Նորություններ

2019-04-15 18:01:00 | Նորություններ
Բաբկեն Տեր Գրիգորյանը պարգևատրեց Երվանդ Զորյանին

Ապրիլի 15-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ԱՄՆ «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանին:


Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ ներկայացրեց սփյուռքի նախարարության վերակազմավորման ընթացքը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ստեղծումը, հանձնակատարի գրասենյակի ուղղությունները, նշեց, որ այն, լինելով ավելի բարձր մակարդակում՝ վարչապետի աշխատակազմում, ծրագրեր չի իրականացնելու, ավելի շատ ունենալու է կոորդինացնող գործառույթ, ամրապնդելու է համայնքների հետ կապը, մշակելու է միասնական քաղաքականություն:


Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց սփյուռքը որպես համաշխարհային ցանց դիտարկելու հնարավորությունը, կազմակերպությունների և կառույցների կողքին անհատների ներգրավումը: Այս առումով Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց ՀԲԸՄ-ի արդյունավետ փորձն ու աշխատանքը, ՀԲԸՄ-ի Հայկական Համացանցային համալսարանի գործունեությունը: Երվանդ Զորյանը հանդիսանում է նաև այդ համալսարանի հիմնադիր նախագահը:


Հանդիպման ավարտին սփյուռքի նախարարի պաշտոնակատարը Հայաստան-սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և սփյուռքի, ինչպես նաև սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Երվանդ Զորյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:


Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի խորացնել համագործակցությունը և հանդես գալ նոր համատեղ նախաձեռնություններով:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: