Նորություններ

2019-01-30 11:01:00 | Նորություններ
Սա հայ համայնքի հանդեպ դրսևորված աննախադեպ ատելություն է. ՀՀ Սփյուռքի նախարարություն

Անցած գիշեր ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա փակցվել են թուրքական մեկ տասնյակը գերազանցող դրոշներ:


Սա հայ համայնքի հանդեպ դրսևորված աննախադեպ ատելություն է: Այն արդեն իսկ տեղի ոստիկանության կողմից բնութագրվել է՝ որպես «Ատելության հիմքով հանցագործություն»:


ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը հայ համայնքի հետ անմիջական կապի մեջ է, խոսել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ տնօրենների, համայնքային կառույցների ղեկավարների ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսի հետ, որոնք էլ տեղեկացրել են՝ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում աշակերտների անվտանգությունն ապահովելու համար:


Նախարարությունը կանգնած է հայ համայնքի կողքին, միանում է կոչին և հույս հայտնում, որ տեղի իրավապահ մարմինները հետամուտ կլինեն միջադեպի ամբողջական բացահայտմանը, կբացառեն նման դեպքերի կրկնությունը:


Խստորեն դատապարտում ենք ատելության, անհանդուրժողականության և անօրինության հողի վրա իրականացվող նման արարքները:


Հայ դպրոցը հայպահպանության հիմնասյուներից է, ուստի հայկական կրթօջախների նկատմամբ նման ոտնձգությունները համարում ենք անընդունելի ու դատապարտելի՝ վստահ ենք, որ դպրոցը պետք է լինի ամենաանվտանգ վայրն ամբողջ աշխարհում:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: