Նորություններ

2018-12-17 09:15:00 | Նորություններ
Երևանում մեկնարկեց սփյուռքի նախարարության «Ներուժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը

Դեկտեմբերի 16-ին «Ներուժ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կառավարության անդամները, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և այլք:


Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը կարևորեց «Ներուժ» ծրագրի իրագործումը Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Նա մասնավորապես նշեց. «Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ «Ներուժ» ծրագիրն առանցքային նշանակություն է ունենալու  Հայաստանի և սփյուռքի միջև գործակցության համատեքստում: Մեր պատկերացմամբ՝ սա Հայաստան-Սփյուռք գործակցության փիլիսոփայության սկիզբն է, առաջին քայլն է: Սա ստեղծարար ու նորարար միտք ունեցող սփյուռքահայերի համար է, որ երիտասարդները կարողանան բնակություն հաստատել Հայաստանում, կյանքի կոչել իրենց բիզնես-գաղափարները, և սա առաջին քայլն է ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք ունենալու համար»:


Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իր ելույթում նշեց, որ կառավարության հիմնական նպատակներից մեկը տնտեսական հեղափոխության իրականացումն է։ ««ՆերՈՒԺ»-ը հիմք է դնում Հայաստան-Սփյուռք նոր որակի համագործակցության։  Առաջին անգամ Հայաստանն է առաջարկում ֆինանսական հնարավորություններ, մասնագիտական ուսուցում և լայն գործընկերային ցանց ստանալու հնարավորություն Ավստրալիայից մինչև Նիդեռլանդներ, ԱՄՆ-ից մինչև Չինաստան տարածքում սփռված 27 երկրների 71 ստարտափներին։ Առաջին անգամ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները Հայաստան են գալիս ոչ միայն արյան կանչով կամ զբոսաշրջության նպատակով, այլ այն պատճառով, որ հայրենիքը նրանց հնարավորություն է տալիս իրենց բիզնեսը զարգացնել, նոր գաղափարներ առաջարկել ու մեծ հաջողությունների հասնել»,-ընդգծեց  Տիգրան Ավինյանը։

Ներկաներին ողջունեցին և բարի երթ մաղթեցին նաև IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը: Նրանք ընդգծեցին, որ գալիք օրերի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի ստարտափային էկոհամակարգին, նրա յուրահատկություններին և առկա հնարավորություններին, քննարկումներ կունենան իրենց ոլորտում հաջողությունների հասած մասնագետների հետ և կծանոթանան բազում հաջողակ ստարտափերների հետ։

«ՆերՈւժ»-ի գործընկերներ են FAST և IDeA հիմնադրամներ, Impact Hub-ը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Հայ-ռուսական համալսարանը, «Դեպի Հայք» կազմակերպությունը և այլն:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հունվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: