Նորություններ

2019-03-12 00:00:00 | Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարարության պարզաբանում

www.hetq.am կայքում հրապարակված «Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել» հոդվածի համաձայն՝ խմբագրությունն ահազանգ է ստացել Լիբանանահայ Իշխան Ավո Ոսկերիչեանից, որը 2016 թվականի գարնանը Լիբանանից եկել է Հայաստան՝ միայնակ: Նույն տարում կրկին գնացել է Լիբանան՝ կնոջն ու երկու անչափահաս որդիներին Հայաստան տեղափոխելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով: 2016 թ.-ից Հայաստանում բնակություն հաստատած Ոսկերիչեանների իրերը մաքսազերծելու համար ՊԵԿ-ը պահանջում է մոտ 16 հազար դոլար:

 

Սփյուռքի նախարարությունը հայտնում է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 249-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն  Հայաստան մշտական բնակության ժամանող անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Օրենքի նույն հոդվածի 15-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում 181 օր և ավելի:

 

Եթե ֆիզիկական անձը խախտում է նշված ժամկետները, ապա նա չի կարող օգտվել նախատեսված վերոհիշյալ արտոնությունից: Այս պարագայում լիբանանահայ ընտանիքը ճիշտ ժամանակին չի դիմել ՊԵԿ, որպեսզի կարողանա օգտվել պետության կողմից տրամադրվող արտոնություններից:

 

Իշխան Ավո Ոսկերիչեանը 2 անգամ այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն՝ խնդիրը կարգավորելու համար: Մենք քաջատեղյակ ենք այս դեպքին, որը իր բնույթով բացառիկ չէ: Ցավոք, պետք է արձանագրենք, որ ներկայիս օրենսդրական կարգավորումները կարող են խոչընդոտ հանդիսանալ հայրենադարձության գործընթացին:

 

Նախարարությունը դիմել է տարբեր գերատեսչություններ՝ օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով:

 

Պետք է ընդգծենք, որ խնդիրը կարող է լուծվել բացառապես հիշյալ օրենքի առանձին դրույթների փոփոխությունների շրջանակում ինչպես նաև «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունմամբ, որը, ըստ մեր պատկերացման, կարող է լինել ինստիտուցիոնալ և համապարփակ լուծում այս և  մյուս խնդիրի վերջնական լուծման համար:

 

Վստահ ենք՝ առաջիկայում նմանատիպ տարաձայնություններից խուսափելու համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կզբաղվի նաև ներկայիս օրենդրությունն առավել մատչելի դարձնելու ուղղությամբ:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: