Նորություններ

2019-01-20 11:01:00 | Նորություններ
«Ապրող սփյուռք». Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացի հայագիտական ամբիոնը նշում է 50-ամյակը

Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացի հայագիտական ամբիոնի և Մելքոնյան Համաշխարհային Նախաձեռնություն հիմնադրամի համագործակցությամբ հունվարի 19-ին իրականացվեց «Ապրող սփյուռք» խորագիրը կրող մեկօրյա ծրագիրը, որը նվիրված էր ամբիոնի 50-ամյակին և ներառում էր մի շարք միջոցառումներ:


Ծրագրին մասնակցեցին առաջատար գիտնականներ և մտավորականներ, ինչպես նաև համալսարանի լավագույն ուսանողները (UCLA-ում սովորում է 1000-ից ավել հայ ուսանող): Ներկայացվեցին և քննարկվեցին հայոց լեզվի ուսուցմանը և նրա կենսունակության պահպանմանը միտված աշխատանքները՝ շեշտը դնելով Սփյուռքի երիտասարդության շրջանում ստեղծարար լեզու և մշակույթ զարգացնելու առկա հնարավորությունների վրա:


Իրականացվող երեք միջոցառումները կրում էին «Հայկական արմատներ և լեզու՝ կապեր, բաժանումներ, տենչանքներ և ապագա» խորագիրը: Դրանց ընթացքում տեղի ունեցան երեք րոպե տևողությամբ ֆիլմերի մրցույթում եզրափակիչ փուլ անցած տեսանյութերի ցուցադրություն և մրցանակաբաշխություն, «Կենդանի լեզու» մասնագիտական-երիտասարդական ասուլիս և քննարկման հարթակ: Այն ղեկավարեց Գյուլբենկյան հիմնադրամի հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը: Անդրադարձ կատարվեց Սփյուռքում հայոց լեզվի ուսուցմանը, մոտեցումներին ու մեթոդներին, ինչպես նաև կենդանի լեզվի պահմանմանն ու տարածմանը՝ հակառակ գոյություն ունեցող այն միտումներին, որ լեզուն հետզհետե վերածվում է ծիսական գործածության գործիքի:


Միջոցառումներն ամփոփվեցին «Ապրող սփյուռք» համերգով, որին մասնակցեց 50 անձից կազմված հատուկ նվագախումբ՝ ներկայացնելով ժամանակակից և ավանդական կատարումների համադրումներ, երաժշտական նոր մշակումներ:


Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Նարեկացի հայագիտական ամբիոնը հիմնադրվել է 1969թ. «Հայոց լեզու և մշակույթ» ծրագրի բացմամբ: Այն Կալիֆորնիայի համալսարանի մասնագիտական ուղղվածություն ունեցող ամենահին ամբիոնն է: Համալսարանի Երաժշտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ ամբիոնում դասավանդվում է նաև հայկական երաժշտություն: Կալիֆորնիայի համալսարանում գործում է հայոց պատոմության ամբիոն, հայ հնագիտության և ազգագրության ծրագիր:


Մելքոնյան Համաշխարհային Նախաձեռնություն հիմնադրամը սկսել է գործունեություն ծավալել վերջին տարիներին՝ նպատակ ունենալով պահպանել պատմական և խորհրդանշական արժեք ներկայացնող հայկական հաստատությունները և ապահովել դրանց կենսունակությունը:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: