Նորություններ

2018-11-23 17:11:00 | Նորություններ
Տեղի ունեցավ տեսաժողով Զապորոժիեի և Կիրովոգրադի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 23-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Զապորոժիեի և Կիրովոգրադի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Հայաստանից տեսակապին մասնակցում էին սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանը, ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Է.Հովսեփյանը, նախարարության աշխատակիցներ:


Տեսաժողովին Ուկրաինայից մասնակցում էին Զապորոժիեի մարզի հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը, Հայկական դպրոցի տնօրեն Նաիրա Թութունջյանը, Բերդիանսկում Զապորոժիեի մարզի հայերի միության ներկայացուցիչ Հովհաննես Ավդալյանը, Զապորոժիե քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հոգևոր հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը, Ուկրաինայի հայերի միության Կիրովոգրադի մարզի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Տիգրան Խաչատրյանը, Կիրովոգրադի մարզի տարածաշրջանային բաժանմունքի ներկայացուցիչներ:


Ողջունելով առցանց հանդիպման մասնակիցներին՝ սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ նման ձևաչափով քննարկումները մեծապես նպաստում են համայնքների հետ աշխատանքի առավել արդյունավետ ու նպատակային կազմակերպմանը: Նա մասնավորապես նշեց. «Այս հանդիպումների հիմնական նպատակը ոչ միայն սփյուռքի նախարարության հետ մշտական կապի մեջ լինելն է, այլև համայնքներն իրար հետ կապելը, ինչն ավելի կարևոր է»: Փոխնախարարը հետաքրքրվեց համայնքային խնդիրներով, գոհունակությամբ նշեց, որ բավականին շատ աշխատանք է կատարվել, հավելեց նաև, որ 10 հազար ներկայացուցիչ ունեցող համայքի համար հայկական դպրոց հաճախողների թիվը բավականին քիչ է:


Ուկրաինայի հայերի միության Կիրովոգրադի մարզի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Տիգրան Խաչատրյանը շեշտեց, որ առաջին անգամ են տեսակապով հանդիպում ունենում սփյուռքի նախարարության հետ և հավելեց. «Ինչ անում ենք միասին անենք, որ ուժեղ լինենք: Այստեղ մենք բարձր ենք պահում հայ ազգի պատիվը»:


Տեսակապի ընթացքում քննարկվեցին նաև նախարարության ծրագրերին ավելի ակտիվ մասնակցությանը, դասագրքերին, առկա խնդիրների լուծման ուղիներին առնչվող հարցեր:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: