Նորություններ

2018-11-19 18:03:00 | Նորություններ
Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին

Նոյեմբերի 19-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին: Նա Վիենի փոխքաղաքապետ է նշանակվել 26 տարեկանում,  առաջին քայլերը քաղաքականության մեջ արել է դեռևս դեռևս 2007 թվականին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ ժամանակից ի վեր՝ Լևոն Սաքունցը աջակողմյան «Ժողովրդական շարժում միություն» (UMP) կուսակցության  ակտիվ անդամ է: Քաղաքական գործունեությանը զուգահեռ ակտիվ մասնակացություն ունի համայնքային կյանքին:


«Ֆրանսիական Վիեն և Հայաստանի Գորիս քաղաքները ունեն համագործակցության երկար պատմություն. մոտ 26 տարի առաջ հռչակվել են քույր քաղաքներ, բացի այդ քաղաքների միջև կնքվել է նաև ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր»,-նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում նշեց Լևոն Սաքունցը: Քաղաքների համագործակցության շնորհիվ զգալիորեն բարելավվել է Գորիսի առողջապահության համակարգը, աջակցություն է ցուցաբերվել հրշեջ փրկարարական ծառայությանը: Իսկ ահա 2014թ. փետրվարին Վիենի և Արցախի Հադրութ քաղաքի միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր, որը նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը և խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում:


«Վիեն քաղաքում 2000-ից ավելի հայ է ապրում: Հայերը ինտեգրված են քաղաքի կյանքին, ակտիվ են տնտեսության, բժշկության և այլ ոլորտներում: Գործում է երկու մեկօրյա հայկական դպրոց»,-նշեց հյուրը՝ անդրադառնալով նաև հայ համայնքի ձուլման, ինքնության պահպանության մարտահրավերներին:


Մխիթար Հայրապետյանն այս առումով կարևորեց ուժեղ, հզոր կենտրոնական պետության՝ Հայաստանի Հանրապետության գործոնը, որը կարող է շատ սփյուռքահայերի համար հպարտություն լինել: «Մենք ցանկանում ենք, որ հայերը ինտեգրված լինեն իրենց բնակության երկրների հասարակություններին, լիարժեք անդամ լինեն, հպարտություն լինեն նաև այդ երկրների համար: Սակայն այս գիծը շատ նուրբ է, և ինտեգրման հետ միասին պետք է նաև պահպանել հայ ինքնությունը: Այս գործում մենք շատ անելիքներ ունենք, խորքային աշխատանք է պահանջվում»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ սփյուռքի հետ աշխատանքներում այլևս միակողմանի վերաբերմունք չի լինելու:


Հանդիպման ավարտին քննարկվեցին համայնքի պրոֆեսիոնալ կազմակերպմանը, համայնքային կառավարմանն առնչվող հարցեր: «Չխառնվելով համայնքի ներքին գործերին՝ պատրաստ են օգնել հայ համայնքին՝ հանուն հայության, հայ համայնքի և Հայաստանի Հանրապետության»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: