Նորություններ

2019-04-17 14:01:00 | Նորություններ
Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպանության պատվիրակությանը

Ապրիլի 17-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն:


Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ իր ցավակցությունը հայտնեց հյուրերին, ֆրանսիացի ժողովրդին ու ֆրանսիական կառավարությանը ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ և հույս հայտնեց, որ տաճարը կվերագտնի իր նախկին տեսքը:


Անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակներին՝ Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները նշեցին, որ անում են հնարավորինը Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ամուր հարաբերություններում տնտեսական բաղադրիչի զարգացման, Հայաստանում Ֆրանսիայից ներդրումներ խրախուսելու, երկրի բիզնես գրավչությունը ներկայացնելու ուղղությամբ և լիովին աջակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության կայացման ընթացքին: Այս առումով ներկաները կարևորեցին հայկական սփյուռքի ներգրավվածությունն ու դերակատարությունը:


Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ Ֆրանսիայում հայերի ներկայությունը երկար պատմություն ունի, և այսօր առկա է հզոր համայնք: Սակայն ոչ միայն Ֆրանսիայում, այլևս ամբողջ աշխարհում հայկական սփյուռքը մեծ ներուժ ունի, և այժմ հայրենի կառավարության կողմից սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը հիմնարար փոփոխությունների է ենթարկվում: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը կարևորեց համահայկական բիզնես ցանցի ստեղծումը, ներդրումների, զարգացման ծրագրերի հանդեպ պրոֆեսիոնալ  մոտեցումը, սփյուռքի հետ էմոցիոնալ և ռացիոնալ դաշտերում հարաբերությունների առողջացումը, որը կբերի կայուն, բոլոր կողմերի համար փոխադարձաբար ընդունելի, արդյունավետ վիճակի:


Հանդիպման ընթացքում խոսվեց սփյուռքի պարտատոմսերի թողարկման գաղափարի, Հայաստանում ներդրումային դաշտը բարելավելու, սփյուռքի նյութական ներուժի կողքին մարդկային ռեսուսի ներգրավման, Հայաստանում գործող հիմնադրամների մասին: Ըստ Տեր Գրիգորյանի՝ այսօր այս իմաստով առկա է եզակի հնարավորություն և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի համար: Վերջինս դիտարկվում է որպես համաշխարհային ցանց, որտեղ ներառված են սփյուռքի բոլոր օղակները:


Տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին ընդգծեց, որ ֆրանսիական կառավարության ջանքերով մոտ ապագայում Փարիզի և Երևանի երիտասարդները հնարավորություն կունենան համագործակցել IT ոլորտում, մասնագիտական հանրույթների միջև ստեղծել կապեր, աշխատել միասին: Սակայն Սոթիեն նկատեց նաև՝ առկա է տեղեկատվության պակաս ներդրողների համար, և պետք է հաջողակ պատմությունները դառնան նաև խթանող գործոն:


Անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, նշվեց, որ վարչապետի աշխատակազմում գործելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որն ավելի շատ համակարգման գործառույթ է ունենալու մյուս 12 նախարարությունների՝ սփյուռքի գծով աշխատանքներում:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: