Նորություններ

2019-04-09 21:00:00 | Նորություններ
Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան մամուլում հրապարակված հոդվածները 5-հատորյակում

Ապրիլի 9-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեք Մանուկեան սրահում տեղի ունեցավ  Մխիթարյան միաբանության անդամ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալիահայ գիտաշխատող Արա Քեթիպյանի աշխատասիրությամբ կազմած «Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան մամուլում 1890-1922 թվականներին» հրապարակված հոդվածները համախմբող բազմահատորյակի 5 հատորների շնորհանդեսը, որը կազմակերպել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հայ մատենագրության թվանշային գրադարանը՝ ծրագրի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանի գլխավորությամբ:


Հատորների ստեղծման պատմությունը և հեղինակներին ներկայացնելուց հետո Մերուժան Կարապետյանը խոսքը փոխանցեց ելույթ ունեցողներին:


Գիտական զեկույցներով և ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, թուրքագետ Վահրամ Տեր Մաթևոսյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և այլք:


Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը շնորհավորեց գրքի հեղինակներին, նրանց աջակիցներին և հովանավորներին գիտական մեծ արժեք ներկայացնող հրատարակության առթիվ և կարևորեց այն որպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների  վերացման ուղղությամբ իրականացվող գիտական ուսումնասիրություն, որն ունի նաև պատմագիտական, միաժամանակ քարոզչական հսկայական նշանակություն և կոչված է ապահովելու ներկա և գալիք սերունդների տեղեկացվածությունը: Դավիթ Սարգսյանը արժեքավորեց նաև բազմահատորյակի 5 գիրքն  անգլերենով հրատարակելը, որը հնարավորություն կտա նաև  օտարազգի ընթերցողներին տեղեկանալու  Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան թերթերում զետեղված նյութերի մասին, իսկ ուսումնասիրողներին՝ օգտագործելու դրանք որպես ստույգ սկզբնաղբյուրներ:


Դավիթ Սարգսյանը նշեց, որ ամերիկյան մամուլի արխիվային նյութերի վերհանման և ուսումնասիրման գործում անցած մեծ ճանապարհին հիշյալ հատորները համալրված շարունակությունը դարձան դեռևս 2011թ. Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի համահեղինակությամբ և Սփյուռքի նախարարության աջակցությամբ անգլերեն լույս տեսած «Հայերն օսմանյան կայսրության վերջալույսին» 1890-1914 թթ. ամերիկյան մամուլում տեղ գտած Հայոց ցեղասպանության մասին  արխիվային նյութերի հավաքածուի:


Դիմելով Արա Քեթիպյանին՝ սփյուռքի փոխնախարարը հավելեց «Հոգեշնորհ Հայր, հարգարժան պարոն Քեթիպյան, մենք տեղեկացված ենք ձեր կողմից հավաքագրված և ուսումնասիրված հսկայածավալ տեղեկագրական նյութերի մասին, որի արդյունքում կունենանք 12 հատոր: Սա, հիրավի, անգնահատելի գործ է, ազգանվեր ձեռնարկ, համբերատար աշխատանքի, անմնացորդ նվիրումի վառ արտահայտություն:

Թույլ տվեք ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող պարոն Բաբկեն Տեր Գրիգորյանի և աշխատակիցների անունից սրտանց շնորհավորել գրքերի հրատարակման առիթով, մաղթել գիտաստեղծագործական նորանոր նվաճումներ: Այսօր ես հաճելի պարտականություն ունեմ Ձեզ հանձնելու Սփյուռքի նախարարության և Մխիթարյան միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալը: Կրկին անգամ շնորհավորում ենք»:


Նշենք, որ հոդվածների հավաքագրման և մշակման աշխատանքները շարունակվում են, առաջիկայում հեղինակները սեղանին կդնեն ևս հինգ հատոր:


Անգլերենով հրատարակված հինգ հատորներում անդրադարձ է կատարվում ամերիկյան կարևորագույն օրաթերթերի՝ The New York Times-ի, The Boston Daily Globe-ի և The Christian Science Monitor-ի էջերում տեղ գտած հոդվածներին:


«The New York Times»-ը պարունակում է 2666, «The Boston Daily Globe»-ը՝ 1840, իսկ «The Christian Science Monitor»-ը՝ 2190 հոդված, ընդամենը՝ 6696 հոդված:

 
Ընդհանուր նախագիծն ընդգրկում  է 10 հատոր, որոնց մեջ նախատեսված է ընդգրկել վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Daily Tribune», «The Chris-tian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»: հինգ հատորների վրա հեղինակներն աշխատել են 12 տարի:


Հատորները չեն վաճառվում, դրանք նախատեսված են համալսարանների, գրադարանների և մասնագիտական կենտրոնների համար: Աշխատությունները լավագույն սկզբնաղբյուրներն են ուսումնասիրություններ կատարելու համար: Գրքերը շուտով կտրամադրվեն ընթերցողներին էլեկտրոնային տարբերակով:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: