Նորություններ

2019-04-10 00:00:00 | Նորություններ
Ներուժցիներն անում են իրենց առաջին քայլերը Հայաստանում

Ապրիլի 10-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST)  հանդիպում ունեցավ նախարարության «ՆերՈւժ» ծրագրի հաղթող ստարտափերների հետ, որոնք արդեն տեղափոխվել են Հայաստան և անում են իրենց բիզնեսի կայացման առաջին քայլերը: Նրանք այժմ անդամակցում են FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ: Նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը ներկա էր նաև FAST-ի արագացման և ինկուբացիայի գծով փոխնախագահ Դեյվիդ Բեքեթը:


Ողջունելով ներուժցիներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների պարբերական անցկացումը, որը թույլ կտա բարձրաձայնել և լուծել ընթացիկ խնդիրները: Սփյուռքահայ և տեղացի ստարտափերները ներկայացրին իրենց ծրագրերը, արված աշխատանքները, խոսեցին խոչընդոտների մասին: Հատկապես նրանց անհանգստացնում էին դրամաշնորհների տրամադրման ընթացիկ բարդությունները, իրավաբանական և հարկային ծանրաբեռնվածությունը, որոնք թույլ չեն տալիս զարգացնել իրենց ստարտափերը:


ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Միհրան Փափազյանն  այստեղ կյանքի է կոչում «Brushette» ստարտափը` ստեղծելով նորարական ատամի խոզանականեր՝ փոփոխվող հատուկ գլխիկներով և նպատակ ունենալով ավելի հեշտ ու հաճելի դարձնել բերանի խոռոչի հիգիենայի խնամքը: Արդեն իսկ արտադրանքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, Միհրանը տեղափոխվել է Հայաստան և չնայած առկա խոչընդոտներին՝ փորձում է շարունակել իր բիզնեսը Երևանում:


«ՆերՈւժ»-ի մեկ այլ հաղթող Արմեն Ռոստոմյանը «GRÜV» ստարտափի հիմնադիրն ու տեխնիկական ճարտարապետն է: Այն հիմնականում երաժշտական ուղղվածություն ունի՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ երաժիշտներին գումար վաստակել առանց ձայնագրությունների վրա մեծ գումար ծախսելու և նրանց դարձնել ավելի անկախ և ստեղծագործ: Հանդիպման ընթացքում Արմենը պատմեց, որ արդեն իսկ իր թիմում ունի ինժեներ և ծրագրի մենեջեր:


Կանադայից Հայաստան տեղափոխված Արևիկ  Վարդանյանը նորաձևության բիզնեսով է զբաղվում, lemonadefashion.com կայքի և ծրագրի թվային մարկետինգի պատասխանատուն է: Կայքը սպառողներին է ներկայացնում անհատական ոճով պատրաստված բարձրորակ բացառիկ հավաքածուներ: Այն պատվիրատուի հագուստի չափագրումը կատարում է ընդամենը ներբեռնված երկու լուսանկարի միջոցով, հագուստը կարվում է պրոֆեսիոնալ դիզայներների կողմից և ընտրված նյութերի համեմատ բավականին մատչելի է: Ներուժցի Արևիկը ևս այսօր տեխնիկական որոշ խնդիրներ ունի, հատկապես ֆինանսների տրամադրման հետ կապված:


Անդրանիկ Վարդանյանը ներկայացնում է  «Illuria security» ստարտափը, որը զբաղվում է կիբեռ անվտանգությամբ, տեղեկատվական պաշտպանվածությամբ: Գաղափարը մի խումբ հայրենադարձների է, որոնք ցանկանում են օգնել Հայաստանին լուծել տեղեկատվական անվտանգության խնդիրները, ինչպես նաև համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ: Անդրանիկը Բաբկեն Տեր Գրիգորյանին մանրամասն ներկայացրեց իրենց գործունեության ընթացքը, անդրադարձավ դժվարություններին հատկապես այն ստարտափերների համար, որոնք ստանում են կրկնակի ֆինանասավորում: Հույս հայտնեց, որ հետագայում այս ընթացակարգերն ավելի ճկուն կլինեն: Նա նաև հանդես եկավ առաջարկությամբ անցկացնելու առցանց ֆորում «ՆերՈւժ» ծրագրին մասնակից բոլոր ստարտափերների հետ, պահպանել և ամրացնել կապերը, կիսվել փորձով, ստեղծել ցանց: Նա նաև հույս հայտնեց, որ հնարավորություն կլինի մի սեղանի շուրջ նստել կառավարության մյուս օղակների հետ ևս, որոնք կարող են նպաստել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի բարելավմանը, առկա թերությունների, խոչընդոտների վերացմանը:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: