Նորություններ

2019-04-23 14:15:00 | Նորություններ
Ֆրանսահայ աշակերտները շրջեցին կառավարության շենքում

Ապրիլի 23-ին սփյուռքի նախարարի պարտականությունները Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի «Համազգային» (ք. Մարսել), «Դպրոցասեր տիկնանց» (Ռենսի/Փարիզ) և «Սուրբ Մեսրոպ-Արապեան» (ք. Ալֆորվիլ) հայկական ամենօրյա վարժարանների աշակերտները և ուսուցիչները շրջայց կատարեցին Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում: Այս այցը շատ խորհրդանշական էր աշակերտների համար, նրանք ոգևորվածությամբ շրջեցին Կառավարական տան դահլիճներում, հանդիպումների սրահներում եղան, ծանոթացան գործադիրի աշխատանքին, կառավարության նիստերի դահլիճում հարցեր ուղղեցին նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանին:


Դպրոցի սաներին հատկապես հետաքրքրում էին հեղափոխության բերած փոփոխությունները, այս մեկ տարվա ընթացքում գրանցած հաջողությունները: Նրանցից մեկն անկեղծորեն հարցրեց. «Արդյո՞ք այսօր մարդիկ նույնքան ուրախ են, որքան մեկ տարի առաջ հեղափոխության օրերին էին»: Բաբկեն Տեր Գրիգորյանը հեղափոխության կարևորագույն ձեռքբերումը համարեց ժողովրդավարության հաստատումն ու ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, կոռուպցիայի դեմ դրսևորվող զրո անհանդուրժողականությունը: Աշակերտներին հետաքրքրվեցին նաև՝ հեղափոխությունը նպաստե՞լ է Հայաստանի և մյուս երկրների հարաբերությունների լավացմանը: Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատումը խոսուն ազդակ է միջազգային հանրության համար, և մեր երկիրն այլևս վստահելի գործընկեր է մարդու իրավունքների, օրենքի գերակայության տեսանկյունից:


Սփյուռքահայ պատանիներն անդրադարձան նաև սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հետագա ընթացքին: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վարչապետի աշխատակազմում գործելու է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, այսպիսով՝ Հայաստան-սփյուռք կապերը դրվում են ավելի բարձր մակարդակում, քանի որ նախարարության ձևաչափում չէին արդարացվում այն ակնկալիքները, որոնք առկա էին: Գրասենյակը ունենալու է համակարգման լայն գործառույթ, հանձնակատարի պաշտոնը լինելու է եզակի պաշտոն՝ սրանով մեկ անգամ ևս արձանագրելով սփյուռքի հետ աշխատանքի կարևորությունը: «Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Հայրենադարձությունը լինելու է մեր քաղաքականության հիմքում: Հայաստանը պիտի բոլոր հայերի հայրենիքը լինի: Ինքս էլ հայրենադարձ եմ, ծնվել եմ Փարիզում, մեծացել Լոս Անջելեսում, 7 տարի առաջ էլ որոշեցի հայրենադարձվել, սակայն ամեն ինչ սկսվել է ահա այսպիսի մի այցից դեռևս 20 տարի առաջ: Վստահ եմ՝ ձեզ մեջ կան մարդիկ, որոնք տարիներ անց կլինեն Հայաստանի կառավարության կազմում»,-ընգծեց Բաբկեն Տեր Գրիգորյանը՝ շեշտելով նաև սփյուռքի ներուժի կարևորությունը ոչ միայն ֆինանսական, այլև առավելապես մարդկային, մասնագիտական, ցանցային առումներով:


Հարցեր հնչեցին նաև արևմտահայերենի պահպանման և տարածման վերաբերյալ:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: