրկաբաց ընդունեցին Հայոց ցեղասպանության գաղթական զավակներին: Այսօր եկեք շնորհակալ լինենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և մեր կողքին են այդ պայքարում: Մենք պաշտպանելու ենք մեր արդար դատը և միջազգային ատյաններում պայքարելու ենք ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման  համար: 


Այս օրը մեզ համար հատուկ խորհուրդ ունի: Այն նախևառաջ մեզ պատգամում է միասին զարգացնել մեր պետությունը, քայլել կողք կողքի, աջակից ու սատար լինել միմյանց, լինել արժանի քաղաքացի ու պահպանել սեփական ինքնությունը սփյուռքում և Հայաստանում:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: