Նորություններ

2019-01-24 18:01:00 | Նորություններ
Համագործակցության լավ օրինակ

Հունվարի 24-ին «ՆերՈւժ» ծրագրի իրականացմանը ցուցաբերած գործուն աջակցության, պատասխանատու և նվիրված աշխատանքի համար սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին FAST հիմնադրամի աշխատակիցներն ու ծրագրի կամավորները:


Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Հասմիկ Մանուկյանը: «Սփյուռքի հայ երիտասարդներին հայրենիքում ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների և հնարավորությունների տրամադրման նպատակով ստեղծվեց «ՆերՈւժ» ծրագիրը, որն իրականացվեց մեր բոլորի համատեղ ջանքերով: Այդ նվիրված ջանքերի  համար  մեր անկեղծ երախտագիտությունն եմ ուզում հայտնել «ՆերՈւժ» ծրագրի գործընկերներին, աջակիցներին և կամավորներին, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումով նպաստեց, որ մենք ծրագիրը հաջողությամբ իրականացնենք: Այսօրվա մեր հանդիպման շրջանակներում ես առանձնահատուկ ուզում եմ ընդգծել մեր հիմնական գործընկերոջ՝ «FAST» հիմնադրամի աշխատակիցների պրոֆեսիոնալ և թիմային ներգրավվածությունը ծրագրի նախապատրաստման և իրականացման ողջ ընթացքում, Դիլիջանի միջազգային դպրոցի սաների` իրենց արձակուրդի հաշվին ամենայն սիրով կատարված աշխատանքը, հայաստանցի երիտասարդ կամավորների աջակցությունը, շնորհակալություն հայտնել ձեր եռանդի, օգտակար լինելու անկեղծ պատրաստակամության համար, որը կրկնակի արժևորում է ստանում հանրային զարգացմանն ուղղված ծրագրերում ձեր ներդրումն ունենալու տեսանկյունից»,-իր խոսքում ընդգծել էր նախարարի տեղակալը:


Այնուհետև Հասմիկ Մանուկյանը ներկաներին հանձնեց շնորհակալագրերը՝ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով նրանց համագործակցության, գաղափարների, երիտասարդական էներգիայի և տաղանդի համար:


Հանդիպման ավարտին ելույթ ունեցավ նաև Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսը:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: