Նորություններ

2018-11-16 18:19:00 | Նորություններ
Մեր նպատակն է Հայաստանը դարձնել սփյուռքակենտրոն, իսկ սփյուռքը՝ հայաստանակենտրոն. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Մոնակոյի La Principauté ամսագրին

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Մոնակոյի La Principauté  (https://www.laprincipaute.net/) ամսագրին

 

Հարց - Որո՞նք են Ձեր նպատակները՝ կապված սփյուռքի հետ և ի՞նչ կարող է սփյուռքը տալ  Հայաստանին:

 

Շնորհակալ եմ հարցի համար, սակայն ես այն մի փոքր այլ կերպ կձևակերպեի՝ ի՞նչ կարող է սփյուռքը տալ Հայաստանին, և ի՞նչ կարող է Հայաստանը տալ սփյուռքին: Ահա սա է Հայաստան-սփյուռք գործակցության այսօրվա առանցքը և մեր հիմնական նպատակը՝ ուժեղ Հայաստան ուժեղ սփյուռքով և ուժեղ սփյուռք ուժեղ Հայաստանով: Հայաստան-սփյուռք կապերում թավշյա հեղափոխությունից հետո առկա են նոր օրակարգ, նոր մոտեցումներ, համագործակցության նոր սկզբունքեր: Հեղափոխությունից հետո առաջին բանը, որ մենք հստակորեն ամրագրեցինք, հետևյալն էր. այսուհետ Հայաստան պետությունը ևս պիտի կանգնի սփյուռքի թիկունքին, և տասնամյակներ շարունակ սփյուռքը որպես բանկոմատ դիտարկելու, միակողմանի պահանջներ ներկայացնելու գործելակերպը պետք է արմատապես փոխվի: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել սփյուռքակենտրոն, իսկ սփյուռքը՝ հայաստանակենտրոն:

 

Հարց - Դուք կապ հաստատե՞լ եք Մոնակոյի հայ համայնքի հետ: Եթե այո, ապա ու՞մ հետ: Ճանաչում եք արդյո՞ք Մոնակոյում բնակվող Ջերջյան ընտանիքին, կամ վիրաբույժ, հայազգի պրոֆեսոր Արմանդ Էկերին, ում նախաձեռնությամբ հիմնադրել է 2015 «Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական կազմակերպությունը, որի պատվո նախագահն է Մոնակոյի արքայազն Ալբերտ  II-ը, իսկ պատվավոր հովանավորը` ծագումով հայ երգչուհի Հելեն Սեգարան

 

Առայժմ առիթ չեմ ունեցել այցելել Մոնակոյի հայ համայնք: Լինելով սփյուռքի նախարար՝ բնականաբար տեղյակ եմ Մոնակոյի հայ համայնքի մասին:  Արմանդ Էկերի գործունեության և Ջերջյան ընտանիքի մասին նույնպես տեղյակ եմ: Մի քանի տարի առաջ Արմանդ Էկերը մասնակցել է նաև սփյուռքի նախարարության և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության կողմից համատեղ անցկացված Սրտաբանության եվրակովկասյան համաժողովին, որը մենք անց ենք կացնում երկու տարին մեկ անգամ Հայաստանում: Հուսով եմ, որ ապագայում հնարավորություն կունենամ հանդիպելու Մոնակոյում բնակվող մեր հայրենակիցների հետ նույնպես, և միասին կփորձենք հնարավորինս ակտիվացնել մեր միջև կապերն ու գործակցությունը: Այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Արմանդ Էկերին, Հելեն Սեգարային և բոլոր նրանց, ովքեր իրենց կարևոր ներդրումն են բերում Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը:

 

ՀարցԵս գիտեմ, որ Դուք սեպտեմբերի 21-ն անցկացրել եք  Սիրիայում՝ սփյուռքի հետ: Դա շատ խորհրդանշկան է: Օգնության ի՞նչ քայլեր եք ձեռնարկվում հայկական ծագումով սիրիացիներին Հայաստան վերադառնալու համար:


Սիրիայում հայկական համայնքի թե՛ պատերազմի տարիներին, թե՛ ներկայումս համայնքում ապրող, ինչպես նաև նախորդ տարիներին Հայաստան տեղափոխված սիրիահայերի մոտ առկա հիմնախնդիրները մշտապես գտնվել են ՀՀ կառավարության, և մասնավորի՝ սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում: Նախարարությունն ամենօրյա կապի մեջ է գտնվում Դամասկոսում ՀՀ դեսպանության, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սիրիայում Հայ ազգային իշխանությունների, սիրիահայության շտապ օգնության և վերականգնումի մարմնի ներկայացուցիչների հետ՝ երկրում և համայնքում տիրող իրավիճակին, մեր հայրենակիցների կարիքներին ծանոթանալու և ըստ անհրաժեշտության քայլեր ձեռնարկելու համար: Նախորդ տարիներին Սիրիայից Հայաստան տեղափոխվելու որոշում կայացրած սիրիահայերի մի մասը Հայաստան է տեղափոխվել անձնական միջոցներով, իսկ մյուսները՝ համահայկական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ բարերարների աջակցությամբ:


Սփյուռքի նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ սիրիական հակամարտության հետևանքով 2011թ.-ից ի վեր ՀՀ է տեղափոխվել շուրջ 25.000 սիրիահայ: 2012-2018թթ. ընթացքում սփյուռքի նախարարության կողմից ՀՀ պետական մարմինների, հայաստանյան կառույցների, համահայկական, բարեգործական, միջազգային և հասարակական կազմակերպությունների փոխգործակցությամբ իրականացվել են սիրիական համակարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի աջակցության և ինտեգրման տարբեր ծրագրեր և միջոցառումներ (ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համատեղ), լուծվել են նրանց համար կենսական նշանակություն ունեցող գրեթե բոլոր խնդիրները (փաստաթղթային և իրավական հարցերի դյուրացում, անվճար բուժօգնություն, ուսման վարձավճարների, բնակարանային վարձերի փոխհատուցում, արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում, լեզվամշակութային ինտեգրում և կենսական նշանակության բազմաթիվ այլ խնդիրներ):

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: