Նորություններ

2018-12-20 20:51:00 | Նորություններ
Ավարտվեց «ՆերՈւժ» ծրագիրը

Դեկտեմբերի  20-ին UWC Դիլիջան քոլեջում տեղի ունեցավ «ՆերՈւժ» ծրագրի փակման արարողությունը: Ծրագրին մասնակցում էին մոտ 70 ստարտափերներ, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Քառօրյա միջոցառման գերակա նպատակն էր հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակի և հնարավորությունների ստեղծումը, ստարտափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային ստարտափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռումը: Ծրագրի թիրախային ոլորտներն էին գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, նորարար տեխնոլոգիաները:

 

Ծրագրի նախաձեռնող սփյուռքի նախարարության կողմից 15 մլն դրամի չափով դրամաշնորհների արժանացան հետևյալ ստարտափերը՝  Storegear (Նիդերլանդներ), Gruv (ԱՄՆ),  Brushette (ԱՄՆ):

 

Այլ ստարտափերներ ևս արժանացան տարբեր չափերի դրամաշնորհների ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից, ինչպես նաև նրանք հետագայում կստանան իրավական ու հարկային անվճար խորհրդատվության, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն և այլն:

 

Շնորհավորելով մասնակիցների՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը  նշեց, որ անկախ արդյունքերից՝ բոլորն էլ հաղթողներ են:

 

«ՆերՈւժ»-ի գործընկերներ էին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների  FAST և IDeA հիմնադրամները, Impact Hub-ը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, Հայ-ռուսական համալսարանը, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, «Դեպի Հայք» կազմակերպությունը և «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցը, GG առցանց տաքսի ծառայությունը և այլն:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: