Նորություններ

2019-04-22 18:15:00 | Նորություններ
Սիրիահայերի խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Ապրիլի 22-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին:


Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ նախարարության՝ որպես պետական գործընկերոջ, սիրիական հակամարտության արդյունքում տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու հարցում արդեն ավանդական դարձած համագործակցությանը, առաջիկա փոխգործակցության հեռանկարներին և ուղղություններին: Աննա-Կարին Օստը հետաքրքրվեց նախարարության հետագա կարգավիճակի և այդ դեպքում համատեղ աշխատանքերի ընթացի մասին: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը վերակազմավորվում է, և վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որն առավելապես համակարգման գործառույթ է ունենալու մյուս նախարարությունների, գերատեսչությունների՝ սփյուռքի գծով աշխատանքներում: Գրասենյակը ծրագրեր չի իրականացնելու, սակայն վստահաբար առկա համագործակցությունը կշարունակվի նաև այդ ձևաչափում: 


ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ընդգծեց՝ ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակելու է աջակցել կառավարությանը երկրում սիրիահայերի, փախստականների կարգավիճակ ունեցող անձանց  իրավական, սոցիալ-տնտեսական և մշակութային ինտեգրման դյուրինացմանը: Այդ ուղղությամբ հայաստանյան գրասենյակը ինտեգրման և ինքնաբավ կենսակերպ վարելու բարելավման համար ապահովում է կրթական լայն հնարավորություններ, կազմակերպում լեզվական խոչընդոտները հաղթահարելուն միտված դասընթացներ, մասնագիտական կուրսեր՝ զուգորդված աշխատանքային շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ գործիքների տրամադրմամբ:


Այս առումով երկուստեք կարևորվեց տեղեկատվության հասանելիության, մատչելիության ապահովումը: Սակայն այսօր էլ Հայաստանում հաստատված սիրիահայերի մի մասը շարունակում է ունենալ առողջապահական և բնակարանային ապահովվածության խնդիրներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակել նաև այս ուղղությամբ:


Հանդիպման ավարտին խոսվեց Հայաստան եկած սիրիահայերի վերաբերյալ հստակ վիճակագրության անհրաժեշտության մասին, որտեղ համադրված կլինեն տարբեր օղակների կողմից վերցված և համեմատված տվյալները: Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց նման վիճակագրության կազմումը և աջակցության պատրաստակամություն հայտնեց:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: