Նորություններ

2019-01-31 17:37:00 | Նորություններ
Բաբկեն Տեր Գրիգորյանը հանդիպեց «ՆերՈւժ» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հունվարի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը հանդիպեց «ՆերՈւժ» ծրագրի գործընկեր կազմակերպությունների՝ FAST հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ընկերության, «Դեպի Հայք» կազմակերպության, Հայ-ռուսական համալսարանի, Գործարարության աջակցման գրասենյակի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և GG առցանց տաքսի ծառայության ներկայացուցիչների հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի հաղթող ստարտափերի՝ Հայաստանում գործունեության մանրամասները, այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու հետագա անելիքները:


Բաբկեն Տեր Գրիգորյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:


Հիշեցնենք, որ «ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագիրը նախատեսված էր սփյուռքի 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար: 2018 թվականի դեկտեմբերի 16-ից 21-ը UWC Դիլիջան քոլեջում ծրագրին մասնակցեցին մոտ 70 սթարթափերներ, որոնցից  50-ը՝ սփյուռքից: Քառօրյա միջոցառման գերակա նպատակն էր հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակ և հնարավորություններ ստեղծումը, ստարտափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային ստարտափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռումը: 

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: