Նորություններ

2019-04-13 22:01:00 | Նորություններ
Բաբկեն Տեր Գրիգորյանը դիմավորեց Լոս Անջելեսի հայկական դպրոցի աշակերտներին

20 տարի առաջ էր, երբ Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի տնօրինությունը որոշեց դպրոցի աշակերտներին բերել Հայաստան: Այսօր արդեն սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանն այն ժամանակ առաջիններից էր, որ դպրոցի կազմում եկավ հայրենիք, այցից հետո էլ սկսեց մտածել հայրենադարձվելու մասին։ 


Շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Տեր Գրիգորյանը դիմավորեց հարազատ դպրոցի աշակերտներին, որոնք 12 օրվա ընթացքում կշրջեն Հայաստանում ու կծանոթանան հայկական մշակույթին։


Ողջունելով դպրոցի ուսուցիչներին և սաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը շատ կարևոր համարեց նման այցելությունները, որոնք թույլ են տալիս Հայաստանը բացահայտել տարբեր կողմերից: Ըստ նրա՝ նման նախաձեռնությունները հատկապես էական են փուլային հայրենադարձության համատեքստում, երբ դեռ վաղ հասակից երեխաները սկսում են մտածել հայրենիքի, նրա հնարավորություններին և հեռանկարների մասին: «Վստահ եմ` մի քանի տարի անց հենց այս պայծառ երիտասարդների մի մասը կհայտնվի Հայաստանի կառավարությունում»,-նշեց Բաբկեն Տեր Գրիգորյանը։ 


Նա բարձր գնահատեց նաև 1975 թվականից գործող կրթական հաստատության ներդրումը հայապահպանության, հայեցի դաստիարակության, Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու գործում:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: