Նորություններ

2019-04-10 00:00:00 | Նորություններ
Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները տեսակապով հանդիպեցին Բաբկեն Տեր Գրիգորյանի հետ

Ապրիլի 10-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀԲԸՄ Պլովդիվի մասնաճյուղի խորհրդի անդամ, «Բարեգործականի ձայն» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Հռիփսիմէ Էրնիասյանը,  Կիպրոսի «Գիբրահայեր» անգլալեզու էլ. պարբերականի գլխավոր խմբագիր, Կիպրոսի ՀՅԴ և Հայ դատի հաձնխամբի ատենապետ Սիմոն Այնեճեանը, Հունաստանի «Ազատ օր» և «Արմենիկա» օրաթերթի գլխավոր խմբագիր, տնօրեն Մայք Չիլինկիրեանը, Գերմանիայի «ADK » ամսագրի գլխավոր խմբագիր Րաֆֆի Քանտեանը:

Ողջունելով  տեսակապի մասնակիցներին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը համառոտ ներկայացրեց նախարարության հետագա կարգավիճակը, անդրադարձավ Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի և նրա գրասենյակի ապագա գործունեությանը, գործառույթներին, առաջնահերթություններին ու նոր տրամաբանությանը, կարևորեց գրասենյակի և սփյուռքի լրատվամիջոցների միջև համագործակցության շարունակականությունը և արդյունավետ աշխատանքը:

«Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Գրասենյակը համակարգելու է մյուս 12 նախարարությունների սփյուռքի հետ տարվող աշխատանքը, մշակելու ենք հայապահպանության համապարփակ ռազմավարություն:  Սփյուռքի գործերի հատուկ հանձնակատարի գրասենյակը դառնալու է կամուրջ Հայաստանի և համայնքների միջև: Այս փոփոխությունները կատարվել են հաշվի առնելով նաև սփյուռքի նախարարությոն բացթողումները, թերությունները: Փորձ է արվել ձևավորել կառավարման գործիք: Նոր ձևավորվող գրասենյակի հիմնական գործառույթը  սփյուռքի հետ աշխատանքի ռազմավարության մշակումն է, իհարկե քննարկելով սփյուռքի ներկայացուցիչների, փորջագետների, մասնագետների հետ», - նշեց Տեր Գրիգորյանը:

Լրագրողները հարցեր հնչեցրին սփյուռքի նախարարության պահպանման, դասագրքերի առաքման, համաժողողովների կազմակերպման հնարավոր զարգացումների վերաբերյալ: Բաբկեն Տեր Գրիգորյանը վստահեցրեց, որ գրասենյակը նպատակ ունի և պատրաստ է աշխատել բոլորի հետ հավասար ու հավելեց. « Սփյուռքի հետ աշխատանքում մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը: Հանձնակատարի գործառույթներից մեկն էլ մոտիկից ծանոթանալն է համայնքում առկա խնդիրներին ու փորձել աջակցել դրանց լուծմանը»:

Կցված նկարներ`

  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: