Նորություններ

2018-12-07 09:57:00 | Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի ուղերձը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,


Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Եթե փորձեմ բառերով գրել մարդկային ցավի, ողբերգության, կորսված երազանքի մասին, գրեթե ոչինչ ասած չեմ լինի: Իմ սերունդը 1988-ի երկրաշարժը տեսել է միայն նկարներում ու վավերագրական ֆիլմերում, լսել է վերապրածների հուշերը, ու այդ պատկերների, բառերի ու հիշողությունների միջից սեփական հոգում է զգացել ավերիչ ցնցումը: Աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայի համար երկրաշարժը դարձավ անձնական տառապանք, կար անդարձ կորստի տագնապը, ու մինչ օրս ընտանիքներ, հարազատներ, ընկերներ կորցրածներին թվում է, ուր որ է, վերագտնելու են երջանկությունը, ժպիտը,  հարազատ աչքերը: Սակայն երբեք, երբեք ժամանակն ունակ չէ լցնել դատարկությունը, ժամանակը պարզապես ստիպում է ապրել նոր իրականության մեջ:


Սպիտակի երկրաշարժից հաշված ժամեր անց սփյուռքը բռունցք դարձավ, և ցուցաբերված ահռելի նյութական օգնությանը զուգահեռ Հայաստանի կողքին եղավ սեփական սրտի ամեն զարկով: Նոր գարնան, կուռ կամքի ու սեր-Հայաստանի մասին երգեց Ազնավուրն ու դարձավ կարեկից սփյուռքի խորհրդանիշը: «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ միջազգային հանրության հետ միասին կարողացան հույսի սերմեր ցանել, մաքրել արցունքերն ու ասել՝ դուք ձեր ցավի հետ մենակ չեք: Աշխարհի ամենահեռավոր ծայրերից էին սփյուռքահայերը ժամանում Հայաստան ու իրենց հետ բերում ինչ հնարավոր էր՝ սննդամթերք, հագուստ, դեղորայք: Սփյուռքը պարզապես մոռացավ երկաթե վարագույրների ու արհեստական բաժանումների մասին, և միավորվեց ցավի, հույսի, երազի շուրջ: Այդ ամենն անուրանալի է, և ՀՀ կառավարության անունից մեր խոնարհումն ու երախտիքի խոսքն եմ փոխանցում աշխարհասփյուռ հայությանը:


Այսօր ցավով պիտի արձանագրենք, որ երեք տանսամյակ անց դեռևս կիրառելի են «աղետի գոտի» ու «տնակ» արտահայտությունները, որ երկրաշարժի մասին մեզ դեռևս պատմում են Գյումրու արվարձանները, ավերված շինությունները, այդպես էլ սեփական տանիք չստացած բնակիչները: Այնինչ վաղուց արդեն երկրաշարժը պիտի լիներ միայն ցավի ու մարդկային կորուստների պատում, իսկ Գյումրին ու Սպիտակը պիտի ծաղկեին նոր ուժով, նոր գեղեցկությամբ, նոր կյանքով:


Դեկտեմբերի 7-ը մեզ համար պարտավորեցնող օր է: Այն մեզ հիշեցնում է անցյալի հանդեպ պատասխանատվության ու ներկան փոխելու պարտավորության մասին: Ահա այս բանաձևով փորձենք առաջ գնալ:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: